Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացել է «Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում» միջազգային գիտաժողովը

ԱԶԳ
31/05/2024
- 31 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
28
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն թվականի մայիսի 17-ին եւ 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  կայացավ «Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը՝ նշելով, որ 126 տարի առաջ հրատարակված «Անահիտ» հանդեսից այսօր էլ մի շարք դասեր ունենք քաղելու. առաջինը, որ  հայերենը պետք է պահպանել եւ զարգացնել իբրեւ գիտական լեզու, եւ որ հանդեսում խորհուրդ է տրվում չդավանել միայն արեւմտյան կողմնորոշմանը, այլ, առհասարակ, բոլոր կողմորոշումները պետք է լինեն նախ եւ առաջ հայամետի շուրջ:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը նշեց՝ պարբերական մամուլի ուսումնասիրությունն արվեստագիտության կարեւորագույն ուղղություններից մեկն է:

«Առաջին անգամ հայ ակադեմիական արվեստագիտությունն անդրադառնում է հայ պարբերական մամուլին՝ «Անահիտ» հանդեսի օրինակով: Հայտնի է, թե ինչ ծանրակշիռ նշանակություն եւ դեր ունի հայ պարբերական մամուլն արվեստագիտության, արվեստի քննադատության ձեւավորման, կայացման եւ զարգացման գործում: «Անահիտ» հանդեսը  հրատարակել է ոչ միայն հոդվածներ Կոմիտասի գործունեության վերաբերյալ, նրա համերգային շրջագայությունների մասին,  այլ նաեւ Կոմիտասի գիտական հետազոտությունների արդյունքները: Այնպես որ, երաժշտագիտության մեջ Չոպանյանը կանգնած է կոմիտասագիտության ակունքներում:», – ասաց Աննա Ասատրյանը:

Նա շեշտեց նաեւ արվեստի քննադատության կարեւորությունը: «Ներկայում մեր գիտնականները հեռացել են արվեստի քննադատությունից, եւ դա ցավոտ հարց է: Կարծում եմ, որ այս գիտաժողովը խթան կհանդիսանա, որպեսզի մեր գիտնականները գիտական հետազոտություններին զուգահեռ զբաղվեն նաեւ երաժշտական, թատերական եւ գեղարվեստական քննադատությամբ: Այս առումով գիտաժողովն ունի նաեւ կիրառական նշանակություն», – ասաց Աննա Ասատրյանը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Հայաստանից եւ արտերկրից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից եւ Չինաստանից, բացահայտելով «Անահիտ» հանդեսի ներդրումը հայ արվեստագիտության՝ երաժշտագիտության, արվեստաբանության, թատերագիտության եւ ճարտարապետագիտության, ինչպես նաեւ գրականագիտության ասպարեզում: Նախատեսվում է առաջիկայում հրատարակել գիտաժողովի զեկուցումների ժողովածուն:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով բազմակենտրոն աշխարհում Ռուսաստանի լիարժեք ազդեցության եւ ձգողականության կենտրոն լինելու մասին

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Մշակութային

Երբ Նյութը սկսում է խոսել․ հարցազրույց քանդակագործ Հայկ Հովհաննիսյանի հետ

14/11/2025
Ազգային

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով բազմակենտրոն աշխարհում Ռուսաստանի լիարժեք ազդեցության եւ ձգողականության կենտրոն լինելու մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական