Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թամարա Խանումի 120-ամյակը նշվեց Տաշքենդում

Արծվի Բախչինյան
10/04/2026
- 10 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
38
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուզբեկական Nuz.uz կայքէջը տեղեկացնում է, որ մարտի 29-ին Տաշքենդի Ալիշեր Նավոյիի անվան պետական ակադեմիական Մեծ թատրոնում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված հայազգի ուզբեկական արտիստուհի Թամարա Խանումի ծննդյան 120-ամյակին: Թամարա Խանումը (Թամարա Արտեմի Պետրոսյան, 1906-1991) պատմության մեջ մտել է որպես երգչուհի, պարուհի, բեմադրիչ եւ դերասանուհի, առաջիններից մեկը՝ որն ուզբեկական ժողովրդական պարը բերել է բեմ, կատարել տարբեր ժողովուրդների երգեր ու պարեր՝ ձեւավորելով այնպիսի երկացանկ, որտեղ միաձուլվում էին երաժշտությունը, շարժումը եւ ազգային ավանդույթը:

Այդ երեկո թատրոնը լցված է եղել առանձնահատուկ տրամադրությամբ: Համերգից առաջ թատրոնի նախասրահում բացվել է Թամարա Խանումի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված ցուցահանդես՝ լուսանկարներ, բեմական զգեստներ, փաստաթղթեր: Համերգի ծրագիրը կառուցված է եղել որպես ճանապարհորդություն նրա ստեղծագործական ժառանգության միջով: Հանդես են եկել «Բահոր», «Բերյոզկա», «Շոդլիկ» համույթները, Նավոյիի անվան Մեծ թատրոնի, Պետական ֆիլհարմոնիայի ու կոնսերվատորիայի երիտասարդական երգչախմբի եւ Տաջիկստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատարները: Կատարվել են ուզբեկական երգեր եւ պարեր, նաեւ տարբեր ժողովուրդների մշակույթն արտացոլող համարներ՝ ճապոնական «Սակուրա» երգից մինչեւ հայկական (գուսան Աշոտի «Սարի սիրուն յարը») եւ տաջիկական երգերը:

Համերգն անցել է առանց ընդմիջման եւ դահլիճի ուշադրությունը կենտրոնացած է պահել մինչեւ վերջ: Ըստ կայքէջի՝ անհետացել է «հոբելյանականի» զգացողությունը, եւ Թամարա Խանումը ներկայացված է եղել ոչ թե որպես հիշողություն, այլ որպես կենդանի ներկայություն:
Հիշենք, որ չնայած Ուզբեկստանում ծնված եւ ողջ կյանքն այնտեղ ապրած լինելու հանգամանքին, Թամարա Խանումը եղել է ազգային շեշտված նկարագրով հայուհի: Հայտնի է, որ 1988 թվականի Հայաստանի ավերիչ երկրաշարժից հետո արտիստուհին իր ողջ կարողությունը նվիրաբերել է տուժածներին՝ ոչինչ չթողնելով իր դուստրերին եւ նրանց ընտանիքներին:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում. Հայկ Դեմոյան

Հաջորդ գրառումը

Անվախ բազեի անմահ հոգին սլացավ երկինք

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

Անվախ բազեի անմահ հոգին սլացավ երկինք

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական