Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զորավար Անդրանիկ կը խոսի

22/10/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1921 թ. Փարիզում «Ապագա» շաբաթաթերթի հրատարակությամբ լույս է տեսնում «Զորավար Անդրանիկ կը խոսի»  գրքույկը:
            «Ապագա» շաբաթաթերթի խմբագիրներն էին Հ.Պողոսյանը, Ա.Չոպանյանը, Ա. Թերզիբաշյանը և Ա.Դարբինյանը:                     
            Արշակ Չոպանյանը շատ բարձր է գնահատել Անդրանիկին ` նրան անվանելով մեր օրերի Վարդան. «Անդրանիկ հայության կենդանի սուրն է, ազգին իրավանց անպարտելի պաշտպան, թշնամուն մշտական սարսափ: Անդրանիկ մեր օրերու Վարդանն է, և մինչդեռ հին Վարդանը իր ազգապահպանման հոյակապ պայքարին համար արդեն պատրաստ բանակ մը ուներ, ազգային կռվին այն նոր սպարապետը` ազատագրական այս հսկա ու պատերազմի ընթացքին ինքն իսկ իր անունին և օրինակին հմայքովը ստեղծեց իր բանակը»:[1]    
            Այս գրքույկը  տպագրվում է ի պատասխան Կոստանդնուպոլսում լույս տեսած «Ճակատամարտ» թերթի համարներից մեկում տպագրված մի հոդվածի, որի հեղինակը, ինչպես նշում է Անդրանիկը   «…վարժապետ մըն է, որ զինվորական գործերու վրա ալ կը ճառէ…»:
            Անդրանիկը այստեղ դառնում է անաչառ պատմագիր, հիմնավորում իր խոսքը` խոսելով և’ մեծ գործերի, և’ սխալների մասին. «Ուրեմն ես չեմ գրեր իմ զրպարտիչներուս համար, որոնք պատասխանի արժանի չեն. Բայց կը գրեմ պատմութեան համար, որ պիտի դատէ թե’ զիս եւ թե’ անազնիվ հակառակորդներս»:[2]  Զորավարը խոսում է Դաշնակցությունից հեռանալու պատճառների մասին. «Տասնեակ տարիներ զիս ու ինձ նման զինւորները սնուցած են իրենց ծոցին մէջ Սասունցին, Մշեցին, Ախլաթցին ու առհասարակ հայ ժողովուրդը, որուն միայն զինւորներն էինք եւ ոչ թե Դաշնակցութեան կամ ոեւէ կուսակցութեան »:[3]       
            Անդրանիկը վճռականորեն դատապարտում է թուրքերի հետ համաձայնությունների կնքումը, Զորավարը շարունակում է. «1908 թ.  թուրքերը կեղծ սահմանադրությիւն մը հռչակելով յաջողեցան խաբել Եւրոպան եւ որսալ  յեղափոխականները: Իբրեւ «իտեալիսթ յեղափոխական» հռչակուած մարդիկ աշխարհի չորս անկյուններէն թափուեցան Պօլիս, համբուրուեցան ոճրագործներու հետ, ընկեր դարձան անոնց, մոռանալով մեր հարիւր հազարաւոր զոհերը: Բեմերէն պոռացին թե իրենք  այլեւս «Օսմանցիներ» են…կերուխումներ սարքուեցան «ընկեր» Թալեաթներու եւ «ընկեր» Էնվէրներու հետ, որոնց բացին ինչ գաղտնիք որ ունէին»: 
            Լինելով հեռատես և փորձված  զինոր` Անդրանիկը շատ լավ հասկանում էր, որ եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պետք է պատերազմի պատրաստվել. «Ատանայի ջարդէն մոտ 50 օր առաջ կեղծ անցագրով մը Պօլիս հանդիպեցայ, Ակնունի, Վարդգէս, Զարդարեան եւ Դաշնակցութեան շեֆերէն դեռ ուրիշներ ամբողջ հինգ ժամ ուզեցին զիս համոզել թէ Ժէօն Թիւրքերը այլեւս թոյլ չեն տար ոչ մէկ կոտորած: Ես հակառակը կը պնդեի ու կ’ըսեի.           
            -Չեմ հաւատար. այս գազանները մեզ դարձեալ կը կոտորեն. Ըրածնին դարձեալ կեղծիք է, դուք կը խաբուիք եւ կը խաբեք մէր ժողովուրդը:       Ինքնապաշտպանութեան գաղափարը երբեք մի’ լքանէք եւ պատրաստեցէք ժողովուրդն ալ  այդ ուղղութեամբ: Տիգրանակերտէն ըսկսելով մինչեւ Պարսից սահմանագլուխը 160 հազար  զինուած քիւրտ կայ: Ժէօն- Թիւրքերը զինաթափ չեն ըներ զանոնք եւ կը պահեն մեզ յարմար առթիւ կոտորել տալու համար:
            Մալումեան այն ատէն դարձաւ ու ինձ  ըսաւ.
            -Ի՞նչ յոռետես մարդ ես դուն, երբէք չտեսայ որ քիչ մըն ալ լաւատես ըլլայիր:  
            Նոյն պահուն Վարդգէս ինձ կառաջարկէր, որ ծանօթանամ Ալի բաշայի հետ, որ այն միջոցին ոստիկանութեան տնօրենն էր Կ. Պօլսոյ մէջ: 
            Հարցուցի, փնտռեցի եւ հասկցայ թէ`այս այն Ալի Բաշան է, որ Սասունի  Տալւորիկի «Զբօսանք» թաղի բնակչութիւնը կոտորել տուաւ եկեղեցիին մէջ եւ յետոյ այրել տուաւ զայն: Ալի բաշան ինձ դէմ կռուած էր երեք անգամ: Հիմա կուզէին որ իմ ձեռքս դնեմ անոր արիւնոտ ձեռքերուն մէջ եւ ըսեմ.« Երեկ կռիւ կ’ընէինք, այսօր ընկեր ըլլանք»»:[4]
            Խոսելով 1920 թ. դեկտեմբերի  2-ին քեմալակնների հետ Ա. Խատիսյանի ստորագրած պայմանագրի մասին ` Անդրանիկը գրում է. «Այն մարդիկ, որոնք կը հիանային թուրքերու ճէնթլմէնութեան վրայ, ստորագրեցին Աղէքսանդրապօլի պայմանագիրը, ցէխի մէջ թաթխելով այն ոսկէ գրիչը, որով ստորագրուած էր Սէվրի դաշնագիրը[5]»:  
            Հայ ժողովրդի փկության ելքը Անդրանիկը տեսնում էր հավաքական ուժի և ազատագրական պայքարում իր միասնության մեջ: Թիկունքը դարձյալ մնում էր Ռուսաստանը, որի օգնության հետ Անդրանիկը մեծ հույսեր էր կապում, իսկ ժամանակը միշտ էլ անաչառ դատավոր է մնում. «Հայկական Հանրապետությիւնը վիժեցաւ, որովհետեւ շէնք մը շինելու համար լավ ճարտարապետներ պէտք էին. Մինչդեռ անոր ղեկավարները հիմը դրին օդին մէջ, փոխանակ հաստատուն գետնին վրայ դնելու:       
Ուրիշին հոր փորողները իրենք մէջը ինկան:
Իմ խիղճս եւ հոգիս հանդարտ է այս բոլորին մէջ:    
Մնացածը կը թողում անաչառ պատմագրին, որպէսզի երեւան հանէ բոլոր անոնք, որոնք պատճառ եղան այսքան անմեղ արիւններուն թափուելուն»:[6]


[1] «Ապագա», 1970 թ., 1 սեպտեմբեր, Մոնրեալ:

[2] Զորավար Անդրանիկ կը խոսի, Փարիզ, 1921 թ., էջ` 3-4:

[3] Տե’ս նույնը, էջ`5-6:

[4] Տես նունը, էջ` 12-13:

[5] Տես նունը, էջ`39:

[6] Տես նունը, էջ`40:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐԵՔ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ՏՆԿԻՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆԻ «ՄԵԾ ԵՐԱԶԻ ՃԱՄԲՈՒՆ ՈՒՂԵՒՈՐՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ» ՎԵՐՆԱԳՐՈՎ ԳԻՐՔԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

Հանդիպումներ էստոնացի գրողի հետ Երեւանում եւ Գյումրիում

06/06/2025
6 հունիսի, 2025

Համերգաշարի բացումը՝ հայ երաժիշտով

06/06/2025
6 հունիսի, 2025

Յարո Զաբավսկի. ուսուցանել եւ արարել Դիլիջանում

06/06/2025
Դասական

«Ջազի Սիմֆոնիա». Գարի Քյոսայանը կներկայացնի իր հեղինակային ստեղծագործությունները

05/06/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆԻ «ՄԵԾ ԵՐԱԶԻ ՃԱՄԲՈՒՆ ՈՒՂԵՒՈՐՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ» ՎԵՐՆԱԳՐՈՎ ԳԻՐՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական