Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐԵՔ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ՏՆԿԻՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստորեն, ոչ միայն քաղաքական գործչի, այլեւ ծառի նախկինն էլ է լինում:

Գեղարքունիքի մարզում սկսել են նախկին ծառերն արմատախիլ անել: Թերեւս այն պատճառով, որ այստեղ Փաշինյանին ծափ տվողներն ավել շատ են, քան այլ մարզերում, վարչապետի բերնից թռած բառն էլ հալած յուղի պես է ընդունվում:

«Այն գյուղացիները, ովքեր կհամաձայնեն իրենց այգիների ծառերը հանել, անվճար կստանան սերտիֆիկացված տնկիներ. յուրաքանչյուր հինգ նոր, սերտիֆիկացված տնկիի համար էլՙ կաթիլային ոռոգման համակարգ կքաշվի»,- հայտարարել է Փաշինյանը :

Նրա առաջարկը կառավարությունում միաձայն է ընդունվել, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին ավելացրել է, թե «գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը այնպես են հիբրիդային ձեւով իրար հետ միացել, որ այս ծրագիրն ունի դուալ էֆեկտ»:

Այսինքնՙ ոչ մի առարկություն ո՛չ էկոնոմիկայի, ո՛չ շրջակա միջավայրի նախարարություններից, ո՛չ էլ մարզպետերից: Պողպատե խոսքՙ պողպատե մուրճի հարվածի սպառնալիքով:

Նախկին ծառերի, նախկին այգիների անվնաս գոյությունից ի՞չը չի գոհացրել Փաշինյանին: Պարզվում էՙ տեսքը: Նախկին ծառերի ու այգիների տեսքն անհրապույր է, մի տեսակ ակնահաճո չի, հետն էլ նախկինները նորմալ բերք չեն տալիս: Վարչապետը շատ է շրջել Հայաստանի մարզերում, ու նախկին այգիները դուրը չեն եկել, ուրեմն պետք է արմատախիլ արվեն:

Հայտնի է, որ մեր գյուղերումՙ տնամերձերում ու այգիներում, պապենական ծառեր կան, որոնք սերնդեսերունդ կանգուն են մնացելՙ իրենց հետ փոխանցելով տոհմի, գերդաստանի ավանդույթներն ու արժեքները, էլ չասենք, որ հսկայական այգիներ կան, որոնք հարյուրավոր տոննաներով բերք են տալիս ու ապահովում գյուղացիների եկամուտը: Դրանք արմատախիլ անել ու փոխարենը տնկել սերտիֆիկացված նոր շի՞վ, ինչ է, թե վարչապետին դա՞ է դուր գալիս: Իսկ այն, որ կենդանի, աճող, բերք տվող միլիոնավոր ծառեր արմատախիլ են արվելու, դա ոչի՞նչ է, հանցանք, բարբարոսություն չէ՞:

Գաղտնիք չէ, որ բանջարեղենի մշակման մեջ մեծ չափով թունաքիմիկատներ են օգտագործվում, ու թերեւս միակ սննդամթերքը, որ դեռ չի ապականվել, Հայաստանի մրգերն են, որովհետեւ այգեգործությունը մեր երկրում շարունակվում է դեռեւս հին ավանդույթներով, տնկվում են «նախկին» ծառատեսակների տնկիները:

«Սերտիֆիկացվածը ո՞րն է ախր. բառն էլ չեմ կարողանում արտասանել. պապիս տնկած խնձորի, ծիրանի այգիներն են ինձ ու ընտանիքիս պահում: Սերտիֆիկացված տնկին որ բերեմ, էս հինգ մետրանոց ծառի տեղը տնկեմ, ինձ քանի՞ տարի հետո է բերք տալու: Բա ես հինգ տարի ինչո՞վ կերակրեմ ընտանիքիս»,- զարմացած ու շվարած ասում է մասիսցի երիտասարդ այգեպան Գեւորգը :

Նա այս տարի խնձորի այգուց երեսուն տոննա բերք է ստացել: Պապի տնկած խնձորենիներն արմատախիլ անելու մտքից մարմնով սարսուռ է անցնում:

Իսկ վարչապետը սառնասրտորեն այտարարում է. « Եթե գյուղացին համաձայնի իր այգին մաքրել բոլոր ծառերից, բոլոր ծառերը հանել….»:

Դարձյալ եթե, դարձյալ պայմաններ, եթե ծառերդ արմատախիլ անես, կստանաս սերտիֆիկացված տնկիՙ կաթիլային ոռոգման համակարգով: Բնականաբար, 10 սերտիֆիկացված տնկիի համար գյուղացին ոռոգման անվճար համակարգ չի ստանա, ստիպված է լինելու ամբողջ այգին արմատախիլ անել այդ արտոնությունից օգտվելու ամար: Բայց ո՞վ է վերահսկելու, ո՞վ է մասնագիտական, այգեգործական խորուրդներ տալու, թե ո՛ր ծառի արդյունավետությունն է ավելի նվազ, իսկ որինըՙ առավել: Հայաստանում աճում են մրգերի այնպիսի սորտեր, որոնք վերացման վտանգի տակ են: Առանց այն էլ դաշտերը լցված են բարձր բերքատվությամբ, բայց անորակ ու առողջության համար վնասակար, գմօ պարունակող բանջարեղենով: Հերթը հիմա էլ ծառերի՞ն հասավ:

Փաշինյանի խոսքին ինչքա՜ն հավատացողնր կլինեն, քանի՜ գյուղացի առանց երկար-բարակ մտածելու, հիպնոսի տակՙ իր այգին արմատախիլ կանի ու տեղը կտնկի ականջին կանաչ թղթի կտոր կպցրած մի մետրանոց շիվՙ անձնագրով, թուղթ-թանաքով, կնիքով, չգիտես որ լաբորատորիայում, չգիտես որ կենդանու սերմնաբջիջից առաջացած կորիզից: Անունն էլՙ սերտիֆիկացված, որ գյուղացին լեզուն երեք անգամ ջարդելով պիտի փորձի արտասանել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԲ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳԵՐԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

Զորավար Անդրանիկ կը խոսի

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Զորավար Անդրանիկ կը խոսի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական