Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդեմ պատմության խեղաթյուրման

Հակոբ Ավետիքյան
21/11/2025
- 21 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի նախանցյալ համարում խոստացել էինք անդրադառնալ օրերս լույս տեսած, ավելի ճիշտ՝ վերահրատարակված կարեւոր մի ժողովածուի, որը կրում է «Զ. Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» վերնագիրը եւ որի հեղինակը ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջյանն (1893-1970) է, որն այն հրատարակել է ռուսերեն լեզվով, «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի 1968 թ.ի 2-րդ համարում, «ԼրՑՏՐՌՍՏ-սՌՑպՐՈՑցՐվՈÿ ՍՏվՓպտՓՌÿ ի. ըցվÿՑՏչՏ» վերնագրով, որպես պատասխան եւ հերքում ադրբեջանցի պատմաբան Զիյա Բունիաթովի՝ «Ադրբեջանը VII-IX դարերում» 1965 թ.ի Բաքվում լույս տեսած ռուսերեն մենագրության մեջ առկա՝ Հայոց եւ Աղվանից պատմության եւ մշակութային ժառանգության խեղաթյուրման բազմաթիվ փաստեր:

Հասկանալի է, որ նման ծավալուն հոդված 60-ականների կեսերին Խ. Հայաստանի կարեւորագույն այդ հանդեսում չէր կարող լույս տեսնել, եթե Հայաստանի Կոմկուսի կենտկոմը չարտոներ, ավելին՝ չհանձնարարեր նրան հանդես գալ ըմբերանիչ պատասխանով: Դա չէր լինի նաեւ, եթե այդ օրերի մեր պատմաբաններն ու գրողները, ի տարբերություն ներկայի տիտղոսավոր մեր պատմաբանների եւ խի՜ստ հաշվենկատ մտավորականների, չպահանջեին հերքել ու ջախջախել Բունիաթովի ու նրա մեջքին կանգնած ադրբեջանական կոմկուսի եւ ազերի ռասիստ վերնախավի հակահայ թեզերը: Հատկանշական է, որ շարժման առաջամարտիկներից է եղել հայ պոեզիայի մեծերից Պարույր Սեւակը, որ, ըստ նրա մոտիկ ընկեր եւ մեր թերթի բարեկամներից Երվանդ Տեր-Խաչատրյանի, գրել է 64 էջանոց հակաճառություն Բունիաթովին, սակայն ժամանակի ամենակարող գրաքննությունն ընդամենը 17 էջ է թողել մամուլի համար, պատճառաբանելով Պարույրի այդ ժամանակ դեռեւս… գիտական կոչում չունենալը:

Նույն վիճակն է այսօր. Իլհամի հակահայ ռասիզմը նորից հիմնված է բունիաթովական հայեցակարգի վրա՝ ծավալապաշտական նոր հավակնություններով ուռճացված: Հետեւաբար ճիշտ ժամանակն էր վերահրատարակելու 39 տարի առաջ մեր առաջադեմ մտավորականության եւ պատմագիտական մտքի արտահայտությունը, կեցվածքը, հայրենապաշտությունը:

Եվ ճիշտ են վարվել վերահրատարակված աշխատության կազմողը՝ Վահան Մելիք-Օհանջանյանը, խմբագիր Ալեքսան Հակոբյանը ժողովածուն հրատարակելով 5 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն եւ գերմաներեն լեզուներով, թարգմանիչներ Անահիտ Հարությունյանի, Անահիտ Չարխչյանի, Արուսյակ Իսրայելյանի, Էլզա Գեւորգյանի մասնակցությամբ, վաղամեռիկ պատմաբանասեր Վարդան Դեւրիկյանի աջակցությամբ, որը գրել է Կ. Մելիք-Օհանջանյանին նվիրված «Հայագիտության անխոնջ երախտավորը» առաջաբանը, մինչ պգդ Ա. Հակոբյանը գրել է «Ալբանիա-Աղվանքի հետազոտության արդի խնդիրները եւ «բունիաթովչշինան» հոդված-խմբագրականը:

Մեկ խոսքով՝ վերահրատարակություն՝ որը հարստացված-ամրապնդված է նորօրյա, անհրաժեշտությունների հրամայականով, մանավանդ՝ պետական գործող իշխանության, մեղմ բառով՝ չկամության պայմանների ներքո ստեղծված:

Փաստորեն, Ալիեւների ծավալապաշտությանը, հակահայ, հակամարդկային ու հակապատմագիտական քաղաքականության դեմ պատմատեսագիտական հատոր է լույս տեսել, 5 լեզուներով, որը կարող է, պե՛տք է հիմք հանդիսանա ռասիզմի, մեր որոշ պաշտոնյաների հանձնվողականության դեմ պայքարի տեսապատմագիտական կռվանների:

Լուսանկարներով, քարտեզներով, պինդ, լավ կազմով, 278+ էջ ծավալով հատորը տպագրվել է «Էդիտ պրինտ» տպագրատանը, 2025 թ.ին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռիքի Շեյնը եւ իր «Օ Մամի» Հասմիկ Պալլարյանը

Հաջորդ գրառումը

Տարաձայնություններ Հայաստանի եւ հայկական սփյուռքի միջեւ

Համանման Հոդվածներ

Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
Հաջորդ գրառումը

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական