Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բառերի պատմությունից

ԱԶԳ
22/02/2024
- 22 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
122
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԲՈՀԵՄ

Հանրային խոսույթում հաճախ ենք լսում բոհեմական կյանք, բոհեմական միջավայր, գրական կամ երաժշտական բոհեմ արտահայտությունները: Բառը լայն տարածում ստացավ ֆրանսերենում, երբ 1848 թ. հրատարակվեց Անրի Մյուրժեի «Բոհեմայի կյանքը» վեպը: Ֆրանսերենում բոհեմ (boheme) բառացիորեն նշանակում է «գնչուական»: Իսկ քանի որ գնչուները վարում էին անհոգ ու անկանոն կյանք, զուրկ էին կայուն նյութական ապահովվածությունից, ուստի վերջիններիս կենսակերպի նմանությամբ բոհեմ անվանեցին արվեստագետ մտավորականության (նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, դերասաններ) այն շերտին, որը վարում է առանձնակի՝ մարդկանց մեծամասնության համար սովորականից զանազանվող՝ անկանոն, անհոգ կյանք:

Բառը հայերենին է անցել խորհրդային շրջանում ռուսերենի միջնորդությամբ (ոՏչպՎՈ) եւ որպես այդ շրջանի գաղափարախոսությանը անհարիր ապրելակերպ՝ բառը հասցեագրվել է զուտ բուրժուական հասարակարգին:

Արդի սոցիալական խիստ շերտավորվածության պայմաններում բոհեմը հարաբերակից է ընտրանի (էլիտա) բառի հետ՝ առավելապես բացասական՝ հեգնական երանգավորմամբ. այս դեպքում, անշուշտ, վերացել է այդ շերտի նյութական անբավարարության երանգը: Ուստի երբ ասում ենք՝ այսինչ միջոցառմանը ներկա էր տվյալ ոլորտի (շոու բիզնեսի, քաղաքական դաշտի եւ այլնի) ողջ բոհեմը, պետք է նկատի ունենանք, որ այս դեպքում նրանք նյութապես ապահովված մարդիկ են, որոնց կյանքը, թերեւս, անհոգ է, բայց ոչ երբեք՝ անկանոն:
Հայտնի է նաեւ բոհեմյան ապակի կամ բյուրեղապակի արտահայտությունը, որն իմաստային որեւէ առնչություն չունի վերոնշյալ բոհեմի հետ: Սա հատուկ տեսակի ապակի էր, որից պատրաստված ամանեղենը կամ այլ արտադրանք ենթարկվում էր խորը երեսակման՝ արդյունքում ստանալով բարձրորակ ապակեղեն: Խորհրդային շրջանի սերունդը ապակեղենի այս տեսակին առտնին կյանքում անվանում էր չեխական խռուստալ, որը հարսնացուների օժիտի բաղձալի մասն էր: Իսկ ինչո՞ւ՝ չեխական… որովհետեւ 1526-1918 թթ. Չեխիա պետությունը պաշտոնապես կոչվում էր Բոհեմիա, որն ընդգրկված էր Հաբսբուրգյան կայսրության կազմում: Չեխիայի տարածքի նախկին անվանումից էլ առաջացել է բոհեմիստիկան՝ գիտաճյուղ, որն ուսումնասիրում է չեխերենն ու նրա գրականությունը:

ՊԱՏՐՈՆ

Բառն այս ունի ուշագրավ իմաստային շերտեր: Իմաստային ճյուղավորումների ուղին սկսվում է հունարենի պատեր (pat r)` հայր բառարմատից: Հին Հռոմում պատրոնն այն անձն էր, որն իր հովանու տակ էր առնում չքավոր կամ ոչ լիիրավ քաղաքացիներին՝ վերջիններիս դնելով իրենից կախվածության մեջ: Այստեղից էլ՝ լատիներենի պատրոնուսը (patronus), որ հնում նշանակել է պաշտպան, հովանավոր: Ֆրանսերենն այս իմաստով ստեղծեց պատրոնաժը (patronage)`հովանավորչությունը, խնամակալությունն ու հոգաբարձությունը. այսպես էին անվանում նաեւ խորհրդային տարիներին մանկահասակ հիվանդ երեխաներին տնային պայմաններում բժշկական ծառայություն մատուցելու համակարգը:

Կաթոլիկ եկեղեցին պատրոն էր կոչում այն անձին, որը պահապան սուրբն էր որեւէ քաղաքի, եկեղեցու կամ համայնքի: Կապիտալիստական հասարակարգում Արեւմտյան Եվրոպայում, երբ ձեռնարկատիրական գործունեությունը թափ էր հավաքում, բանվորներն ու ծառայողները պատրոն էին անվանում իրենց գործարանի կամ որեւէ հիմնարկության տնօրենին, որը համարժեք էր նաեւ խոսակցական բոս-ին (boss): Հայերենի որոշ բարբառներում հարսը սկեսրայրին պատրոն-ով էր դիմում, տեգրին՝ պատրոնպապ (նաեւ՝ պարոնպապ, ջանախպեր). հիմքում՝ դարձյալ խնամակալ իմաստն էր:

Բառիմաստի մյուս ճյուղավորումը գալիս է գերմաներենից (Patrone)՝ փամփուշտ իմաստով, որից էլ պատրոնդ(տ)աշ-ը (Patrontasche)` ժապավենաձեւ փամփշտակալը, որը ֆիդայիների համազգեստի անբաժանելի մասն էր կազմում: Մեկ այլ դեպքում պատրոնը էլեկտրական լամպի կոթառն է, խառատային հաստոցի կապիչը, դերձակների, կոշկակարների, մուշտակագործների ձեւօրինակը (տրաֆարետը) եւ այլն:

ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ողբերգական խեղկատակություն. Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ»դրաման՝ հայ բեմին

Հաջորդ գրառումը

Միսաք Մանուշեանի վերջին նուաստացումը

Համանման Հոդվածներ

Դասական

Մաhացել է Յուրի Գրիգորովիչը

20/05/2025
Ազգային

Թբիլիսիում նշել են մեծանուն հայ աշուղ Սայաթ-Նովային նվիրված 111-րդ «Վարդատոնը»

19/05/2025
16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
Հաջորդ գրառումը

Միսաք Մանուշեանի վերջին նուաստացումը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025

Հայաստանը 2022-2023 թթ. ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին, հղում անելով երկրի...

ԿարդալDetails

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025

Աննա Հակոբյանին առաջարկում եմ համատեղ փոդքաստ կազմակերպել ուղիղ եթերի ռեժիմով. Հայկ Դեմոյան

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական