Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բալլադ կնոջ մասին

03/10/2021
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեսպան Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից(2018թ․), –

Կնոջ մասին խոսելիս  պարտադիր չէ, որ տղամարդը  կենաց արտասանի ու  ցուցադրաբար ոտքի կանգնի:   Հարգանք արտահայտելու   այլ միջոցներ էլ կան:  Կնոջ հանդեպ հարգալից լինելու համար կան բազմաթիվ դրդապատճառներ, որոնցից ամենաառաջինը հենց բոլորի  նկատմամբ հարգալից լինելու բարոյական պարտադրանքն է: 

Հարգալից լինելու մյուս դրդապատճառները.

ԿԻՆ եզրույթը  ասոցացվում  (մտազուգորդվում)  է  ԿՅԱՆՔ բառի հետ, քանի որ նշված երկու բառերն էլ ծագումնաբանորեն մոտ են միմյանց: Սակայն ծագումնաբանական ընդհանրությունը բնորոշ չէ  միայն հայերենին. Հնդեվրոպական լեզուներում  նույնպես առկա է այդ ընդհարնությունը: Համեմատենք պարսկերեն՝    [զան]   زن (կին) և [զենդեգի]  زندگی (կյանք), աֆղաներեն (Փուշթու) [ժուան] ژن  (կին) և [ժուանդուն]   ژوندون    (կյանք), ռուսերեն  ЖЕНА ԿԻՆ և ЖИТЬ, (ապրել)   բառերը:   Տվյալ զուգորդումը նկատելի է նաև գրեթե բոլոր սլավոնական լեզուներում:

Պետք  է նաև արձանագրել, որ  ԿԻՆ բառը տարբեր լեզուներում նախապես ունեցել է  հարգանք արտահայտող բնիմաստներ, ինչպես՝  լատիներեն  femina  «կին»,   նշանակել է ՍՆՈՒՑՈՂ, հին հնդկերեն ՍՏՐԻ նշանակել է   ԱՐԱՐՈՂ,  գերմաներեն  Weib՝   ՏՔՆՈՂ , չինարեն  [նեյ-ցզի],  կազմված է ՆԵՐՍ և ՈՐԴԻ բառերից, անգլերեն  Lady նշանակել է «հացթուխ»: (Հացթուխի մասնագիտությունը ժամանակին ամենապատվաբեր զբաղմունքներից է եղել):  Հատկանշական է, որ նշված լեզուներում  ԿԻՆ բառի բնիմաստներում   որոշակի հարգանքի տարրեր գոյություն ունեն:

…

Իսկ  ինչպե՞ս է արտահայտվում կնոջ նկատմամբ թուրքերի «հարգալից»  վերաբերմունքը: Թուրքերենում ԿԻՆ բառի համար օգտագործվում է   Avrat կամ բառի   դրափոխված  Arvat ձևերը, որը փոխառություն է արաբերենից: Արաբերենում عورت    Aurat  բառի նախնական իմաստն է «ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆ», որն անցել է իմաստափոխության ուրույն ճանապարհ: Եվ այդ ճանապարհին հայտնվել են թուրքերն ու իրենց թանձրամտությամբ  ԿԻՆ բառն արտահայտելու համար սեփական  լեզուն հարստացրել  Arvat բառով: Ահա թե ինչպես է թուրքերենով արտահայտվում կնոջ նկատմամբ «հարգանքը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 907 նոր դեպք

Հաջորդ գրառումը

Մեր «նեոսուպերգիպերխաղաղասեր իշխանությունները զբաղված են թուրք-ադրբեջանական «դրական ազդակների» որսով. Արման Աբովյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Մեր «նեոսուպերգիպերխաղաղասեր իշխանությունները զբաղված են թուրք-ադրբեջանական «դրական ազդակների» որսով. Արման Աբովյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական