Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախ՝ վտանգված համաքրիստոնեական ժառանգություն

ԱԶԳ
07/03/2024
- 7 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
157
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեռեւս պատերազմի օրերից  գիտնականների փոքր  մի խումբ՝ Արցախից ու Հայաստանից, նախաձեռնեցին ստեղծել մշակութային ժառանգության պաշտպանի գրասենյակը: Որեւէ ժողովրդի մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմը եւս ցեղասպանության դրսեւորում է: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի եւ հաշվեհարդարի ցանկացած գործողություն: Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժեքները:Սակայն թշնամին շրջանցելով բոլոր միջազգային նորմերը՝ 2023 թվականից Արցախի հայաթափումից հետո ավելի հետեւողականորեն է ոչնչացնում մեր հուշարձանները:

Այս մասին «Հայքի» մշակույթի օմբուդսմեն, Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, «Արմադա» վերլուծական կենտրոնի համահիմնադիր, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության  համահիմնադիր  ՀՈՎԻԿ ԱՎԱՆԵՍՈՎԻ դիմագրքի էջում օրվա ընթացքում բազմաթիվ գրառումներ ենք կարդում: Սա  վերջին օրինակներից է.

 «Այսօր բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է գրանցվել: Այս անգամ ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը»:

Այս գրառումից ժամեր անց թշնամին արդեն քանդել էր Արցախի Ազգային ժողովի շենքը:
Ներկայացնում ենք մեր զրույցը Հովիկ Ավանեսովի հետ, թե ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Հայքի» մշակույթի օմբուդսմենի գրասենյակը եւ ի՞նչ խնդիրներ է փորձում հաղթահարել՝ փաստերը  միջազգային հարթակներում ներկայացնելու համար:

– Կուզեի պատմեիք, թե ի՞նչ դժվարություններով ստեղծվեց «Հայքի» մշակույթի օմբուդսմենի գրասենյակը: Ովքե՞ր ընդգրկվեցին այդ խմբում: 

-Մշակույթի  օմբուդսմենի  գրասնյակի  ստեղծման  գաղափարը  կար  բավական վաղուց:  Հայկական  մշակութային  ժառանգության  նվիրաված  բազմաթիվ   քննարկումների  ընթացքում  նման  կառուցի  անհրաժեշտության մասին  անդրադարձել  էին ակադեմիկոս Մարտիկ  Գասպարյանը, Քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրեն  Արթուր  Գեւորգյանը եւ ես:

 2020 թվականի  սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական  տանդեմը  վերսկսեց  լայնածավալ պատերազմը  Արցախի Հանրապետության դեմ, ինչի հետեւանքով բռնազավթվեց Արցախի տարածքի 75 տոկոսը: Բռնազավթված այդ բնակավայրերում մնացին հազարավոր պատմամշակութային արժեքներ, որոնք դարձան թիրախ Ադրբեջանի պետական մակարդակով  իրականացվող  մշակութային  ցեղասպանության: Այս  հանգամանքը  առավել  արդիական  դարձրեց  մշակութային  ժառանգության  պաշտպանի   գրասենյակի  ձեւավորումը: Մի  խումբ  կամավորականներով  սկեսցինք  համապատասխան  աշխատանքներ իրականացնել  Մշակույթի  օմբուդսմենի գրասենյակ  ունենալու  գաղափարը: Սկսեցինք մշակել  գրասենյակի  նախնական  հայեցակարգը եւ գործառույթները՝ զուգահերաբառ ուսումնասիրելով մշակութային  ժառանգությանը  առնչվող իրավական դաշտը, ինչպես հայկական երկու  հանրապետությունների,  այնպես   էլ՝  միջազգային:  2022 թ.  դեկտեմբերի  12-ին  կեղծ  բնապահպանական  ակցիաների  անվան տակ փակվեց  Արցախը  Հայաստանին  եւ  աշխարհին  կապող  միակ  միջանցքը: Այս  հանգամանքը  առավել բարդացրեց  մեր  աշխատանքները:  Հատկապես,  երբ  անցանք  հոսանքի  հովհարային  գրաֆիկի,  երբ  կապի  միջոցները  աշխատում  էին  խափանումներով: Նման  ծայրահեղ  ծանր  պայմաններում  ավարտելով  մեր  փաստաթղթային  աշխատանքները՝  2023 թվականի մայիսից սկսեցինք տեղեկատվություն հրապարակել ադրբեջանական  վանդալիզմի  մասին: 2023 թվականի  հունիսի 1-ին  համագործակցության հուշագիր ստորագրվեց  Արցախի Մեսրոպ Մաշտոցի համալսարանի Կովկասագիտության կենտրոնի, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի եւ Ազգային կառավարիչների վիրտուալ ակադեմիայի միջեւ: Այս  համագործակցությունը  նույնպես  իր  դերակատարությունը  ունեցավ  Մշակույթի  օմբուդսմենի  գրասենյակի  գործունեության վրա:

Կազմավորման  առաջին  օրվանից  կամավորականների  մեր  թիմը,  չնայած ծայրահեղ ծանր իրավիճակին, փոխնիփոխ աշխատում է շաբաթը 7 օր 24 ժամյա  պարբերականությամբ: 2023 թվականի  սեպտեմբերի  19-ին  Ադրբեջանը  դարձյալ  վերսկսեց  լայանածավալ  պատերազմը,  որը  վերածվեց  ցեղասպանական  գործողությունների  եւ  Արցախի  ամբողջական  բռնազավթման:  Այդ  պայմաններում եւս մեր  թիմը  շարունակեց  իր  գործունեությանը՝  աշխարհին  ցույց  տալով  Ադրբեջանի  ցեղասպան  դիմագիծը: Այժմ  մենք  շարունակում  ենք  մեր  գործունեությունը  Երեւանում՝ դարձյալ  24 ժամյա  աշխատանքային  գրաֆիկով, փաստագրելով  ու  ներկայացնելով  Թուրքիայի  եւ  արհեստածին Ադրբեջան պետության  կողմից  պետական  մակարդակով  իրականացվող  մշակութային  ժառանգության  յուրացման  եւ  ոչնչացման քաղաքականությունը:

– Համագործակցության ի՞նչ շրջանակներ կան գրասենյակի եւ գիտական այլ հաստատությունների միջեւ: Եվ կուզեի խոսեք ծրագրերից ու նպատակներից:

 -Օմբուդսմենի  գրասենյակը  իր  գործունեության  շրջանակներում  համագործակցում  է  Քանդակագործության ազգային պարկ թանգարանի, Արցախի Մեսրոպ  Մաշտոց  Համալսարանի  Կովկասագիտության  կենտրոնի, Շուշիի  Կաճառ  գիտական  կենտրոնի, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդի, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային  խորհրդի, Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության,  «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH)  անկախ ակադեմիական հարթակի, Հայկական ճարտարապետությունն ուսաումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒ), «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, Արմադա վերլուծական կենտրոնի, ոլորտով  զբաղվող մասնագետների հետ, Արցախի եւ Հայաստանի  եւ  սփյուռքի  պարբերական  մամուլի  հետ:

Գործունեության  ընթացքում    բազմաթիվ  փաստեր  ենք  հրապարակել, որոնցում  անդրադարձել  ենք  հայկական  մշակութային  ժառանգության  յուրացման  եւ  ոչնչացման  թուրք-ադրբեջանական  պետական  քաղաքականությանը,  հրապարակել  ենք  եռալեզու  հատուկ  զեկույց  Շուշի  Սուրբ  Ամենափրկիչ  Ղազանչեցոց  եկեղեցու  նկատմամբ  Ադրբեջանի  մշակութային  ցեղասպանությանը: «Քոչարի. ավանդական խմբապար» որպես  ադրբեջանական  ներկայացնելու  հետ  կապված  հայտարարության  հատուկ  տեքստ ենք  պատրաստել, որի  հեղինակը  մշակութային ժառանգության միջազգային փորձագետ Արմինե Տիգրանյանն է: «Ադրբեջանը՝  քաղաքակրթության թշնամի» նախագիծն իրականացվում է HayqNews  լրատվականի եւ  «Հայքի» մշակույթի օմբուդսմենի գրասենյակի հետ համատեղ: Առաջիկայում  նախատեսվում  է  ընդարձակել  համագործակցության  շրջանակները  եւ  իրականացնել  նոր  տեղեկատվական  նախագծեր  եւս:  Մեր  նախագծերի  իրականացման   համար  մասնագիտական  կարեւոր  նշանակություն  ունի  Քանդակագործության ազգային պարկ թանգարանի հետ  մեր  համագործակցությունը:

«Ադրբեջանը՝  քաղաքակրթության  թշնամի» նախագիծն իրականացնում է HayqNews լրատվականը՝ Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ:

– Ինչպիսի ՞ մեխանիզմներով պետք է կյանքի կոչվի ձեր քարոզչական աշխատանքը:

– Այս  առումով  մեր  աշխատանքները  պետք  իրականացնենք  մի  քանի  ուղղություններով,   մասնավորապես՝  տեղեկատվական, դիվանագիտական (այդ  թվում`  նաեւ  հանրային  դիվանագիտություն), իրավական, միջազգային  հարթակներ: Սրանք  այն  հարթակներն  են,  որոնք  պետք  օգտագործել:

– «Հայքի» մշակույթի օմբուդսմենի գրասենյակը պետք է դառնա բառացիորեն Արցախի ձայնը միջազգային հարթակներում: Ո՞րն եք պատկերացնում դրան հասնելու ճանապարհը:

– Հաշվի  առնելով  տեղեկատվական  անվտանգությունը  եւ հնարավոր  մարտահրավերները՝  քայլերի  հաջորդականությունը  եւ  ծրագիրը,  որով  առաջնորդվում  ենք  այդ  նպատակին  հասնելու  համար, առայժմ չենք  հանրայնացնում:

Հ.Գ.Թշնամու վանդալիզմը Արցախում շարունակվում է: Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի հերթական փաստն ապացուցող հրապարակումը, համաձայն որի Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր եւ Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում (նյութի աղբյուրը վերջիններս ներկայացրել են որպես աղվանական) իրականացվելու են պարսպապատման եւ «վերանորոգման» աշխատանքներ: Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն իսկ սկսվել են շինարարական աշխատանքները, հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաեւ խաչքարերի բեկորները:

«Հայքի» մշակույթի օմբուդսմենի գրասենյակը այն աշխատանքային խումբն է, որը  պետք է դառնա Արցախի ձայնը՝ միջազգային հնարավոր հարթակներում մեր վտանգված մշակութային արժեքների մասին մշտապես բարձրաձայնելն եւ կանխելու ուղիները գտնելու համար:Նշենք, որ խմբի աշխատանքներին հնարավոր է հետեւել ՝ այցելելով նրա ֆեսբուքյան էջին հետեւյալ հղումով. https://www.facebook.com/OmbudsmanofcultureofHayk:
Գրասենյակն այսուհետ նաեւ թվիթերում էջ ունի՝  https://twitter.com/OmbudsmanHayk:

Ներկայացրեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Լուսանկարներում Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը դարձել է ադրբեջանական  մշակութային ցեղասպանության հերթական զոհը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեք համերգ՝ պոլսահայ հանրության համար

Հաջորդ գրառումը

Ուղեղային կենտրոնները ձգտում են գրադարանագիտական աշխատանքի զարգացմանը․ «Բայազետ» կենտրոն

Համանման Հոդվածներ

23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
23 մայիսի, 2025

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

23/05/2025
23 մայիսի, 2025

PKK-ն լուծարվե՞լ է, թե՞ Էրդողանը միջազգային ուժերի հակազդեցութից խուսափելու համար լուծարման մտավարժանքներ է անում

23/05/2025
Հաջորդ գրառումը

Ուղեղային կենտրոնները ձգտում են գրադարանագիտական աշխատանքի զարգացմանը․ «Բայազետ» կենտրոն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

23/05/2025

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական...

ԿարդալDetails

Ադրբեջանն ուզում է հասնել նրան, որ անգամ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին հիշատակումն արգելվի

23/05/2025

Մովսեսի բնակիչները հայտնում են, որ մայիսի լույս 13-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել

23/05/2025

Վերջին զանգի մասնակից շրջանավարտների վարած 109 մեքենա տեղափոխվել է հատուկ տարածքներ

23/05/2025

Ի՞նչ կապ կա Քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածի և պետի միջև

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական