Պաշտոնական

Արարատ Միրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպումը կայացել է Ռեյկյավիկում անցկացվող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում:  Ինչպես տեղեկացնում են...

Ադրբեջանի սադրիչ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղության ջանքերին

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ բարձրաստիճան այցելությունները և...

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ՆԳ նախարարության հետ

Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության...

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Մայիսի 14-ին կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ...

ԱԽ պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

Անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին,...

Ադրբեջանական կողմը դարձյալ կրակ է բացել ականանետից

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունը առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Պուտինն ու Փաշինյանը մայիսի 9-ին առանձնազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին,  Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ....

Ադրբեջանական կողմը Սոթքի հատվածում, ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը

Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:...

Քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ մայիսի 10-ին Ստրասբուրգում քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: Հայտնումեն ՄԻՊ գրասենյակից:...

Էջ 65՝ 108-ից 1 64 65 66 108

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist