Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կյանքը քաղաքագիտական դասագրքերից դուրս

Մարիետա Խաչատրյան
07/06/2024
- 7 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
96
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի հանձնաժողովներում ընթացող անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումներից հնարավոր չէ իրական պատկերացում կազմել կառավարության աշխատանքի իրական որակի մասին այն պատճառով, որ դրանց ժամանակ իշխանական պատգամավորների եւ բուն կատարողականը ներկայացնողների օգնությամբ մի իդիլլիկ պատկեր է գծվում, իսկ ընդդիմադիր պատգամավորների տված հարցերի եւ գնահատականների շրջույթով մի աննախադեպ անպիտան, դավաճան ու դիտավորյալ տնտեսությանն ու արտաքին հարաբերություններին վնասած կառավարության պատկեր է հառնում:

Իսկ թե ի՞նչ վիճակ է տնտեսության մեջ, ինչպե՞ս վերաարտահանման արատավոր շրջանից դուրս գալ, ինչպես ավելի հեռանկարային շուկաներ գտնել, ինչպես առաջ տանել սահմանազատումն ու արտաքին կապերն այնպես, որ ազգային շահերը չվնասվեն, այլեւայլ խնդիրներ` սրանց մասին ամբողջական պատկերացում դժվար է կազմել: Այնպես որ խեղճ շարքային քաղաքացին, եթե մտադրվել էր այս քննարկումներով իմանալ, թե ինչպե՞ս է աշխատում իր վարձած կառավարությունը, ստույգ պատկերացում կազմել այդ մասին, հազիվ թե հանձնաժողովների ուղիղ հեռարձակվող քննարկումներից դա կարողանար իմանալ, քանի դրանք դառնում են քաղաքական ճակատամարտեր կամ ինքնագովության շրջագիծ: Եւ անգամ այդ քննարկումների շուրջ լրագրողների ստեղծած օրակարգն է վերը նկարագրվածի ծիրում, ինչն իհարկե մարդկանց իրազեկումն ապահովելու թիվ մեկ տեղեկատվական խնդիրը չի լուծում` նույն քաղաքական պատճառներով:

Խորհրդարանից դուրս էլ նույնն է կատարվում: Տավուշում աղետ է, նորմալ իրականության մեջ ողջ մարդկային ու տեխնիկական ներուժը պետք է որ աղետյալ գոտի ուղղվեր, մինչդեռ մերոնք իրենց պահում են այնպես, ասես դա հենց միայն տավուշցիներին ու մեկ-երկու գերատեսչության է վերբերում, ու մեր հանրության ողջ երեսպաշտությունը, որը հաճախակի տեսել ենք պատերազմի, Արցախը թշնամուն թողնելու օրերին (առանձին մարդկանց սրտացավությունը չհաշված), լավ երեւում է նաեւ այս դեպքում: Նույնիսկ Տավուշի անունով շարժում սկսած մարդիկ կոչ չեն անում` գնալ եւ օգնել տավուշցիներին, նրանց կոչն այլ բովանդակություն ունի` Փաշինյանի հրաժարական ու հանրահավաքի ներկայանալու հրավեր այդ օրակարգով:

Ոչինչ չի փոխվել մեր շուրջն աշխարհաքաղաքական առումով, առաջվա նման Հայաստանը որպես ազդեցությունների ամրապնդման դաշտ են տեսնում տարածաշրջանի գլխավոր խաղացողները եւ քաշքշում են Հայաստանը` մեր հանդեպ գործածելով մահակի եւ քաղցրաբլիթի քաղաքականությունը, Ադրբեջանն առաջվա նման տողատակերով եւ ափաշկարա աչք է տնկել մեր ունեցվածքին, «Տավուշն հանուն սահմանազատման» շարժման ոգեշունչ կոչերով երեւանյան հանրահավաքներին զուգահեռ` ավարտին է հասցվում Տավուշում սահմանազատումը: Անհասկանալի է, թե ո՞ր քարտեզներով պետք է արվի սահմանազատման հաջորդ փուլը, քանի որ ոչ ոք չի պնդում, թե ողջ սահմանազատումն է իրականացվելու 1976 թվականի քարտեզներով: Հանրահավաքներն ավելի ու ավելի են կտրվում իրականությունից: Ընդհանրապես` Հայաստանում երկու իրականություն է, երկուսն էլ հեռու բուն իրողություններից` իշխանության մեջ կարծում են, որ իրենց դիրքերն առավել քան անսասան են եւ շարժումը մարել է, իսկ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման երեւացող եւ չերեւացող շերտերում համոզված են, որ իշխանությունը գնալու է, անգամ մոտավոր ճանապարհային քարտեզ ունեն` անցումային կառավարություն, արտահերթ ընտրություններ եւ այլն: Իսկ հանրության լայն շերտերը բացարձակ այլ ժամային գոտում են` իրենց հոգսին տրված:

Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանին երբ հարցրի, թե ներքաղաքական ճգնաժամի տարրեր չի՞ տեսնում երկրում կատարվողի մեջ, ու եթե տեսնում է` ապա որպես քաղաքական ուժի ղեկավար ինչպե՞ս է պատկերացնում լուծումը: Փաշինյանը լուծման մասին խոսելու փոխարեն (մենք հուշում էինք դրել հարցի մեջ` դրսի ընդդիմադիրների հետ հանդիպել-քննարկել)` ինձ խորհուրդ տվեց նայել քաղաքագիտության դասագրքերը, քանի որ քաղաքագիտական կանոններով Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա: Ես, իհարկե, վաղուց եմ ուսումնասիրել քաղաքագիտական գրականությունը, ի տարբերություն իբր քաղաքական վերլուծություններ անող շատերի, բայց որպես արձագանք նշեմ, որ Հայաստանի քաղաքական կյանքը ոչ մի քաղաքական կանոնի չի ենթարկվում, բացի քառանդամ բաժնետիրական ընկերության ներքին կանոնակարգից, որ գործում է մի քանի տասնամյակ եւ հիմա էլ` հասարակության գլխին կոտրելով քաղաքական քարտեզներ, բաժնետերերի կողմից գծված խորհրդարաններ եւ իշխանություններ: Չնայած ընտրությունների եւ այլ ֆորմալ ինստիտուտների: Միեւնույն ժամանակ այսպիսի փոքր հանրույթում դժգոհների մեծ բանակը չնկատելը, նրանց հանդեպ ուժային մեթոդներով աշխատելը չեմ կարծում, որ քաղաքագիտության հետ կապ ունի եւ ողջամիտ է որեւէ կառավարության համար:

Ուրիշ բան, որ առաջին հայացքից լայն հանրությանն անհասկանալի են նաեւ ներկա կառավարումից դժգոհներին գեներացնող «Տավուշն ընդդեմ սահմանազատման» շարժման բուն նպատակներն ու դրանք հետագայում իրագործողների անունները թաքցնելը: Մարդկանց գործից կտրել, նրանց ուշադրությունը բեւեռել փողոցային երթերի եւ անվերջ, թող որ նաեւ արժեբանական հարցեր շոշափող, խոսքուզրույցի վրա, լուրջ չէ, էլ չասած, որ մարդկանց զբաղեցնելը բերում է երկրին ներկայացվող բազմաթիվ վտանգներն ու խնդիրներն այս պահին չնկատելուն: Եւ ժանրի կանոններով էլ իշխանափոխության գեներացման երկարող, տեւական-սերիալային ժամավաճառությունն ուղիղ համեմատական է շարժման նպատակների իրականացման հավանականության աստիճանական փոքրացմանը: Եթե, իհարկե, բուն նպատակը մինչեւ հերթական ընտրություններ իրոք նոր ընդդիմադիր խմբերի ստեղծմանը խոչընդոտելը չէ` առկա բաժնետիրական քաղաքական ստատուս-քվոն պահպանելու, դրա այս կամ այն թեւն ուժեղացնելու ջանքով:

Անուններ չասելու, տեւական պայքարի հրավիրելու, «Հայրենիք եւ պատիվ» կապակցությունը բավական հաճախ կրկնելու (ակամա զուգորդումները նկատեցի՞ք), շարժման տեւական լինելու մասին թերասացությունները հասարակության մեջ բազմաթիվ ենթադրությունների տեղիք են տալիս, շարժման հետեւում կանգնածների անձերի, շրջանակների, անգամ երկրների վերաբերյալ, ոմանց վանելով հրապարակից, եւ այդ անորոշությունը, վախը` իշխանությունը սկուտեղով հետագայում հասարակությունից մերժված անձանց մատուցելուց, անգամ Սրբազանի խարիզմատիկ անձը չի կարող ի չիք դարձնել:

Տողերիս հեղինակի համար թեեւ մեծ գաղտնիքներ չկան, բայց հանրությունն ինքը սիրում է հեքիաթների հավատալ, չնայած վերջին տարիների փորձառությունն ու դժբախտությունները մարդկանց զգուշավոր են դարձրել: Եթե հավելենք, որ մամուլում արտահոսքեր կային, թե շարժումից մի փոքր առաջ Էջմիածնում հանդիպել են նախկին նախագահներն ու քննարկել ներկա վիճակը, ու հավանաբար ինչ-որ որոշումներ կայացրել,ապա մարդիկ այդպիսի արտահոսքերից ավելի հոռետես են դառնում:

Բայց մեր հիմնական վերլուծությունն այս առումով էլի կհետաձգենք`չվաստակելու համար խանգարողի պիտակը, որ սովորաբար կպցվում է անաչառ հայացքի տեր մարդկանց, համբերություն ունենք սպասելու Սրբազանի հրավիրած գլխավոր հանրահավաքին հունիսի 9-ին, համոզվելու համար հայաստանյան քաղաքական իրողությունների վերաբերյալ մեր փորձառության իրավացիությանը:

Իսկ մեր քաղաքական փորձառությունը հոռետեսական է եւ տեսնում է, որ ընդամենը սովորական ընտրական սխեմա է նախապատրաստվում` 2026 թվի ընտրությունների ժամանակ իշխանությունը կիսելու նույն, կամ համարյա թե նույն քվոտաներով եւ նույն բաժնետերերով,մի քիչ ավել-պակաս, ինչ անցյալում եւ հիմա է (մտքներովդ անգամ չանցնի, որ տնտեսական լծակների տերերն իշխանություն չունեն, վկա` բարենպաստ դատավճիռները), ըստ դրանց ապագա խորհրդարանի սխեման այնպես գծելու, որ մարդկանց թվա, թե իրենք են ընտրության գնացել եւ իշխանություն ընտրել: Խոսքը միայն երեւացող մի քանի ֆիգուրներին, ու նախ Փաշինյանին փոխելու մասին է, որը խորքով մեծ ծրագիրը եւ տնտեսական առկա բաժանումը չի փոխելու, անգամ Հայաստանի արտաքին կողմնորոշումների մեջ դեր չի ունենալու, քանի որ դրանք Հայաստա՛նը չի որոշում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տրիլիոնների՞ դիմաց՝ Ալիեւի ֆաշիզմը բնապաշտություն է դառնում

Հաջորդ գրառումը

Ծանր ժառանգություն հաջորդ իշխանություններին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հաջորդ գրառումը

Ծանր ժառանգություն հաջորդ իշխանություններին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

ՄԱՀԱԶԴ Խորը վշտով հայտնում ենք՝ օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով այսօր մահկանացուն է կնքել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի...

ԿարդալDetails

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական