Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կամ բոլորով ենք ապրելու կամ բոլորով կործանվելու.Արփինե Հովհաննիսյան

28/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիներ շարունակ մենք գերադասել ենք չնկատել մեր սխալները, հավատալ ինչ որ առասպելական սցենարների, մարդկանց, մոնստրների, կարդինալների, բայց ավելի պարզ իրականությունը անտեսել: Բարդացնել ամեն ինչ, դեմքի լուրջ արտահայտությամբ փիլիսոփայել ու չտեսնելու տալ աղաղակող իրականությունը:

Այսպես միշտ է եղել, բայց 2018 թվականից հետո նոր հորիզոններ նվաճեցին «նիկոլը Սերժի պրոյեկտն է», « նիկոլի գրպանը գցեցին հողերը»,« Սերժը իշխանությունը տվեց Կարենին, Կարենն էլ` նիկոլին» և նման այլ ցնդաբանությունները, պատերազմից հետո էլ անտեսելով կապիտուլյանտի ու նրա թիմի դիվանագիտական ձախողումները, նրա ու նրա գենշտաբի ռազմական ձախողումները սկսվեցին «էս սաղ Քոչարյանն ա անում», «ռուսը անում է Քոչարյանի համար» ու այլ նմանօրինակ ապուշություններ:

Հավանաբար այդպես հեշտ է, հավանաբար այդպես ավելի հանգիստ է, քանզի իրականությունը խեղդվելու աստիճան ծանր է, դառը: Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ ես ու իմ նման շատերը գեներալների ու էլի մարդկանց համարել ենք մեզնից առավել, քանզի մտածել ենք մի ինչ որ իքս պահի իրենք կանեն ավելին, քան մենք: Հանուն հայրենիքի: Բայց նրանք միֆ էին, սուտ, կեղծիք:

Իրականությունն այն է, որ մեր երկիրը մեր ձեռքից տանում են, իրականությունն այն է, որ այս ողորմելի ու անպաշտպան վիճակը ունի դաժան զոհեր` մահերի, վիրավորների, գերիների, նոր գերիների, նոր տարածքային կորուստների տեսքով: Իրականությունն այն է, որ այս ամենը ունի կոնկրետ մեղավորներ ու պատասխանատուներ` հիմնական գլխավոր մեղսագործով, ով սեփական երկիրը ունակ չէ պաշտպանել:

Իրականությունն այն է, որ կփրկվենք, եթե ուղղակի ցանկանանք ապրել: Իրականությունն այն է, որ պետք է մեկ հարցի պատասխանել` արդյո՞ք սա է երկրի ղեկավարի ձեր ցանկալի տարբերակը: Չե՞ք ուզում ապրել հանգիստ, օրվա խնդիրներով, որոնց մեջ չկա մահ, գերի, տարածք, «թուրքը եկել է մեր գյուղ» բառերը: Չե՞ք ուզում անվտանգ նստել ձեր տանը, սուրճի սեղանի շուրջ բամբասել երկրի ղեկավարից ու բոլորից, բայց վստահ լինել քեզ քո տանը գերի չեն վերցնի, չեն սպանի, չեն խոշտանգի: Հիմա մեզ ճգնաժամային կառավարիչ է պետք` ուժեղ, փորձառու ու կարող:

Բայց այդ մարդը պիտի խոստանա նաև համերաշխություն բերել: Բավական է իրար ատել հանուն ոչնչի: Բավական է իրար անպատվել հանուն ոչնչի: Բավական է իրար ոչնչացնել հանուն ոչնչի: Մենք իրավունք չունենք իրար ատել ավելին քան մեր թշնամուն: Մեր զավակներին թշնամուն հանձնողին, այո՜, բայց ոչ իրար:

Հ.Գ. Գտեք օրական թեկուզ մեկ մոլորյալ նիկոլականի, համոզեք, խոսեք, բացատրեք` առանց վիրավորելու: Կամ բոլորով ենք ապրելու կամ բոլորով կործանվելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶՈւ եմ ստեղծել, որոնք ազատագրել են Ղարաբաղը, երկիր պաշտպանել, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը.Նորատ Տեր-Գրիգորյանց

Հաջորդ գրառումը

Վարչապետն արգելում է գերի վերցնել ադրբեջանցիներին․Նաիրի Հոխիկայն (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ օրս ՀՀ իշխանությունները չեն հրապարակել սեպտեմբերյան մարտերում զոհված զինծառայողների անունները, չի հայտարարվել սգո օր. Էդգար Ղազարյան

14/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գեղարքունիքը, որտեղ Փաշինյանը հեծանվավազքի էր մասնակցում, 3 տարի առաջ ունեցել է բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ դաժանորեն սպանված կին զինծառայողներ

14/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
Հաջորդ գրառումը

Վարչապետն արգելում է գերի վերցնել ադրբեջանցիներին․Նաիրի Հոխիկայն (տեսանյութ)

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ օրս ՀՀ իշխանությունները չեն հրապարակել սեպտեմբերյան մարտերում զոհված զինծառայողների անունները, չի հայտարարվել սգո օր. Էդգար Ղազարյան

14/09/2025

Երեք տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի միջև Բրյուսելում օգոստոսի 30-ին...

ԿարդալDetails

Գեղարքունիքը, որտեղ Փաշինյանը հեծանվավազքի էր մասնակցում, 3 տարի առաջ ունեցել է բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ դաժանորեն սպանված կին զինծառայողներ

14/09/2025

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական