Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ սահմաններով Հայաստանի քարտեզ ներկայացնել Էնվերին. Ահարոնյանի պատվիրակությունը Պոլսում՝ հուլիս, 1918

18/07/2021
- Պատմություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

aniarc.am

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Հայկական Հանրապետության խաղարարար պատգամավորության նիստերի արձանագրություններ

25 հունիս-18 հոկտեմբեր, 1918թ, Կ․ Պոլիս

Նիստ 6

Հուլիսի 7-ի առավոտյան, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, Կորգանյան, Բունիաթյան, Գ. Խատիսյան, Քոչարյան:

Նորից հարց տրվեց մեր ներկայացնելիք սահմանների ծրագրի մասին: Մտքերի երկար փոխանակություն եղավ, ընդ որում՝ մի քանիսը պաշտպանում էին, որ մենք պետք է մտցնենք նաև Նախիջևանի գավառի մի մասը՝ երկաթուղու գիծը, մյուսները պնդում էին շարունակել նախկին մեր ծրագիրը:

Նիստ 9

Հուլիսի 18-ի երեկոյան ժամը 9-ին: Ներկա էին բոլորը, բացի Պապաջանյանից, որը հիվանդ էր:

Նախագահը [Ահարոնյան-խմբ. ԱՆԻ-ի] զեկուցեց, որ նույն օրը Էնվեր փաշայի կողմից իր մոտ էր եկել Մուխտար բեյը և խնդրել, որ նրանց ներկայացնենք մեր սահմանների քարտեզը, որ, ինչպես իրենք ասում են, մյուս պատվիրակությունները արդեն իրենցը տվել են և միայն մենք ենք, որ չենք տվել:

Քննության դրվեց հարցը, թե ինչ սահմաններով տալ այդ քարտեզը: Որոշվեց պատրաստել և ներկայացնել քարտեզը, նշանակելով.

ա. Բաթումի պայմանագրի համաձայն մեր տարածքի սահմանները,

բ. առանձին գույնով նշանակել Թուրքիայի գրաված երկրները՝ Բրեստ-Լիտովսկի դաշնագրի սահմաններից դուրս,

գ. քարտեզի մեջ մտցնել բոլոր հայաբնակ գավառները՝ առանձին նշելով թուրքերի [ադրբեջանցիների- խմբ. ԱՆԻ-ի] և վրացիների կողմից վիճելի համարված մասերը, քարտեզի մեջ մտցնել նաև Զանգեզուրի գավառի հարավային կեսի արևմտյան մասը և Նախիջևանի գավառի Օրդուբաթի շրջանը:

Արձանագրության վերջին կետի առթիվ ամսի 19-ին և 20-ին եղած խոսակցությունների ժամանակ, երբ վարջնականապես պատրաստվում էր քարտեզը Էնվեր փաշային ներկայացնելու համար, Պապաջանյանը հայտնեց, որ ինքը միանգամայն դեմ է այդ կետին և այդ առթիվ տալիս է իր առանձին կարծիքը, որը խնդրեց պահել գործերի մեջ:

Նիստ 10

29 հուլիս, երեկոյան ժամը 9.30-ին, ներկա էին Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, Կորգանյան, Քոչարյան:

Խատիսյանը զեկուցեց այն հարցերի մասին, որ շաշափվել էին արտգործնախարար Նեսսիմի բեյի հետ իր ունեցած վերջին տեսակցության ժամանակ, նույն օրը ճաշից հետո:

Գերիների հարց: Հարց է ծագել, թե ում համարել հայ գերիներ, քանի որ ռուսաստանցի գերիներ են, որ վերցվել են Ռուսաստանի հետ ունեցած պատերազմից: Նախարարը համաձայնել է Խատիսյանի տեսակետի հետ, այն է՝ Հայաստանի գերիներ համարել նրանց, որոնք ծնվել են հայկական գավառներում և իրենց ճանաչում են Հայաստանի քաղաքացիներ: Խոստացել է այդ մտքով ներկայացնել խնդիրը Էնվեր փաշային և Նախարարների խորհրդին:

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 8, թ․ 32-99։ Բնագիր, ձեռագիր։

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 231-233:

Լուսանկարում՝ Ալեքսանդր Խատիսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գազ չունենք, փայտ ու անտառ չունենք, զենքերն էլ հավաքել են, իրենք կաշառքից են խոսում. Որոտանցիներ (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Կասպից ծովը եվ հայերը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Կասպից ծովը եվ հայերը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական