Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե 3 տարի առաջ Փաշինյանը երեք ուղղաթիռ գներ, այսօր քանի՜ կյանք կփրկվեր

16/08/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրում է.

««ՍՈւՐՄԱԼՈւ» ՇՈւԿԱՅԻ ՊԱՅԹՅՈւՆԸ

(Հայտարարություն հանցագործության մասին) 

Ես հասկանում եմ, որ գրառումս պայթյունի նպատակի, կազմակերպման, հետևանքների հետ կապ չունի: Բայց անկախ այդ ամենից, պայթյունը փաստ է, իսկ նրա հետևանքների հնարավորինս արագ դադարեցումը, և ավելի շատ վնասներից խուսափելը պետության պարտականությունն է:


Իսկ դրա համար`

2019 թ. հունիսին ես` այդ պահին ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանս, հասկանալով ավիացիայի կիրառման կարևորությունն ու օգտակարությունն   արտակարգ իրավիճակներում,  փնտրել, և գտել եմ   ՀՀ համար լավագույն ուղղաթիռների տարբերակը,  և նրանց ձեռքբերման հնարավորությունն արտադրողից ընդամենը $300.000 ամեն մեկի համար:

Խորհրդակցելով  ամբողջ պատերազմը թռած  ուղղաթիռների  հրամանատարների, Խանփերյանցի անվան ռազմաօդային համալսարանի օդաչուների, ուղղաթիռը  սպասարկող ինժեներական անձնակազմի հետ, հավաստագրել ենք, որ ուղղաթիռներն իրենց տեխնիկական տվյալներով, ամբողջությամբ  համապատասխանում  են ՀՀ աշխարհագրական պայմաններում ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, վթարա-փրկարարական, Գյուղատնտեսական, և ցանկացած այլ աշխատանքների ներկայացվող պահանջներին`
Աշխատանքային բարձրությունը – մինչև 4.000մ (Արագածի բարձրությունը)
Օդի ջերմաստիճանի +/- 40 պայմաններում:

Դրանից հետո ես հանդիպել և խորհրդակցել եմ այն ժամանակ դեռևս ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:   Ով նույնպես, հասկանալով առաջարկիս կարևորությունը,  անվերապահորեն ընդունել է նման ուղղաթիռների անհրաժեշտությունը վերը նշված ոլորտներում:
Որից հետո ծրագիրը իմ և պ-ն Ցոլակյանի  կողմից ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդյունքում` ես որևէ պատասխան չեմ ստացել:

Ֆելիքս Ցոլակյանին ավիացիայի հզոր մասնագետ Փաշինյանի կողմից ՀՊԱՆՑԻԿ ասվել է, որ ուղղաթիռները հին են և ուկրաինական, և նպատակահարմար չէ նրանց ձեռքբերումը:
Ամենայն հավանականությամբ նրա խորհրդատուները երիտօլիգարխ Քովիդի պարետ, համատեղության կարգով կանանց իրավունքների պաշտպան, ինչպես նաև Երևանի  նախկին գլխավոր շուն ստերջացնողը, և լոուքոստերով Միլան սուրճ խմելու թռիչքների  ջատագով օրիորդն են եղել:

Էն դեպքում, երբ ուղղաթիռները ՄԻ-2 տիպի լրիվ նոր, (մասնագետների համար) glass cockpit տարբերակով, կոմպոզիտ վինտերով, հզորացված շարժիչներով, Ուկրաինայի կողմից (օդանավեր արտադրող երկրի) սերտիֆիկացված էին որպեզ ՆՈՐ տիպ`  Mi-2AM-1  (սա նույնպես մասնագետների համար):

Հավելվածում կգտնեք տվյալները:

Այս գրառումով չեմ անդրադառնա պայթյունների  և նրանց հետևանքների, կազմակերպիչների, ԱԱԾ անգործության,  քաղաքական ասպեկտին:

Այս գրառումը միայն  փրկարարական աշխատանքների մասնագիտական կազմակերպումը նպատակաուղղված  ՏԱՊԱԼԵԼՈւ  մասին է:

Քանի՞ կյանք կարող էր փրկվել, և քանի՞ անգամ արագ կդադարեցվեր արդեն 24 ժամ անց, բայց դեռևս շարունակվող հրդեհը, եթե ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը դեռևս 3 տարի առաջ ընդամենը 1 մլն ԱՄՆ դոլլար տրամադրեր (3 ուղղաթիռի համար) հրշեջ և փրկարարական աշխատանքների  կազմակերպման անհրաժեշտության հրամայականին:

Ընդգծեմ, որ ամեն ուղղաթիռի գինը փոխվարչապետի վերելակի  վերանորոգման գնին է,  պետական ապարատին տրվող  ամենամսյա  պարգևավճարների քառորդից քիչ, պատերազմի օրերին կառուցվող ավտոպարկի դարպասի ու անցակետի արժեքին…. 

Ես ՄԵՂԱԴՐՈւՄ ԵՄ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին ծանր հետևանքներ ունեցող  ՀԱՆՑԱՎՈՐ  ԱՆԳՈՐԾՈւԹՅԱՆ համար:

Թող դա չլինեին իմ առաջարկած, գործող սանիտարական ուղղաթիռին իրենց բեռնատարողության հնարավորություններով 5 անգամ, և 1 ժամվա թռիչքի արժեքով 3 անգամ գերազանցող ուղղաթիռները: Թող լիներ  ավելի ձեռնտու,  ավելի թանկ, ավելի կատարյալ, ավելի ժամանակակից տեխնիկա:

Բայց լիներ մի բան, որի մասին քեզ զեկուցում են քո ավիացիայի հարցերով խորհրդականն ու քո կառավարության Արտակարգ Իրավիճակների Նախարարության ղեկավարը միասին, քննարկած, հաշվարկած, համաձայնեցված:

Բայց երբ իռլանդական ավիաընկերությանը 5 մլն եվրո անվարձահատույց, իր երկրի շուկա մուտք գործելու համար տրամադրող երկիրն իր ազգային անվտանգության վրա չի ծախսում գոնե 1 մլն ԱՄՆ դոլլար, ես ՊՆԴՈւՄ  ԵՄ, որ կառավարիչն  ու իր խումբը ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՆ:

Հաջորդ գրառմանս փաստերով կներկայացնեմ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈւՅՆ (առանց չափազանցման) հրդեհաշեջ մեքենաների, նրանց գնի, ձեռքբերման հնարավորությունների, արտակարգ իրավիճակների պարագայում անհապաղ գործող համակարգի, և նմանատիպ  առաջարկները, որոնք նույնպես արվել են քայլիչ թափառաշրջիկին, և որոնց  նույնպես ոչ մի արձագանք չի հետևել նրա կողմից»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեղարկում եմ իմ համերգը. փլատակներում դեռ մարդիկ կան

Հաջորդ գրառումը

Փլատակներից դուրս է հանվել 16 մարմին, 18 անձ դեռ որոնվում է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հաջորդ գրառումը

Փլատակներից դուրս է հանվել 16 մարմին, 18 անձ դեռ որոնվում է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալկասերը դարձավ Իսպանիայի 42-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

19/06/2025

Իսպանիայի Արարատ հայկական միության միջնորդագրի հիման վրա, Ալկասեր քաղաքը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային ավագանու բոլոր 5 կուսակցությունները իշխող Ժողովրդական կուսակցությունը...

ԿարդալDetails

Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան

19/06/2025

Թեև այս պահին Էրդողան-Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն չեմ էլ կարող դա բացառել. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2025

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական