Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Չեղարկում եմ իմ համերգը. փլատակներում դեռ մարդիկ կան

Երգիչ, դերասան Արամ MP3-ն «Ինստագրամ»-ով երկրպագուներին տեղեկացրել է, որ նախատեսված իր համերգը չեղարկում է։

«Այսօր, ինչպես գիտեք, պետք է տեղի ունենար իմ համերգը։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով՝ ես չեղարկում եմ այն և տեղափոխում անհայտ ժամկետով, մնացածի մասին ձեզ լրացուցիչ կասեն։ Այս պահին միակ ցանկությունս է, որպեսզի որքան հնարավոր է քիչ կորուստներ լինեն։ Դեռ կան մարդիկ, որոնք փլատակներում են գտնվում։ Աղոթենք բոլորս, որպեսզի բոլորը ողջ մնան։ Շնորհակալություն ըմբռնման համար», – նշել է Արամը։