Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արտահերթ ընտրությունները ճգնաժամի լուծո՞ւմ, թե՞ պատրանք

02/04/2021
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(Armenia՛s Snap Elections: Solution or Delusion?)

Մի տեսակ ճակատագրապաշտություն է տիրում այժմ Հայաստանում: Այնպիսի ժամանակներ են, երբ կործանիչ պատերազմի 5000 զոհերի որոշ ընտանիքներ հրճվանք են ապրում գտնելով իրենց սիրելիների աճյունները: Տասը հազար վիրավոր զինվորներ էլ պրոթեզների միջոցով փորձում են հաղթահարել ապաքինման դժվարին ճանապարհը եւ վերականգնել իրենց շարժունակությունը: Ամբողջ երկիրը դեռեւս գտնվում է համաճարակի ճիրաններում, հույսը դնելով խոստացված պատվաստանյութերին, որոնք դեռ պետք է տեղ հասնեն, հավաքական դիմադրողականության վրա:

Կյանքը Հայաստանում, կարճ ասած, գլխվիվայր շուռ է եկել ամբողջապես, բացառյալ քաղաքական միջավայրից, որը պատրաստվում է հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Իմ քայլը» կոալիցիան, որն 83 աթոռ է զբաղեցնում 132 տեղանոց խորհրդարանում, նախկինում տատանվում էր անցկացնել արտահերթ ընտրություններՙ ընդդիմության եւ այլ շրջանակների աճող ճնշումների ներքո: Կոալիցիայի անդամները վստահ չէին արդյունքներից: Կուսակցությունը նախ հայտարարեց, որ ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջ չկա: Հստակ էր այդ ժամանակ, որ Փաշինյանի ժողովրդականությունը նվազել էր: Հետո, երբ վստահություն ձեռք բերեցին եւ հասկացան, որ ընդդիմությունը բավականաչափ զորակցություն չի ստանում, սկսեցին բանակցություններ վարել խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ: Պետք է նշել, որ ընտրությունների ացնկացմանը վճռական դեր խաղաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սկզբում միացել էր նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած «Հայրենիքի փրկության» շարժմանը: Առաջին անգամը չէ, որ Ծառուկյանը փոխում է իր հավատարմությունը այս կամ այն շարժման կամ կուսակցության հանդեպ: Երբ իր կուսակցությունը դուրս եկավ 17 կուսակցություններից կազմված ընդդիմության շարժումից եւ հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոր վարչապետի թեկնածու չի առաջադրելու, Փաշինյանի կուսակցությունը ընդառաջ գնալով նշանակեց ընտրությունների անցկացման թվականը:

Երկրորդ հարվածը ընդդիմադիր շարժումը ստացավ Անվտանգության ծառայությունների նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունից: Հավանական է, որ Վանեցյանի կուսակցությունը միանա «Բարգավաճ Հայաստանին» եւ դաշնակցի նրա հետ, այլապես նա չի կարող առանձին որեւէ տեղ զբաղեցնել ապագա խորհրդարանում:

Ընդդիմության շարժումը կորցրեց ժողովրդականությունը նաեւ այն բանի հետեւանքում, որ Վազգեն Մանուկյանը թույլ տվեց ՀՅԴ առաջնորդ Իշխան Սաղաթելյանին անցնել իրենից առաջ:

ՀՅԴ-ի տեղական մասնաճյուղը մեծ ժողովրդականություն չի վայելում Հայաստանում: Նրա վարքագիծը նույնիսկ սփյուռքի մասնաճյուղերում որոշակի ճեղքվածքներ առաջացրեց: Այս բոլոր գործոնները նպաստեցին, որ խորհրդարանի մուտքը փակելու նպատակով Բաղրամյան փողոցում վրաններ լարած ընդդիմության ներկայացուցիչներից շատերը լքեն իրենց դիրքերը:

Մինչ ընդդիմությունը կորցնում էր իր ներգործությունը, նոր իրավիճակը վստահություն ներշնչեց Փաշինյանի կուսակցությանը, որ լուրջ մարտահրավերներ չեն նետվի իր առաջ:

Կողմնակի շատ ուրիշ կուսակցություններ ծրագրում են մասնակցել ընտրություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանի «Ազգային» Կոնգրեսը, Լեւոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունը, «Աշխատավորների» կուսակցությունը, «Ժառանգությունը» եւ ուրիշ շատ խմբավորումներ, որոնք այնքան էլ հայտնի չեն հասարակությանը:

Մեկ կարեւոր զարգացում կարելի է համարել Ազգային ժողովրդական «Բեւեռ» խմբավորման ժողովրդականության նշանակալի աճը: «Բեւեռը» իր մեջ ընդգրկում է «Սասնա Ծռերին» եւ «Եվրոպական» կուսակցությանը, որի առաջնորդն է հայտնի ֆիլմարտադրող Տիգրան Խզմալյանը: Ոչ մի կուսակցություն ցարդ չէր համարձակվել հրապարակայնորեն հարել Արեւմուտքին եւ ՆԱՏՕ-ին: Մարտի 16-ին այս խմբավորման կազմակերպած հավաքին զգալի թվով բազմություն էր ներկա գտնվել, որն հայկական եռագույնին զուգահեռ բարձրացրել էր նաեւ Ամերիկայի եւ Ֆրանսիայի դրոշները: Ելույթ ունեցողները նշեցին, որ «այսուհետ քամիները փչելու են արեւմուտքից եւ ոչ թե հյուսիսից»: Նրանք աներկբայորեն կոչ արեցին միանալ Միացյալ Նահանգներին եւ Եվրոմիությանը: Սա հետեւանք էր 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի որդեգրած քաղաքականության, որը զայրույթ էր առաջացրել:

Մոսկվայում որոշ ազդեցիկ շրջանակների մարդիկ Ռուսատանին մեղադրեցին պատերազմը հրահրելու մեջ: Ռուսաստանի Դումայի Արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Կոնստանտին Զատուլինն, օրինակ, ռուսական կողմին մեղադրեց պատերազմին իր գործողություններով նպաստելու մեջ, մինչ Կրեմլի ղեկավարությունը Երեւանից երախտագիտության արտահայտություններ էր ակնկալում լսել հրադադարի առիթով, ակնարկելով, որ «այլապես վատագույնը կարող էր տեղի ունենալ Հայաստանի համար»:

Բանակի ռուսամետ անձնավորություններից ազատվելու իր ծրագրի շրջանակներում, վարչապետը պաշտոնազուրկ արեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, որ հրամկազմի 40 այլ անդամների հետ հանդես էր եկել վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող հայտարարությամբ: Հանրապետության նախագահը մերժել էր վավերացնել վարչապետի հրամանագիրը եւ այն ուղարկել վարչական դատարան, որն էլ հրամանագիրը անօրինական ճանաչելովՙ Գասպարյանին վերականգնել էր իր պաշտոնին:

Մինչ այդ, սակայն, Փաշինյանը Արտակ Դավթյանին էր նշանակել Գասպարյանի փոխարեն: Քաղաքական իրադրության մեջ սա անոմալիա է, ընդունված կարգից շեղում: Վարչապետը իրավունք չունի պարտադրել իր որոշումները:

Ակնհայտ է, որ քաղաքական ճգնաժամ է առաջացել, եւ իշխող կուսակցությունը հավատացած է, որ արտահերթ ընտրություններով կարող է մեղմել իրավիճակը: Փաշինյանը ինքն է խորհրդանշում պարտությունը, բայց նա օգտվելու է պատերազմի հետեւանքում ստեղծված հասարակության անտարբերությունից: Վերջերս կայացած հարցախույզները ցույց են տվել, որ միայն ընտրողների 40 տոկոսն է պատրաստ մասնակցելու ընտրություններին:

Դժբախտաբար, անկախության անցած 30 տարիների ընթացքում Հայաստանը չի կարողացել որոշակի գաղափարախոսության շուրջ համախմբված քաղաքական կուսակցություններ կազմավորել: Փոխարենը ընտրողները ազդեցիկ անհատականությունների շուրջ են համախմբվում եւ հաճախ, առանց հիմնավոր պատճառի, փոխում իրեն հավատարմությունը:

Ամենայն հավանականությամբ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը հաղթելու է ընտրություններում, որովհետեւ ոչ մի այլընտրանքային խմբակցություն չի առաջացել: Նաեւ որովհետեւ ընտրող հասարակությունը քաղաքականապես հասուն չէ:

Նորընտիր որեւէ կառավարություն ստիպված է լինելու երկյուղալի օրակարգ վարել: Նախ պատրաստել բանակը հաջորդ անխուսափելի պատերազմը մղելու, զարգացնել տնտեսությունը, արդիականացնել զինված ուժերը, առաջքն առնել արտագաղթի արագընթաց հոսքին, վերականգնել հասարակության խոցված հոգեկանը եւ պատրաստ լինել նոյեմբերի 9-ի հայտարարության 9 կետերի շուրջ թշնամու հետ վարելու բավական կոշտ բանակցություններ:

Միաժամանակ հաշվի պետք է առնվեն Մ. Նահանգներ-Ռուսաստան օրեցօր վատթարացող հարաբերություններն ու Իրանի միջուկային զենքի շուրջ ընթացող բանակցությունները:

Բացի այս արտաքին քաղաքական գործոններից, կան նաեւ որոշակի ներքին խնդիրներ, որոնք չպետք է աչքաթող արվեն:

Մյուս կողմից, ընտրական օրենսգրքի փոփոխման նոր օրինագիծ է ներկայացված, որին պետք է ընթացք տալ, որովհետեւ առաջիկա խորհրդարանի կազմը մեծապես կախված է լինելու այն հանգամանքից, թե ընտրությունները ներկայիս գործող օրենսգրքո՞վ են անցկացվելու, թե՞ նորով, որը դեռ պետք է ընդունվի:

Փաշինյանի վրա դրված պատասխանատվությունը կամ պարտականությունը կարծես հենց իր համար է նախատեսված: Նա չկարողացավ գլուխ հանել պատերազմից, իսկ հիմա ստիպված է լինելու ավերված երկրի վերականգնումը ապահովել:

Նույնիսկ ամենալավատեսական սցենարի դեպքում ընտրությունները չեն կարողանալու լուծել քաղաքական, տնտեսական, հոգեբանական եւ դիվանագիտական ոլորտների կնճռոտ խնդիրները: Լավագույն դեպքում դրանք մոլորության մեջ են գցելու հանրությանըՙ ստեղծելով պատրանք, որ ամեն ինչ լուծված է:

ԵՐՎԱՆԴԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

WSJ. Բայդենը կարգադրել է Պարսից ծոցի տարածաշրջանից դուրս բերել ամերիկյան զորքերի մի մասը

Հաջորդ գրառումը

Լավրովը Բայդենի հռետորաբանությունն անվանեց զայրացուցիչ ու աննախադեպ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Լավրովը Բայդենի հռետորաբանությունն անվանեց զայրացուցիչ ու աննախադեպ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական