Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ասո՞ւմ եք, որ Արցախը դա Հայաստան չի…

15/01/2021
- Մշակույթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ասո՞ւմ եք, որ Արցախը դա Հայաստան չի։ Ասո՞ւմ եք, որ հայ տղաները պիտի ծառայեն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ասո՞ւմ եք, որ Շուշին «դժգույն» քաղաք է և «հայերի համար անպիտանի է»։ Լավ ե՞ք մտածել։

Առաջարկում եմ կարդալ Րաֆֆու «Խենթը»։ Միգուցե գտնեք օգտակար երանգներ։ Կարող է ունեք հիշողության թարմացման կարիք։

Իսկ եթե ժամանակ չունեք և ոգևորված եք մեր հարևանների հետ կառուցելու նոր հարաբերություններ, ապա պատրաստ եղեք հանդիպել հետևվյալ իրավիճակներին։

***

Դրանց մոտ կանգնած էր մի ուրիշ հայ երիտասարդ, որ նույնպես նայում էր քաղաքում կատարվող բարբարոսությունների վրա: Նրա աչքերում արտասուք չէր երևում: Տխրության մի նշույլ անգամ չէր կարելի տեսնել նրա զայրացած դեմքի վրա: Նրա սիրտը նույն րոպեում լցված էր մի դառն ատելությամբ՝ ոչ դեպի այն գազանները, որ այրում էին, որ մորթում էին, այլ դեպի այն վախկոտները, որ ոչխարի նման թույլ էին տալիս իրանց մորթել:

— Նայեցե՛ք, նայեցե՛ք, — ասաց նա, — այսքան բազմության մեջ մի մարդ էլ չեք տեսնի, որ ձեռք բարձրացներ իր սպանողի վրա… էլ դրանից ավելի ինչ կարող է լինել, որ շարժեր մարդու կատաղությունը, որ բորբոքեր մարդու վրեժխնդրությունը: Տունը աչքի առջև այրում են, զավակները կրակի մեջ խորովում են, կինը, աղջիկը քաշում տանում են… Տղամարդը տեսնում է այդ բոլորը և ինքը ամենայն խոնարհությամբ պարանոցը դեմ է անում թշնամու սրին… Տո, անիծյա՛լ, դու էլ մարդ ես, դու էլ սպանիր, հետո մեռիր…

«ԽԵՆԹԸ», ՐԱՖՖԻ, 1880 թվական

***

Հերթը հասավ Վառվառեին: Գեղեցիկ աղջիկը գերազանցեց բոլորին իր շնորհալի պարով. նրա ամեն մեկ շարժումների մեջ նշմարվում էր գրացիա և կախարդիչ հրապուրանք:

— Մեր երկրում, — խոսեց էֆենդին, — հայերի մեջ մի լավ սովորություն կա, երբ աղջիկը իր պարը վերջացնում է, մոտենում է տան պատվավոր հյուրին, չոքում է նրա առջև, և գլուխը դնում է նրա ծնկի վրա, և այնքան ժամանակ չէ բարձրացնում, մինչև նրանից մի լավ ընծա չէ ստանում։

— Այդ շատ լավ սովորություն է, — ձայն տվեցին երաժիշտները, — պետք է այստեղ էլ մտցնել այդ սովորությունը: — Վառվառե, դու պիտի լինես առաջին օրինակը, — ասաց նրան էֆենդին, — դե՛, մոտեցի՛ր, զավակս:

Վառվառեն ամոթխածությունից բոլորովին շփոթվեցավ և անշարժ մնաց իր տեղում: Նա ավելի բարվոք էր համարում, որ գետինը պատռվե և իրան կուլ տա, քան թե գլուխը մի օտար մարդու գրկում դնե: Բայց ամեն կողմից նրան բոթեցին, քաշքշեցին ասելով, աղջի, գնա՛, մի ամաչիր, քեզ բան կտա, և վերջապես նրան տարան էֆենդու մոտ և նա ստիպվեցավ իր գեղեցիկ գլուխը դնել էֆենդու ծնկների վրա: Էֆենդին փայփայեց Վառվառեի սիրուն գիսակները և դրեց նրա ափի մեջ երկու ոսկի:

«ԽԵՆԹԸ», ՐԱՖՖԻ, 1880 թվական

Խենթը, 2021 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info

Հաջորդ գրառումը

Դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից պահանջներ ներկայացնելու փորձը. ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից պահանջներ ներկայացնելու փորձը. ՄԻՊ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական