Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Անցանկալի անձ» Ադրբեջանում. Վրեժ ԵԽԽՎ-ից, որի արձագանքին սպասում ենք

Անահիտ Հովսեփյան
30/08/2024
- 30 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
54
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բռնապետության իրական դեմքը» վերնագրյալ ծավալուն հոդվածում օգոստոսի 26-ի «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» ծանուցում է, թե դաշնային կառավարությանը վրդովեցրել է Բաքվի՝ եվրոպացի 76 քաղաքական գործչի մուտքի արտոնություն չտրամադրելը՝ Ադրբեջանում նոյեմբերի 11- 22-ը կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 գագաթնաժողովին ընդառաջ:

Պատճառն անշուշտ 2024-ի հունվարին ԵԽ-ի Ադրբեջանի դեմ կայացրած բանաձեւն է (որի համաձայն Ադրբեջանը առնվազն 1 տարով զրկվում է ձայնի իրավունքից), իսկ դրա գլխավոր շարժիչ ուժը Բունդեսթագի պատգամավոր, կրոնի եւ հավատի հարցերով դաշնային կառավարության հանձնակատար Ֆրանկ Շվաբեն է: Հոդվածագիր Էրքան Փեհլիվանը «Ֆրակֆուրտեր ռունդշաու» թերթում շարունակաբար արծարծում է Ադրբեջանի՝ մարդու իրավունքները ոտնահարելու, COP29 -ի անցկացումով «մեղքերը լվանալու» թեման, պարզաբանում նպատակը, ներկայացնում նաեւ հայկական համայնքային կառույցի՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի տեսակետը:

«Ադրբեջանը ցույց է տալիս բռնապետության իրական դեմքը. Ռեժիմին քննադատող արժանապատիվ պատգամավորներին արգելում են, իսկ պատրաստակամ պատգամավորներին պարգեւատրում են նվերներով», ասում է Շվաբեն՝ զգուշացնելով, որ երկիրը փորձում է ճնշում գործադրել: «Այս ծայրահեղ էսկալացիոն քայլով Ադրբեջանն իրեն դուրս է մղում եվրոպական պետությունների համայնքից: «Ադրբեջանին չի հաջողվի ճնշման ենթարկել ԵԽԽՎ-ին», համոզված պնդում է այդ կառույցում գերմանական պատվիրակության ղեկավար Շվաբեն:

Սոցիալ-դեմոկրատ (SPD) Շվաբեն ակնկալում է, որ Ադրբեջանի վերոհիշյալ քայլի դեմ արձագանք կլինի: «Ենթադրում եմ, որ Գերմանիան Եվրոխորհրդի եւ եվրոպական այլ պետությունների հետ դիվանագիտորեն կարձագանքի: Պատասխանը պետք է ոչ թե 76 առանձին պատգամավորներից սպասել, այլ՝ Եվրոխորհրդից, որ որպես ինստիտուտ հարվածի տակ է»:

ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը Ալիեւի համար բնապաշտ ներկայանալու, ընդհանրապես կեղտոտ գործարքները «պարզաջրելու» միջոց է դառնում: Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շփանգենբերգը «Ֆրանկֆուրտեր ռունդշաուի» թղթակցին փոխանցել է գերմանահայերի վրդովմունքը: «Արգելելով ԵՄ 26 երկրների 76 պատգամավորների մուտքը՝ Ադրբեջանը փորձում է COP 29-ը զերծ պահել քննադատական ձայներից, ինչպես իր երկրում է վարվում՝ լրագրողներին եւ իրավապաշտպաններին կալանավորելով», ասում է ԳԿԽ ատենապետը: Շփանգենբերգը հիշեցնում է, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովը Բաքվում անցկացնելու Ալիեւի նպատակներից մեկն էլ «ԼՂ-ի հայերի դեմ գործած ոճրագործության կոծկումն է»: «Ճիշտ ժամանակն է, որ ԳԴՀ կառավարությունը եւ Բունդեսթագը ջանք գործադրեն՝ Բաքվի բանտերից ազատելու հայ պատանդներին եւ ռազմագերիներին: Սա պիտի արվի մինչ գագաթնաժողովի մեկնարկը, եթե լինի, վստահելի քայլ կդառնա տարածաշրջանի  խաղաղության համար», ձեւակերպում է Շփանգենբերգը:

Նույն թերթում Ֆլորիան Նաումաննը օգոստոսի 29-ին Ադրբեջանի մասին իր հոդվածը վերնագրել է «Անակնկալ Պուտինի հարեւան երկրում. Մի թեկնածու տակնուվրա է անում ընտրությունները»: Խոսքը սեպտեմբերի 1-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններն են, ու դրան Թարթարից մասնակից 31-ամյա անկուսակցական Շահրիյար Մաջիզադեն, որ ընտրվելու իր հաջողությունը կապում է սոցցանցերում ակտիվությամբ: Նա էլ, ինչպես բոլորը, (որ պատերազմ են վարում), խոսում է խաղաղության կարեւորությունից, ցավում է Ուկրաինայում շարունակվող պատերազմի համար եւ որեւէ բառից հասկանալի չի դառնում՝ ի՞նչ գույն ունի անկուսակցական այս թեկնածուն, որ ապրում է հայազուրկ Արցախում ու սոցցանցերով, ժողովրդի «լայքով» ուզում է մեջլիս մտնել: Նրա՞ վրա է դրված խաղադրույքը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարի մասին՝ Ֆրանկ Շվաբեի դեմ Բաքվի արշավը հետեւյալ ձեւակերպմամբ է՝ «Սա խնձոր է: Եթե համաձայն չեք, վճարվում եք Ադրբեջանից»: Սույնը հեղինակել է Գերմանաադրբեջանական խորհուրդը, X-ի հարթակում տեղադրել է Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երուսաղեմի հայերը պայքարի բովում

Հաջորդ գրառումը

Երեւանի դեմ Բաքվի անդադրում արշավը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը. հատված՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
Հաջորդ գրառումը

Երեւանի դեմ Բաքվի անդադրում արշավը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի  Տանն...

ԿարդալDetails

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025

ՀՀ ԱԱԾ տնօրենին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական