Դե-ֆակտո ԱԺ-ն տարածել է պրոթուրքական հայտարարություն դեպքերի մասին. գրել է քաղաքագետ էդգար Էլբակյանը և առանձնացրել հետևյալ կետերը.
1. Զորքերի փաստացի շփման գիծն Ադրբեջանի օրինակով անվանվել է «հայ-ադրբեջանական սահման»՝ փաստացի հրաժարվելով 2021 թ․-ին Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ շուրջ 70 քառ․ կմ․ տարածքի հանդեպ տիտղոսից։ Վաղը կհրաժարվեն արդեն այս գիշեր օկուպացված տարածքների հանդեպ տիտղոսից և այդպես՝ մինչև Երևան։
2. Դեպքերն անվանվում են ոչ թե Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմ, այլ «ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիա»։ Տպավորություն է, թե գործ ունենք ընդամենը «չարաճճի» ռազմաքաղաքական ղեկավարության հետ, եղածը մեծ բան չէ։ Հիշեցնեմ, որ նույն կերպ 2020 թ․-ին համոզում էին, թե Թուրքիան խնդիր չէ, ընդամենը «գիժ Էրդողանի» հետ գործ ունենք։
3. Ոչ մի հասցեական կետ չկա Ադրբեջանի հիմնական հովանավոր Թուրքիայի մասին, որը 2020 թ․-ից հետո ամեն օր հայտարարել է, որ օգնել է Ադրբեջանին հաղթելու, իսկ դե-ֆակտո իշխանությունները դա համարել են «դրական ազդակ»։
• Այստեղ լավագույնս է երևում այս իշխանությունների թուրքական երեսը․ ընդդիմության առաջարկին՝ նման կետ մտցնելու հայտարարության մեջ, նրանք պատասխանել են՝ «դա անընդունելի» է։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ից պահանջել, ՌԴ-ի վրա «մուննաթ գալ», միջազգային հանրությունից ակնկալել կարելի է, իսկ ագրեսոր Թուրքիային տեղին մեղադրել՝ ոչ։
Ահա ևս մեկ վկայություն այս դե-ֆակտո իշխանությունների թուրքապատկանության մասին։