Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն ինչ սեփական կետից սկսելու վերջն էլ սա էր լինելու

02/11/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատերը հիշում են, որ 2018 թվականին վարչապետի աթոռին հայտնվածին լրագրողները հարցրին Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների ընթացքի մասին։

Քսան տարվա բանակցային գործընթացի մանրամասներին ընդհանրապես  անտեղյակը յուրահատուկ գռեհիկ պատասխան տվեց՝ ինչ պետք է, այն էլ բանակցում ենք,  ես բանակցելու եմ իմ սեփական կետից։

Դրանից հետո, ինչպես ինքը կասեր՝ հերթով-կարգով-շարքով

Հայաստանի քաղաքական ղեկավար կոչվածը

1. տապալեց միջնորդ երկրների հետ շփման ամբողջ գործընթացը,

2. տապալեց ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի հետ համագործակցությունը,

3. տապալեց ռուս-հայկական համագործակցության հիմք միջպետական պայմանագրի ողջ տրամաբանությունը,

4. տապալեց Ադրբեջանի հետ հնարավոր արժանապատիվ հաշտություն կնքելու հնարավորությունները,

5. տապալեց Ադրբեջանի հետ սկսված ռազմական բախման ղեկավարումը, մոբիլիզացիան, բանակի մատակարարումը,

6. տապալեց պատերազմի ժամանակ անջատում հանուն փրկության միջազգային իրավական գործընթացը։

7. տապալեց ռուսական կողմի առաջարկած հրադադարի հնարավորությունը,

8. տապալեց ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների արտաքսումը։

9. տապալեց Նոյեմբերի 9-ի  համաձայնագրով պայմանավորվող կողմ ՀՀ պարտավորությունների կատարումը։

10. տապալեց Արցախից մնացած 25 տոկոս տարածքի պաշտպանության կազմակերպումը։

11 տապալեց Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության հնարավորությունները թեկուզև Ադրբեջանի կազմում։

12. ճանաչեց  Արցախն  Ադրբեջանի կազմում։

 Վերոհիշյալ կետերի շուրջ ՀՀ ղեկավար կոչեցյալի բուռն գործունեության արդյունքում Հայաստանը հայտնվել է անկախության և ընդհանրապես պետականության կորստի շեմին։ Աննախանձելի և վտանգավոր այս վիճակում հայտնվելու պատճառներից պետք է առանձնացնել մի քանիսը։

1. հաշվետու լինելու, պատասխանատվության  իսպառ բացակայությունը,

2.  անպատրաստ, անգետ, ինքնագլուխ, վոլյունտարիստ անձնական հատկանիշները,

3.Կառավարման համակարգը կուսակցական տգետներով ու արկածախնդիրներով, պատահական դրածոներով լցնելու ցինիկ համառությունը։

4.Միջազգային հարաբերություններում բացառիկ անտեղյակությունը։

5.Ազդեցիկ հավաքներին, ղեկավարների հետ հանդիպումներին ընդգծված գեղջկական դրսևորում՝ ընտանիքի ոչ քաղաքական հետագիծ ունեցող անդամների շքերթով։

Պատճառների շարքը կարելի է շարունակել, բայց կա մեկ գլխավոր պատճառ՝ հաշվետվողական, թափանցիկ, ժողովրդավար աշխատանքի իսպառ բացակայությունը։

Պետք չէ հեռու գնալ։ Կառավարության հերթական նիստում ընդգրկված էր 31 հարց, որոնցից զեկուցվել է ընդամենը մեկը։ Եվ այսպիսի  մերժելի գործելաոճ է ցուցադրում մեկը, ով կոկորդ էր պատռում բոլոր հարցերում ու հատկապես՝  Արցախին վերաբերող, ժողովրդին զեկուցելու, ամեն ինչի վերաբերյալ  բաց խոսելու մասին։

Միայն ու միայն սեփական անձի ֆիզիկական անվտանգության վրա մտասևեռվածը

մոռացել է բազմաթիվ  խոստումներ ու ելույթներ։

Իրականությունից կտրված լինելու, իրականությունն արհամարհելու կամ չտեսնելու տալու հետևանքները ողբերգական են լինելու։

Ամեն բան սեփական կետից սկսելու վերջն էլ, իհարկե,  սա էր լինելու։

Հրայր Կամենդատյան

«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց

Հաջորդ գրառումը

Մահացու սիրո խոստովանություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
Հաջորդ գրառումը

Մահացու սիրո խոստովանություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական