Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռացիոնալ այլընտրանք այսօրվա իրավիճակին

05/07/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը վերլուծել է Վարդան Օսկանյանի երեկվա ելույթի հիմնարար դրույթները։

Վարդան Օսկանյանը երեկ կոնցեպտուալ ձևակերպում տվեց Արցախի հարցին՝ այս պահի իրողություններից ելնելով.

1. Հնարավոր է արագ նվազագույնի հասցնել պատերազմի հնարավորությունը

2. Հնարավոր է փոխել բանակցությունների անհուսության բովանդակությունը։

Նա ձևակերպում է նաև նախապայմանները՝ տալ իրեն և մի խումբ դիվանագետների 100 տոկոսանոց լիազորություններ, և որ Ն. Փաշինյանը երեք ամիս ընդհանրապես չխոսի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ նախապայմանները չեն իրականացվելու, բայց դրանից կոնցեպցիայի արժեքը չի փոխվում։ Ավելին՝ ընդգծվում է անելիքի բովանդակությունը։

Այս պայմաններում մեր անելիքը

Այս բովանդակությունը կարող է դառնալ կոնսոլիդացիոն սոսինձ՝ Արցախի, Հայաստանի ռացիոնալ–ազգային հատվածի, հայկական աշխարհի ու նաև միջազգային հանրության համար, առաջին հերթին՝ միջնորդների։ Արեցինք սա՝ այս բովանդակությունը դառնալու է լուրջ խնդիր Ալիևի համար։

Արցախի հարցը այս պահին հանգում է երկու կետի.

ա/ Արցախի անվտանգություն

բ/ 120 հազար հայության՝ 21-րդ դարում ընդունված նորմալ ապրելու, կենսագործունեության միջավայր։

Ահա այս գործի հաջողության համար էլ կա կարևոր նախապայման. Արցախից և Արցախի հարցում պետք է լինեն բացառապես ռացիոնալ, գործնական ուղերձներ, մոտեցումներ։ Էմոցիան պետք է հասցվի նվազագույնի։ Էմոցիան միայն պետք է վերաբերի բլոկադայի թեմային։ Մնացած հարցերում՝ միայն ռացիոնալ առաջարկներ։

Ով ենք մենք՝ իշխանության այլընտրանքը

«Մենք» այս պահին իշխանություն չենք. սա իրողություն է, որն էապես դժվարացնում է մեր անելիքը։ Բայց սա չի նշանակում, որ այս փաստը փակում է բոլոր հնարավորությունները. Արցախը, 120 հազար արցախահայությունը և Հայաստանի գալիք հազարամյակների պատմությունը չեն կարող գերի լինել այս պահի ՀՀ իշխանություններին։

Այս առումով շատ կարևոր է ձևակերպենք, թե մենք ով ենք, սա չափազանց կարևոր հարց է։

Մենքը.

– Արցախն է, որից պետք է դուրս գան գրագետ, ռացիոնալ ձևակերպումներ։ (Արցախի իշխանությունները և Արցախի անվտանգության և զարգացման ճակատը՝ համագործակցելով)

– Արցախի շուրջ ձևավորվող շարժումը Հայաստանում. մենք ռևանշիստ չենք, մենք իրականությունից կտրված արկածախնդիրներ չենք։ Մենք կայուն խաղաղության կողմնակիցներն ենք՝ ազգային-ռացիոնալ պատկերացումներով։

– Հայկական աշխարհում նույն բովանդակությամբ կոնսոլիդացիայի պրոցեսը՝ նշված երկու կետի շուրջ։ Հայկական աշխարհ ասելով նկատի ունեմ ազդեցիկ հայեր, սփյուռքի կառույցների հետ գրագետ, համակարգված աշխատանքը, առաքելական եկեղեցի։

Կարևոր գործերի ժամանակը

Վ. Օսկանյանը, որպես փորձառու դիվանագետ, սահմանափակվեց մակրո-ձևակերպումներով՝ ասելով այն, ինչը կարելի էր և պետք էր ասել հրապարակայնորեն։ Դրան պետք է հետևի կարևոր գործերի ժամանակը.

ա/ վերը նշված երկու կետերի (անվտանգություն և ապրելու միջավայր) շուրջ գրագետ քայլերի, առաջարկների, գաղափարների դետալային մշակում։

բ/ Արցախի և հայրենիքապահպանության գաղափարով նոր համահայկական պլատֆորմի ձևավորում՝ Արցախ, Հայաստանի ազգային–ռացիոնալ շրջանակներ, հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներ։

Ադրբեջանն ուզում է, որ Արցախը դառնա ռուսական զորքով շրջապատված սև խոռոչ, անկյանք միավոր։ Ու ինքը միայն այդպես կարող է հաղթել։ Մեր խնդիրը հակառակն է՝ ունենալ անվտանգ ու նորմալ կյանքով ապրող Արցախ: Ա կետը գրագետ բովանդակությունն է, Բ-ն՝ ուղղակի այլընտրանք չունեցող մեխանիզմ, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է։

Ես վստահ եմ՝ անենք ամեն հնարավորը և կտեսնենք, որ անսպասելի բացվում են նաև անհնարինի դռները։ Ուրեմն պետք է աշխատել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գոյ» թատրոնը «ազգային» կարգավիճակ ունի, այն փակելը կամ այլ թատրոնի միացնելը հակասահմանադրական է

Հաջորդ գրառումը

Բոլոր պատասխանատու դերակատարների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա. Արցախի նախագահ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Բոլոր պատասխանատու դերակատարների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա. Արցախի նախագահ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական