Հայաստանում ընդդիմությունը վաղը պատրաստվում է գրոհել Երևանի փողոցները, զուգահեռ ադրբեջանական զինուժը գրոհում է Հայաստանի հետ սահմանային դիրքերը. ֆեյսբուքյան էջում ընդդիմությանը ձեռք է առել վարչապետի աշխատակազմի ղեկավարաի տեղակալ Տարոն Չախոյանը։
Նա հեգնանքը շարունակել է.
Սա կարելի էր համարել զուգադիպություն, եթե լիներ առաջին, երկրորդ կամ գոնե երրորդ անգամ։ Բայց զարմանալի զուգադիպությամբ նմանօրինակ դեպքերը պարբերական են։
Որպես կանոն՝ Հայաստանում փողոցային ընդդիմության հետ ակտիվանում է նաև ադրբեջանական զինուժը։
Հետևաբար, ում շահերն է սպասարկում Հայաստանի փողոցային ընդդիմությունը, եթե ոչ Ալիևի կամ Ադրբեջանի։
Պասերով տղեք, պասերով …