Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր պատերազմ կամ նոր իշխանություն (խաղաղություն)․ Փաշինյանի հեռացման հրամայականը. Թևանյան

08/01/2025
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանը «խաղաղության դարաշրջանում» հանձնեց Արցախը՝ դիմացը խոստանալով պահել Հայաստանը «խաղաղության խաչմերուկում»։ Սակայն ակնհայտ էր, որ Փաշինյանի «խաղաղությունը» ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակարգի թելադրմամբ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի աջակցությամբ ու ԵՄ չինովնիկ Շարլ Միշելի միջնորդությամբ Արցախի հանձնումն է՝ այնտեղից ռուսական զորքերի դուրս բերման նպատակով։ Արցախի ու այնտեղի հայերի ճակատագրի վրա բայդենենք թքած ունեն։

Նիկոլը սպասարկում է ոչ թե Հայաստանի շահը, այլ դրսի ուժերի ձեռքում ծառայել ու ծառայում է որպես հակառուսական գործիք, ինչից կարողացան խուսափել, օրինակ, Վրաստանի իշխանությունները։

«Կոլեկտիվ Արևմուտքին» հետաքրքրում են բացառապես հակառուսական քայլերը, իսկ թե ինչ կմնա դրանից հետո Ուկրաինայից, Հայաստանից կամ Սիրիայից, իրենց չի հետաքրքրում։

Հիմա Փաշինյանի դրսի տերերի դարաշրջանն ավարտվում է։ Ալիևը նոր դարաշրջանում ֆաշիստական նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, քանի որ ախորժակն ուտելիս է բացվում, քանի որ Հայաստանը դեռ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Հակառակ պարագայում Ալիևն այդպես չէր հոխորտա։

Ալիևը երեկ բացահայտորեն ցույց տվեց, որ ինքը Փաշինյանի հետ բանակցել է հետևյալ տարբերակով․ Հայաստանը պետք է փուլային ձևով հանձնի իր պետականությունը, որպեսզի ՀՀ-ի տարածքում ձևավորվի «Արևմտյան Ադրբեջան»։ Ըստ Ալիևի՝ կա՛մ Նիկոլը կանի Բաքվի ուզածը կամովին, կա՛մ Ալիևը կհասնի իր ուզածին պատերազմով։

Ալիևը Փաշինյանին առաջարկում է գնալ Հայաստանի պետականության ապամոնտաժման՝ հիմնվելով ուժի իրավունքի և աշխարհի քարտեզի նոր վերաբաժանման խաղի վայրի կանոնների վրա։

Այս պայմաններում Հայաստանն անխուսափելիորեն պետք է արմատապես փոխի վերջին 6 տարվա իր կործանարար քաղաքականությունը, որի հիմքում (հատկապես 2020–ից հետո) դրված է ամեն գնով դրսի ուժերին ծառայելու և հակառուսական, հակաիրանական գործիք դառնալու սկզբունքը։ Այդ դրսի ուժերի առաջին դեմքերը Բայդենի գլխավորությամբ հեռանում են ասպարեզից։ Նիկոլը որբ է մնացել՝ Հայաստանին թողնելով կառափնարանում հայտնվելու հեռանկարը։ Հայաստանն այժմ կանգնած է Նիկոլի միջոցով դրսի ուժերի եփած թունավոր ճաշն ուտելու փաստի առաջ։

Ստեղծված իրավիճակում միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից (հեռացման տարբերակները մի քանիսն են)։ Իշխանափոխությանը պետք է հաջորդի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը վստահություն կառաջացնի մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի մոտ։

Եվ այսպես, նոր պատերազմից ու պետության կորստից խուսափելու միակ տարբերակն իշխանափոխությունն է։ Փաշինյանի հեռացումից հետո միայն հնարավոր կլինի վերադառնալ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավոման եռակողմ ձևաչափին՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան։

Միայն ռուսական միջնորդությամբ ու երաշխավորությամբ է հնարավոր խուսափել կատաստրոֆայից։

Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին և դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը։ Սա՛ է միակ տարբերակը։ Ոմանց կարող է այն դուր չգալ, ոմանք կարող են հարցեր տալ, բայց այլընտրանքը պետականության կորուստն է։ Սա դաժան, ոչ հաճելի, սակայն իրատեսական մոտեցում է։ Երրորդ տարբերակ, ցավոք սրտի չկա: Տնաբույծ «արևմտամետների» առաջարկներն ընդամենը սպասարկում են թուրք–ադրբեջանական շահերը։

Հ․Գ․

Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ալիևի հակահայկական հայտարարություններին ցնցող էր։ Նրա խոսքի հիմքում այն միտքն էր, որ Ադրբեջանն այդպես է իրեն պահում, քանզի ․․․ Հայաստանն է մեղավոր։ Ըստ նրա՝ Հայաստանն է մեղավոր, որ Ադրբեջանում կարծում են, որ մենք ֆաշիստական երկիր ենք, քանզի այստեղի «որոշ ուժեր» են դրան նպաստում (պարզ է, թե ինչ ուժերի նկատի ունի Փաշինյանը)։ Այսինքն՝ Նիկոլն արդարացրեց Ալիևի հարձակումները՝ խոստանալով կատարել Ալիևի պահանջները։

Նիկոլ Փաշինյանն իր ու իր ընտանիքի փրկության համար պատրաստ է գնալ Հայաստանի ոչնչացման, որպեսզի չդատվի։ Թե հետո քանի Սողոմոն Թեհլերյան կծնվի, արդեն երկրորդական հարց է։ Հայաստանի կորստից հետո արդեն հետաքրքիր չէ, թե ով որ շանը որտեղ կսատկացնի։

Հայաստանն ավելի սիրող, քան Փաշինյանին ատող ուժերը պետք է պատրաստ լինեն Նիկոլին կյանքի երաշխիքներ տալ՝ խաղաղ հեռացման դեպքում։ Հակառակ դեպքում Փաշինյանը սեփական կաշին փրկելու համար Հայաստանի կաշին կքերթի։ Այս մասով էլ պետք է մտածել ու սառը գլխով առաջնորդվել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թանգարանների այցելուների թիվն ավելացել է, ավելի քան 1 մլրդ եկամուտ է գրանցվել. Ժաննա Անդրեասյան

Հաջորդ գրառումը

Պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային փառատոնների՝ շահելով 11 մրցանակ. ԿԳՄՍ նախարար

Համանման Հոդվածներ

Screenshot
Նորություններ

Հայաստանյան իշխանությունները իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

16/05/2026
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026
Նորություններ

Մենք միակն ենք 140 երկրից, որ 100 տարով զիջեց իր տարածքի 74%-ը. Արթուր Խաչիկյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
Հաջորդ գրառումը

Պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային փառատոնների՝ շահելով 11 մրցանակ. ԿԳՄՍ նախարար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական