«Մենք դրսից որեւէ ազդանշանի չէինք սպասում ու չենք սպասում։ Հենց որ զգամ, որ ի վիճակի ենք բնակչությանը բավարար աջակցություն ապահովել, կանցնենք ավելի ակտիվ գործողությունների»,- ընդդիմության հնարավոր ակտիվացման մասին ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա հավելել է, որ ակտիվությունը հիմա էլ է հասունանում, բայց նաև պարզ է, որ Երեւանի մի զգալի հատված դեռ պատրաստ չէ իրեն աջակցել։
«Այսօրվա օրակարգը չպետք է կառուցվի նրա վրա, որ ինչ-որ մեկին պետք է իշխանության բերել։ Այն պետք է հիմնված լինի կոնկրետ անձի՝ վարչապետի պաշտոնից հեռացնելու վրա։ Այդ դեպքում ամեն ինչ կստացվի։ Մենք հնարավորություն կունենանք կոնսոլիդացնել քաղաքական դաշտը եւ ապահովել համապատասխան միջոցառումների անցկացումը՝ մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ»,- ասել է երկրորդ նախագահը։