Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետմահու կոչումազրկե՞լ եք մեր որդուն. Էդգարի ծնողները դիմում են Արայիկ Հարությունյանին

03/03/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրությանը դիմում են արցախյան երկրորդ պատերազմում զոհված 20 ամյա ժամկետային զինծառայող Էդգար Դոլուխանյանի ծնողները` Ռևա և Սվետլանա Դոլուխանյանները.

Մեր որդուն կորցնելուց հետո ցավը անասելի մեծ է, կորուստը` անչափելի։Երբևէ չենք մտածել, որ այսքան երիտասարդ տարիքում այսքան մեծ ցավի տեր կդառնանք։Մեր որդին մեր տան ճրագն էր, մեր ապավենը, մեր հպարտությունը։Նա մեզ համար հերոս է, բայց պետք է հերոս լինի նաև բոլորի համար։Կորուստն անդառնալի է, ցավը` մեծ, սակայն էլ ավելի է մեծանում, երբ նրան ու նրա նման հերոսներին չեն գնահատում ըստ արժանվույն` այդպես աղ լցնելով մեր բաց վերքին։Երեկ առավոտյան մեր տուն է գալիս մի անծանոթ տղա։Ներկայանում է որպես Էդգարի ծառայակից ընկեր։

Զրուցեցինք բավականին, պատմեց Էդգարի մասին թե՛ պատերազմական դրվագներ, թե՛ ընդհանուր ծառայությունից։Ասաց, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է, և Էդգարի հետ նույն օրն են բանակ զորակոչվել։ Տղայի գնալուց հետո նկատեցինք, որ բազմոցին տոպրակ է թողել, հետո գնացել։Տոպրակը բացելուց հետո ապշել էինք.մեր զինվոր բալի մեդալն էր` հետմահու, ուղարկված անծանոթ տղայի միջոցով։ Բառերով չենք կարող նկարագրել, թե հոգեկան ինչ ծանր վիճակում էինք։ Պարզվեց տղային մեդալը տվել էր Հադրութի 《զամպալիտ պալկան》:

Քանի որ տղան ևս Մարտունու շրջանից է, ասել էին, որ նամակը տանի հանձնի Էդգարի ծնողներին։Նշենք նաև, որ մեր որդու զոհվելուց հետո Հադրութի ոչ մի սպա, ոչ մեկ հրամանատար կազմից չի այցելել մեզ և ոչ էլ զանգով չեն ցավակցել կատարվածի համար։Մեր որդու ծառայության ավարտին մնացել էր 100 օր, նա կոչումով ավագ սերժանտ էր, հակատանկային դասակի ավագ օպերատոր էր։Պատերազմի օրերին խոցել է թշնամու տանկ։Նախքան պատերազմը սպայական կազմը առիթը բաց չէր թողնում մեր որդուն գովելու, նրան համարում էին Հադրութի զորամասի լավագույն զինվորներից։Իսկ ի՞նչ կոչում էր նշված մեդալի պարգևատրման մասին հրամանագրում.ՇԱՐՔԱՅԻՆ։

Հետմահու կոչումազրկե՞լ եք մեր որդուն։ Էդգարի հետ ուս ուսի, մեջք մեջքի տված կռվել են Արցախի հերոսներ Յուրա Ալավերդյանն ու Դավիթ Գրիգորյանը։Յուրան մի քանի մարտական ընկերների հետ այցելել է մեզ, մեր որդու շիրիմին։ Նորից ենք նշում` սպայական կազմից ոչ մեկ չի եկել։Վրդովված գնացել ենք Ստեփանակերտ, ուզում էինք հանդիպել Ահ նախագահին ու ստանալ մեր հարցերի պատասխանները։ԱՀ նախագահը մեզ չի ընդունել` պատճառաբանելով, որ ընդունելություն չկա։Մեդալը թողել ենք ՊԲ-ում։Նախ և առաջ պահանջում ենք, որ ուղղեն Էդգարի կոչումը` շարքայինը դարձնելով ավագ սերժանտ, և երկրորդ, ինչպես կարգն է թող այնպես հանձնեն մեր հերոսի մեդալը։Մի շարժեք որդեկորույս ծնողների ցասումը, աղ մի լցրեք մեր չսպիացող վերքին։

Հարգելի՛ որդեկորույս ծնողներ, դիմում ենք ձեզ. ձեր որդիների նվիրումն էլ են այդպե՞ս գնահատել, ճի՞շտ վերաբերմունք են ցուցաբերել մեզ։Ահ նախագահ Արայիկ Հարությունյան, ՊԲ նախարար Միքայել Արզումանյան, կարգը այդպե՞ս է։Այդպե՞ս եք գնահատում մեր որդիների սխրանքը։Մեր որդիներին հետ չեք բերի, բայց գոնե կարող էիք ըստ արժանվույն հարգել նրանց հիշատակն ու ծնողի ցավը։Եթե կարգը այդպես է, ՄԵԶ ՄԵԴԱԼ ՊԵՏՔ ՉԻ։ՄԵԴԱԼՈՎ, ԹԵ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼ, ՄԵՐ ՈՐԴԻՆ ՀԵՐՈՍ Է։

Հ.Գ.Շատերը երևի տեսել են ստորև ներկայացված տեսանյութը։Տեսանյութում արկը թևի տակ անվախ քայլող տղան հենց մեր հերոս տղա Էդգարն է։Հարգանք ենք պահանջում Արայիկ Հարությունյան Arayik HarutyunyanՊաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտե ներկայանալու ծանուցագիր է ստացել

Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանի ելույթը հանրահավաքին, 03․03․2021 (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանի ելույթը հանրահավաքին, 03․03․2021 (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական