Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իգորն արդեն հաղթել է. այս դժվարությունները ժամանակավոր են, իսկ պատիվն ու անունը՝ հավերժ

04/07/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը շնորհավորել է կալանքի տակ գտնվող Իգոր Խաչատուրովին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։

«Երեկ Խաչատուրով Իգորի ծնունդն է։ Ինքը հիմա բանտարկված է։ Բանտարկված է ոստիկանների կեղծ ցուցմունքի հիման վրա։ Արդեն որքան ժամանակ է նիկոլ պաշտպանող իրավապահներն Իգորի հանցանքն ապացուցող գոնե մեկ փաստ են փնտրում, բայց չեն գտնում։ Չեն էլ կարող գտնել։ Պատճառը մեկն է՝ ի տարբերություն իրենց՝ Իգորը պայքարող մարդու ազնիվ տեսակն է։ Ինքը նույնիսկ նիկոլների դեմ է ազնիվ պայքարում։ Դրա համար էլ հաղթում է։

Գիտե՞ք, քանի առիթը կա, ուզում եմ մի քիչ անկեղծանալ։ Փոքր էի շատ, երբ հայրս առաջին անգամ պատմեց Արտաշեսի ու Սաթենիկի լեգենդը։ Հետո շատ ենք քննարկել այդ լեգենդը ու լավ եմ հիշում այդտեղից ստացած իմ ամենակարևոր դասը՝ ահա այս հատվածը.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Հայրս միշտ սովորացնում էր՝ թշնամությունն էլ պիտի պատվով լինի։ Օրենքներ կան, որ չի կարելի խախտել։ Ես հիմա, իհարկե հասկանում եմ, որ այդ օրենքն ու պատիվը սրանց համար չի գրված, բայց պետք է խոստովանեմ՝ ամեն անգամ Իգորի մասին մտածելիս, ահա այս տողերն եմ հիշում՝ ոչ է օրեն…

Ասեք, որ շատ խորհրդանշական է՝ ամեն անգամ, երբ սրանք Խաչատուրովների հետևից են ընկնում, մի ստոր բան հետևում է դրան։ Ու այդ հետապնդումն էլ է ստոր ձևով իրականացվում՝ լրիվ մերկացնելով դրանց խղճուկ ոգին։

Իսկ Իգորը… Իգորն արդեն հաղթել է։ Այս դժվարությունները ժամանակավոր են։ Իսկ պատիվն ու անունը՝ հավերժ։

Ծնունդդ շնորհավոր, ախպեր ջան։ Աստծով»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին կազմակերպված անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: ՔԿ-ից նաև տեղեկացրել են, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:

Իգոր Խաչատուրովը մասնակցել է 44-օրյա պատերազմին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաչատուրյանը շնորհավորել է Բայդենին

Հաջորդ գրառումը

Մենք մեր մանդատներն էլ վայր կդնենք, թող իշխանությունն ընդունի հունիսի 3-ի մեր հայտարարությունը. Արամ Վարդևանյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Մենք մեր մանդատներն էլ վայր կդնենք, թող իշխանությունն ընդունի հունիսի 3-ի մեր հայտարարությունը. Արամ Վարդևանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական