Հանցագործությունից կամովին հրաժարման հայտարարություն.
Նյարդերի գերլարում է անհրաժեշտ, որպեսզի չտրվեմ էմոցիաներին ու հանցագործ չդառնամ, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող մարդ կա, որ ինձ դրդում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված արարք /ծանր վիրավորանք հասցնելը/ կատարեմ. ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը նշել է. «Աշոտ Երկաթ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է՝ չի տրամադրվում պաշտպանության կողմին…
Նա նշել է. «Աշոտ Երկաթ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է՝ չի տրամադրվում պաշտպանության կողմին…
Հիշեցնեմ, որ ՀՀ Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է:
Ինձ էնպես հետաքրքիր է, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ինչի՞ հիման վրա է ընդունել ու պահում Աշոտ Մինասյանին…»։