Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Հայկ Մարությանի գլխին կուտակված ամպերը սևանում են

«Հայկ Մարությանն արդեն մեկ տարի է՝ 2020թ. նոյեմբերից, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որից հետո քաղաքական ճգնաժամ է սկսվել: Մոտ մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր գտնել, բայց, ցավոք սրտի, դա չի հաջողվել մեզ: 2018թ. պարոն Մարությանը դարձել է ՔՊ անդամ, որից հետո կուսակցության վարչությունը նրան առաջադրել է որպես քաղաքապետի թեկնածու, տեղի է ունեցել քարոզարշավ. հիշում եք՝ ինչպիսի քարոզարշավ է եղել, և երկու տարի անց պարոն Մարությանը դուրս է եկել կուսակցությունից, ինչը քաղաքականապես անտրամաբանական է»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Խմբակցությունը կենտրոնական գրասենյակում Փաշինյանի հետ այսօր երեկոյան քննարկել է Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետի առնչությամբ ստեղծված քաղաքական ճգնաժամը:

Գալջյանը հայտնել է, որ շուտով կտարածեն հայտարարություն։