Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ դիակներն իրենց երկիրը քանդելուց հետո ուրիշի երկիրն են փորձում քանդել

20/10/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահակաշվիլին մահացել է։

Պատկերացրեք, որ այս լուրը ստացող ցանկացած վրացի կուրախանա, շատերը կստիպեն կառավարությանը Վրաստանի նախկին սկանդալիստ, ինքնամեծար ղեկավարի դին դնել փողոցում, որպեսզի մարդիկ վերջին ամոթանքը և անեծքը տան նրան։

Azg.am-ը ներկայացնում է «Հայաքվե» նախաձեռնոթւթյան ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանի անդրադարձը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված խրատական նամակին։

 Հավաքական արևմուտքի կողմից մեկ տարի առաջ իր հայրենիք գործուղված Սաակաշվիլին  իրադարձությունների շրջադարձը չընկալեց և հայտնվեց վրացական բանտում, որտեղ սիմուլյանտի ու խառնակչի անուն վաստակածը զրկվեց արևմտյան տերերի օժանդակությունից և, մեղմ ասած,  չարագույժ մի ուրվական  դարձավ։ Բայց, ինչպես մի խելացի մարդ է ասել՝ մեռելներ կան, որոնց պետք է նորից թաղել։

Հիմա այս մոլագար ուրվականը որոշել է հարություն առնել և ոչ ավել, ոչ պակաս՝ խրատական նամակ գրել ՀՀ վարչապետի աթոռին բազմած Նիկոլ Փաշինյանին։

Նամակում բազմաթիվ պրովոկացիոն եզրույթներ կան՝ անտանելի սնոբիզմ, էժանագին «կրուտիտներ», խելագար խորհուրդներ, նևրասթենիկ հույզեր։ Նամակի հեղինակին ճանաչելով՝ կարելի էր և չկարդալ նրա գրածները, բայց որոշ բաղադրիչներ, այնուամենայնիվ,  ուշադրություն են գրավում։

Սահակաշվիլին մեր երկիրը պարտության մատնածին  խորհուրդ է տալիս’

1.Դուրս գալ ՀԱՊԿ կազմից

2.Դուրս գալ ԱՊՀ կազմից

3.Դուրս գալ մաքսային միության կազմից

4.Հեռացնել Գյումրիում տեղակայված ռազմաբազան

Իհարկե,  պետք է խոստովանել, որ ՀՀ ներկա իշխանությունների մտքին էլ կան հիշատակված չորս կետերը, բայց կար մի նոր կետ, մի նոր փորձանք, որը արևմուտքի  մեսիջն է   խելագարի շուրթերով։

Մասնավորապես Սաակաշվիլին  առաջարկել է բալթյան երկրների օրինակով ձեւավորել անդրկովկասյան ինչ-որ միություն, հավանաբար,  անդրկովկասյան ֆեդերացիայի օրինակով։ Սա շատ խոր, հեռու գնացող պրովոկացիա է՝ Հայաստանը կլանելու, ոչնչացնելու անոնս, որի մասին ցանկացած զրույց, ցանկացած առաջարկ պետք է մերժվի, որովհետեւ դրա միակ շահառուն հզոր տնտեսություն ունեցող Թուրքիան և Ադրբեջանն են։ Արեմուտքը Ռուսաստանին, Իրանին Անդրկովկասից հեռացնելու նպատակով նոր խայծ է նետում թատերաբեմ, սկսում է Հայաստանը,  Վրաստանը քանդելու, վերացնելու ծրագիր՝ հոգուտ Ադրբեջանի։ Այդ նպատակի համար էլ Ստրասբուրգում ծափ էին տալիս իրենց ծրագրերը անշեղորեն կատարող Փաշինյանին, որը հանրության մեծամասնության շրջանում այլև չունի լեգիտեիմ ընկալում. Ապացույցը՝ Երեւանում իշխանական վարկանիշը ընդամենը 9 տոկոս է։

Սահակաշվիլին պատահական դիակ չէ, նա արեւմտյան վատթարագույն, անբարո, աղանդավորական, հակամարդ, հակահայ, հակաքրիստոնյա քաղաքական շրջանակների ձայնալարն է, և պետք է ՀՀ  ազգային ուժերը պետք է պատրաստ լինեն խոր, համակարգված պայքարի՝ ընդդեմ մեր ինքնիշխանության դեմ ոտնձգություներ սկսած կենդանի դիակների։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրաստանին  միջուկային հարվածի դեպքում ապաստանները  չեն օգնի

Հաջորդ գրառումը

Ակադեմիական քաղաքը բուն կրթական խնդիրներ չի լուծելու, այլ ընդամենը բեռնաթափելու է Երևանի կենտրոնը. կրթության փորձագետ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Ակադեմիական քաղաքը բուն կրթական խնդիրներ չի լուծելու, այլ ընդամենը բեռնաթափելու է Երևանի կենտրոնը. կրթության փորձագետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական