Շաբաթ, Մայիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն. Արտակ Բեգլարյան

05/07/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է և իմ ծննդյան տարեդարձը: Շնորհավորելով բոլոր հայերիս Մայր Հայաստանի Մայր օրենքի օրվա առթիվ՝ չեմ սպասում որևէ շնորհավորանքի տարեդարձիս կապակցությամբ: Փոխարենը, կցանկանայի ինձ հարգող յուրաքանչյուր անձի ուշադրությունը հերթական անգամ հրավիրել Արցախի ներկա վիճակի ու յուրաքանչյուրի անելիքների վրա:

Այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն: Անշուշտ, այս պայքարում հիմնական խաչը կրում է Արցախի հայությունը՝ ստանձնելով իր բաժին ազգային պատասխանատվությունը, սակայն մենք ակնկալում ենք ուշադրություն առաջնահերթորեն Հայ ժողովրդից ու Հայոց պետականությունից՝ որպես Արցախի տեր ու գլխավոր շահառու: Շրջափակման ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ են եղել Արցախին աջակցելու համար, որոնց բոլորի հեղինակներին ու մասնակիցներին երախտապարտ ենք:

Այժմ խնդիր ունենք ավելի գործնական ու զանգվածային դարձնելու Արցախին աջակցող նախաձեռնությունները, որոնցից կուզեի այսօր առանձնացնել «Հայաքվեն»: Այն գործնական է, քանի որ նպատակ ունի հստակ մեխանիզմի կիրառման միջոցով ամրապնդել ու երաշխավորել ՀՀ Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ ամրագրված պետական-ազգային պարտավորությունները Արցախի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Իսկ Հայաքվեի գլխավոր արժեքը Արցախի շուրջ գործնական ու գաղափարական համախմբումն է, որը հստակ ազդակներ է փոխանցում Արցախի հայությանը առ այն, որ միայնակ չենք մնացել մեր արդար ու ազգային պայքարում:

Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայ ժողովրդի ու Հայոց պետականության անցյալի, ներկայի ու ապագայի համար, և, հետևաբար, յուրաքանչյուր հայի ազգային ու քաղաքացիական պարտավորությունների մեջ է մտնում հայկական ու անվտանգ Արցախի նպատակին ծառայելը: Դա կարելի է անել թե՛ բարեխիղճ պետական-ազգային ծառայությամբ, թե՛ Հայաքվեին կամ այլ ակցիայի միանալով, թե՛ այլ ծրագրեր իրագործելով, թե՛ Հայաստանում և այլ երկրներում պահանջատիրական ու իրազեկման ակցիաներ իրականացնելով և բազմաթիվ այլ եղանակներով: Սակայն կուզեի ընդգծել, որ Արցախին օգնելու առաջնահերթ ձևը չվնասելն է. ակտիվ վնասարարության ձևերից են՝ ադրբեջանական անդունդի մեջ հրելը՝ նույնիսկ խոսքերով, արցախցիների ու հայության այլ հատվածների միջև պառակտում հրահրելը և այլն, իսկ պասիվ ձևերից՝ անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունը և այլն:

Ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի բոլոր անկյուններում, տոնական ու ծննդյան իմ իրավունքից օգտվելով՝ յուրաքանչյուրիդ եղբայրաբար խնդրում, հորդորում ու պահանջում եմ՝

  • Մի՛ վնասեք Արցախին՝ դրանով իսկ ողջ Հայ ազգին ու Հայոց պետականությանը,
  • Մի՛ թույլ տվեք այլոց ևս վնասել,
  • Մի՛ տրվեք հուսահատության ու անելանելիության թշնամական որոգայթին,
  • Հնարավորինս գործնական ձևերով սատարե՛ք Արցախին աջակցող ցանկացած նախաձեռնության,
  • Մի՛ մոռացեք, որ նպատակին հասնում են պայքարով, պայքարն ուղեկցվում է նաև զրկանքներով, իսկ առանց պայքարի՝ ազգերը արևի տակից արագորեն գլորվում են հողի տակ:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը թշնամուն թողնելը նշանակում է 120 000 հայի ցեղասպանություն և բռնագաղթ. Վարդան Ոսկանյան

Հաջորդ գրառումը

Այս օրը տոնելու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ ցանկություն կա, շատերն էլ այն նշելու իմաստը չեն տեսնում. Գագիկ Ծառուկյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյանի «տխմարների» շարքը

16/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ. Կոպիրկինի բաց նամակը՝ Արծրուն Հովհաննիսյանին

16/05/2025
Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Այս օրը տոնելու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ ցանկություն կա, շատերն էլ այն նշելու իմաստը չեն տեսնում. Գագիկ Ծառուկյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյանի «տխմարների» շարքը

16/05/2025

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել՝ իրեն դուր չեկած գրառումների հեղինակներին անվանելով «տխմար»։ Մասնագիտական որևէ քննություն...

ԿարդալDetails

Գոհ ենք արդյունքներից… շուտով կիրականացվի գերիների լայնածավալ փոխանակում. Մեդինսկի

16/05/2025

Ստամբուլում Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումն ավարտվել է

16/05/2025

Տեսանյութ. Մակրոնի ու Ալիևի ջերմագին ողջույնները

16/05/2025

Եթե Պուտինը չվախենար Թուրքիա գալ, մենք իրական հնարավորություն կունենայինք դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական