Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արսենթորոսյանները, վիգենխաչատրյաններն ու խաչատուրսուքիասյանները թուրքի քարոզիչներ են դարձել. Արտակ Զաքարյան

03/07/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը հանրային հրապարակում է արել. «ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ իս՝ իսկապես կորցրել է իր երբեմնի կենսունակությունը՝ նաև աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված։ Ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները պարզապես չեն կարողանում խոսել ռուսաստանցի համանախագահի հետ ՝ Ռուսաստանի կամ հակառակ կողմի չուզելու պատճառով։

Եվ ինձ համար մի փոքր տարօրինակ է այդ ֆորմատին անընդմեջ հղում կատարելը։ Դրանով մենք փաստացի երկխոսությունը մղում ենք փակուղի, ինչը մեր շահերից չի բխում։ Մենք հիմա չենք կարող մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ։ Մենք պետք է կարողանանք սպառնացող մարտահրավերներին դիմակայելու լուծումներ գտնել, ոչ թե հակառակը՝ այդ լուծումները հետաձգել»։

Քպ-ական պատգամավորն անդրադարձել է մեր հարևանների հետ ունեցած հարաբերություններին։ Նա այն կարծիքնին է, որ որպես ազգ, ժողովուրդ և պետություն՝ մեզ անվերջ ներարկել են, որ մենք չենք կարող և իրավունք էլ չունենք խաղաղության մեջ ապրելու մեր հարևանների հետ։

«Թե՛ տարբեր օրակարգեր ունեցող ներքին ուժեր, թե՛ տարբեր պետություններ մեզ անվերջ ասել են՝ «դուք ինքնուրույն չեք կարող ձեր հարևանների հետ ձեր հարցերը լուծել, անպայման պիտի մենք ներկա լինենք։

Կարծում եմ, որ մենք պետք է կոտրենք այդ կարծրատիպը և հասկանանք, որ կարող ենք քայլեր ձեռնարկել մեր հարևանների հետ խաղաղ ապրելու ուղղությամբ։ Մենք հիմա լրիվ հակառակ կարծրատիպով ենք ապրում, որ անհնար է ապրել թուրքի, ադրբեջանցու հետ։

Եթե այդ կարծրատիպը հավաքական կարողանանք կոտրել, կարող ենք նստել սեղանի շուրջ և կոմպրոմիսային լուծումներ գտնել։ Եթե չկարողացանք ու մեզ էլի շարունակեցին հավերժ ներարկել, որ անհնար է որևէ համակեցության նորմերի շուրջ պայմանավորվել մեր երկու հարևանների հետ՝ հատկապես Ադրբեջանի, ապա մենք միշտ մնալու ենք այս տեղապտույտի մեջ, որը մեզ միշտ նոր աղետներ է բերելու»,-կարծում է Թորոսյանը։

Նրա հանրային հրապարակմանն է անդրադարձել Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հակադարձելով Թորոսյանին. «Հայի և թուրքի համատեղ գոյակցության փորձեր պատմության մեջ շատ են արվել: Արդյունքում եղել է ցեղասպանություն, կոտորածներ, պատերազմներ, վտարումներ, սպանություններ, թալան, կեղեքում»։

Արտակ Զաքարյանն այն կարծիքին չէ, որ հնարավոր է թուրքի կամ ադրբեջանցու հետ խաղաղ համակեցությամբ ապրել։ Որպես ապացույց նշել է.« Մուշը, Վանը, Սասունը, էրզրումը, Արդահանը, Սարիղամիշը, Սուրմալուն, Ղարսը, Նախիջևանը, Դաշտային Արցախը և տասնյակ այլ պատմական տարածքների կորստի պատճառն այն էր, որ հայն ու թուրքը որոշել էին բարեկամություն անել` բայց հայի արյան և հայրենիքի հաշվին»։

ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը քննադատել է իշխանական պատգամավորներին, որոնք պարբերաբար պրոթուրքական ու պրոադրբեջանական հայտարարություններ են անում.«Արսենթորոսյանները, վիգենխաչատրյաններն ու խաչատուրսուքիասյանները թուրքի քարոզիչներ են դարձել բնականաբար շահադիտական նպատակներով: Իսկ այդ հարցում ի՞նչ կարծիք ունի ՀՀ ՊՆ, այսպես կոչված, նախարարը կամ գոյություն չունեցող ԳՇ պետը, ովքեր գրեթե ամեն օր դիրքային մարտական փոխհրաձգության մեջ են նիկոլփաշինյանների, խաչատուրսուքիասյանների ու արսենթորոսյանների բարեկամների հետ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արևմուտքը խաղադրույք է կատարում Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակման վրա. Պուտինի մամուլի քարտուղար

Հաջորդ գրառումը

Աղավնոյի գյուղապետ. «Գալիս ասում են՝ տնիցդ դուրս արի. մինչև վերջ պայքարելու ենք»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Աղավնոյի գյուղապետ. «Գալիս ասում են՝ տնիցդ դուրս արի. մինչև վերջ պայքարելու ենք»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական