Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արսեն Բաբայանի հորդորը՝ Դատախազությանը

06/08/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հերթական անգամ վերազանցել է լիազորությունները այդպիսով կատարելով ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք, այն է՝ հանցագործություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» Կուսակցությոան Խորհրդի անդամ, ԱԺ Նախկին Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու վերաբերյալ ԱԺ որոշմանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես, Աշխատակազմն արգելել է լրատվամիջոցի հավատարմագրված ներկայացուցիչ Լիլիան Գալստյանի մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք։ Որպես արգելելու հիմնավորում Աշխատակազմը նշել է, թե իբր Լիլիան Գալստյանը լուսանկարահանել է այնպիսի օբյեկտներ և սուբյեկտների, որոնց լուսանկարահանելն արգելված է։

Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգն ու այլ իրավական ակտերն Աշխատակազմին չեն լիազորում լրատվամիջոցի ներկայացուցչի մուտքի արգելում, ավելին՝ նույն կարգն արգելում է Աշխատակազմին որևէ կերպ խոչընդոտել կամ միջամտել լրատվամիջոցի ներկայացչի գործունեությանը։ Իսկ համաձայն Սահմանադրության՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այսինքն՝ եթե նրանք կատարում են այնպիսի արարք, որի համար լիազորված չեն, ապա թույլ են տալիս պաշտոնեական լիազորությունների անցում կամ չարաշահում։

Աշխատակազմի կողմից նշված խախտումների հիմքով, եթե Աշխատակազմն այն կարողանա հիմնավորել (ապացույցներ դրանց մասին և այլն), Աշխատակազմն իրավունք ունի կատարելու իրար պարտադիր հաջորդող երկու գործողություն. 1) գրավոր նախազգուշացնել լրատվական գործունեություն իրականացնող անձին, որի անունից հավատարմագրվել է լրագրողը (ներկայացուցիչը), 2) որից հետո միայն իրավունք կունենա վաղաժամկետ դադարեցնելու լրագրողի հավատարմագրումը»,-գրել է «Հայրենիք» Կուսակցությոան Խորհրդի անդամ ՝ Արսեն Բաբայանը։

Նա հորդորել է ՀՀ գլխավոր դատախազությանը հիմք ընդունել օրենսգրքի 164-րդ և 309-րդ հոդվածները և հարուցել քրեական գործ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը միտումնավոր փորձում է խլացնել Արցախում տեղական հաճախականությունները. Դատախազություն

Հաջորդ գրառումը

«Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը». Վլադիմիր Մարտիրոսյան

04/06/2026
Հրապարակախոսություն

Արթուր Օսիպյանը 16-րդ օրն է արդեն՝ հացադուլի մեջ է. նա բանտից նամակ է ուղարկել

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին. Հարութ Սասունյան 

03/06/2026
Հաջորդ գրառումը

«Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական