Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

2020 թ. պատերազմի հանցագործությունների անպատժելիությունը խթանում է անզեն հայերի սպանությանը

Carnegie Foundation-ի վերլուծաբան Թոմաս դե Վաալն անդրադարձել է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ զինվորների մահապատժի տեսանյութին։

«Սարսափելի է. 2020 թվականի պատերազմի ռազմական հանցագործությունների անպատժելիությունն ու հետաքննության բացակայությունը խթանում են նոր վայրագություններ եւ այժմ այս յոթ անզեն հայ տղամարդկանց ակնհայտ սպանությունը՝ Ադրբեջանի վերջին ներխուժման ժամանակ»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: