Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

11 հատը կտաս հարևանի երեխաներին, մեկը կպահես քեզ. մի հեծանիվի պատմություն

13/09/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը մի դեպք է պատմել․

«90-ականներ էին։ Տաշիրում էինք բնակվում։ Համատարած աղքատություն էր՝ հպարտ մարդկանց աղքատություն։ Բակում մոտ 200 երեխա կար՝ շատ ուրախ ու համերաշխ։ Ու մի հեծանիվ, որի տերը չէր թողնում երեխաներին մի քիչ քշել այն։

Մի օր մեր տուն հյուրեր եկան… «Գանգատ» էր։ Այդպես էին անվանում բողոքը, որ հարևանները հայտնում էին տարբեր արտառոց դեպքերում։ Ավագ եղբայրս՝ Վահեն, այդ տղային հաղթել էր գյուլաշով (ըմբշամարտի տեսակ) և վերցրել նրա հեծանիվը․ ամբողջ բակը հերթով քշում էր։

Գանգատը լսում էր տատս՝ ջղայնացած ու լուռ։ Երբ գանգատավորները գնացին, նա կանչեց եղբորս, որ նկարողություն անի։ Այդ պահին, ինչպես ամեն օր, ժամը 21։00-ին զանգեց տան հեռախոսը, և բոլորս վազելով հասանք հեռախոսին, որովհետև գիտեինք՝ ով է ամեն օր 21։00-ին զանգում մեզ։ Հորեղբայրս էր։ Հարցուփորձ արեց, իր ոճով կատակներ արեց և տատիս հարցրեց՝ ինչո՞ւ ես մի տեսակ։ Տատս պատմեց, որ Վահեն դնգստել է հարևանի տղային և նրա հեծանիվը դարձրել բակային սեփականություն։ Հորեղբայրս լսեց և բան չպատասխանեց։

Երկու ամիս հետո Տաշիրի շրջանի Կաթնառատի գյուղական օդանավակայան վայրէջք կատարեց օգնությամբ բեռնված մի ինքնաթիռ։ Հորեղբայրս էր եկել։ Հիշում եմ ռուս ձյաձյաներին՝ տարօրինակ սանրվածքով։ Հորեղբայրս իր հետ նաև 12 հեծանիվ էր բերել։ Կանչեց Վահեին և ասաց․

– 11 հատը կտաս հարևանի երեխաներին, մեկը կպահես քեզ։ Եվ ուրիշի ունեցածին էլ աչք չդնես, մեզ չի սազում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեք տարի առաջ սեպտեմբերի 12-ը նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից. հոր գիրը՝ որդու հիշատակին

Հաջորդ գրառումը

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրբազան Հայր, Դուք այսօր ավելի ազատ եք, քան ձեզ դատողը

03/10/2025
Հրապարակախոսություն

Արմինե Մելիքսեթյանը նախընտրեց իշխանություններին ստրկահպատակ ծառայել և այսօր թաղեց իր հեղինակությունը. փաստաբան

03/10/2025
Հաջորդ գրառումը

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու խայտառակ որոշումը արձանագրեց գործող վարչախմբի աննախադեպ հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։​​ Եթե...

ԿարդալDetails

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025

Ադրբեջանից «պարզաբանել» են, թե ինչ են հասկանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Ոսկանյան

04/10/2025

Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» երգ են գրել ու You Tube-ում տարածել՝ «Զանգեզուրը» ներկայացնելով որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

04/10/2025

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական