Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խունտան իրականում իրականացնում է թշնամի գլոբալիստական ուժերի ծրագիրը և վայելում նրանց անվերապահ աջակցությունը. Արմեն Այվազյան

31/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025 թվականին Հայաստանը շարունակեց ընթանալ խորքային և ամբողջական կապիտուլյացիայի և ինքնաոչնչացման ուղեգծով։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունեն փաշինյանական խունտայի հետևյալ հակապետական, հակասահմանադրական և հակահայկական գործողությունները․

• Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրով՝ առայժմ թղթի վրա, խունտան որպես միջանցք հանձնել է Հայաստանի ինքնիշխան տարածքը Ադրբեջանին և ԱՄՆ-ին։

• Խունտան ձեռնարկել է լայնածավալ բռնաճնշումներ և հալածանքներ Հայոց Եկեղեցու և անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ՝ այդ եզակի համահայկական և համաշխարհային կառույցը տրոհելու և կազմալուծելու նպատակով։

• Խունտան փաստացի պատերազմ է հայտարարել Հայոց պատմության և հազարամյա ազգային խորհրդանիշների դեմ՝ հայկական ինքնությունը թուլացնելու և կազմալուծելու նպատակով։

• Խունտան պաշտոնապես և վերջնականապես ուրացել է Արցախը և Արցախյան հիմնախնդիրը՝ Ադրբեջանի առջև կանաչ լույս վառելով Արցախում անարգել մշակութային ցեղասպանություն իրագործելու համար։

• Խունտան պաշտոնապես հրաժարվել է ադրբեջանական ռազմական հանցագործությունները միջազգային իրավական ատյաններում հետապնդելու՝ նախկինում իր իսկ հայտարարած քաղաքականությունից։

• Խունտան կրճատել է ՀՀ Զինված Ուժերում ծառայության ժամկետը՝ մեխանիկորեն նվազեցնելով բանակի թվաքանակը և այդ կերպ կատարելով Ադրբեջանի պահանջը։

• Խունտան պարտավորվել է իրականացնել նոր զիջումներ Ադրբեջանին և Թուրքիային, այդ թվում՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը և դյուրացնել ադրբեջանցիների ու թուրքերի ներհոսքը Հայաստան։ Եվ այլն, և այլն…

Խունտան իրականում իրականացնում է թշնամի գլոբալիստական ուժերի ծրագիրը և վայելում նրանց անվերապահ աջակցությունը։ Այս հանցավոր արդյունքներին նա հասել է՝ օգտվելով տարվա ընթացքում պաշտոնական «ընդդիմության» բացարձակ և դավաճանական անգործությունից, որն իր հերթին պայմանավորված է վերջինիս ոչ ինքնուրույն քաղաքական ուժ լինելուց և նույն օտար կենտրոններից ծանր կախվածությունից։

2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՌՆԱԼ ՎՃՌՈՐՈՇ․ կա՛մ երկիրը դուրս է գալու գաղութացման ու թուրքացման ներկայիս կործանարար ուղեգծից և աստիճանաբար վերականգնելու է իր ինքնիշխանությունը, ներքին ու արտաքին նվազագույն անհրաժեշտ պաշտպանունակությունը և, վերջապես, տարրական ազգային արժանապատվությունը, կա՛մ հատելու է անդառնալիության սահմանը և կորցնելու է իր ազգային դիմագիծն ու անկախության վերջին նշույլները։

Եվ թեև մեզ ծանր տարի է սպասվում, և թեև երբեմն թվում է, թե ամբողջ աշխարհն է ելել մեր դեմ, այնուամենայնիվ՝

ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՔԱՋ ՀԱՅԵ՛Ր, ՁԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ։

ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ՝ ՄԵՆՔ ՄԵՐՆ ԱՍԵԼՈՒ ԵՎ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ՝ Ի ՀԵՃՈՒԿՍ ԲՈԼՈՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ։

ԱՍՏՎԱԾՆ ԱՌԱՋ։

Արմեն Այվազյան, պատմաբան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԱԾ-ն հրաժարվում է ասել՝ կաթողիկոսին ուղղված վարչապետի պնդումների վերաբերյալ փաստեր ունի՞. «Ազատություն»

Հաջորդ գրառումը

Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է ձյուն

Համանման Հոդվածներ

Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026
Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է ձյուն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական