Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փոթորիկ մի բաժակ ջրում». Գևորգ Դանիելյան

16/01/2025
- Հրապարակախոսություն

Իրավաբան Գևորգ Դանիելյանի դիտարկումը՝ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթի վերաբերյալ.

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության առթիվ ոգևորությունը արդարացված կլիներ, եթե՝

– այդ փաստաթղթի մեջ «ռազմավարական» տերմինը ունենար կոնկրետ բովանդակային արժեք, ոչ թե պարզապես դիտվեր որպես իրավական հնարք՝ այն ԱԺ վավերացման ներկայացնելու համար, այսինքն՝ սա չի արժանանա 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ճակատագրին, թեպետ՝ հենց վերջինս էր դասական իմաստով ռազմական և քաղաքական,

– այն ոչ թե իրատեսական պարտավորությունների, այլ սոսկ հարակից մտադրությունների, իսկ առանձին դեպքերում պարզապես ուսումնասիրություններ նախաձեռնելու մասին չլիներ: Օրինակ՝ կողմերը «ՄՏԱԴԻՐ ԵՆ ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին»,

– ԱՄՆ-ը չշարունակեր Արցախից ցեղասպանության զոհ դարձած բռնագաղթվածներին դիտարկել իբրև «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ», որոնց հարկ է նյութական օգնություն տրամադրել, ոչ թե հոգալ միջազգային իրավունքի չափանիշներին համահունչ՝ իրենց սեփական բնակավայր վերադառնալու համար և այլն: Իսկ սա անտարակույս մեծ նվեր է ադրբեջանի բռնապետին:

Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանը իր անվտանգությունը պետք է ապահովի ինքնուրույն, ըստ այդմ էլ իբրև գործընկերության սկզբունք է դիտվում. «Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար»։ Ի դեպ, սա ողջունելի հիմնադրույթ է, ուղղակի այն զուրկ է որևէ ԵՐԱՇԽԻՔԻՑ, փոխարենը բացահայտ կոչ է, որ Հայաստանը անվերապահորեն հրաժարվի իր ներկայիս գործընկերներից՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով հանդերձ:

Փաստաթղթով ամրագրված է, որ Մեղրու միջանցքը անվերապահորեն պետք է ապաշրջափակվի, թեպետ՝ հասկանալի է, որ շրջափակումը սկսել և շարունակում են թուրքերը:

Եզրակացությունը մեկն է. այս մեծ աղմուկով ուղեկցվող փաստաթուղթը զուտ քաղտեխնոլոգիայի հարթությամբ միջոց է՝ ալիևի հոխորտանքները իբր ժամանակավորապես մեղմելու համար …

Նախորդ գրառումը

Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026
Հաջորդ գրառումը

ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական