Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը ստախոս է. առաջարկում ենք բերել որեւէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը նման բան ասել է. Լեւոն Զուրաբյան

19/04/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե վերլուծեք մեր բոլոր հայտարարությունները, կարող եք տեսնել, որ երբեք ՀԱԿ-ի կողմից չի եղել Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության աջակցության որեւէ հայտարարություն։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Դիտարկմանը, որ սկզբում ՀԱԿ-ը պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, տարբեր անդամներ պաշտոնների էին նշանակվում, այդ թվում՝ Վլադիմիր Կարապետյանը, իսկ հիմա ՀԱԿ-ը քննադատում է, Զուրաբյանն արձագանքեց. «Եթե դուք վերլուծեք մեր բոլոր հայտարարությունները, կարող եք տեսնել, որ երբեք Կոնգրեսի կողմից չի եղել Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության աջակցության որեւէ հայտարարություն։ Մենք միշտ ներկայացրել ենք ալտերնատիվ ծրագրեր, միշտ ներկայացրել ենք քննադատություն Հայաստանում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի նշանակմանը, ապա դա եղել է նրա անձնական որոշումը, որը ոչ մի կապ չի ունեցել ՀԱԿ դիրքորոշման հետ։ Մենք նրա հետ հասել ենք համաձայնության, որ Վլադիմիր Կարապետյանը առկախում է իր անդամակցությունը ՀԱԿ-ին, որպեսզի կարողանա տեղ գրավել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 14-ին խորհրդարանում արված այն հայտարարությանը, թե առաջին նախագահը 2018 թվականի հուլիսին իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս»՝ Զուրաբյանն ասաց. «Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է։ Նման բան չի եղել, դա բացարձակ սուտ է։ Եթե նա ցանկանում է փրկել իր վարկը, առաջարկում ենք բերել որեւէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը նման բան ասել է։ Մենք բանակցությունների կամ պետական քաղաքականության այլ ներկայացուցիչներ ենք, բնականաբար, կոնֆիդենցյալ խոսակցությունների բովանդակությունը չենք բացում․ խոսացվել է լրիվ այլ բան»։

Ճշտող հարցին՝ այսինքն հողերի մասին չի՞ եղել որեւէ խոսակցություն, Զուրաբյանն ասաց, որ դա բացարձակ սուտ է։

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հայտնի է, եւ այն փոփոխության չի ենթարկվել. «Մենք միշտ խոսել ենք պատերազմի վտանգի մասին։ Չգիտես՝ ինչու մենք, չլինելով իշխանության մեջ, կարող էինք այս վերլուծությունները անել, իսկ Նիկոլ Փաշինյանը, 2018 թվականից գտնվելով իշխանության մեջ, պետք է 15 անգամ ավելի շատ իմանար, քան մենք, եւ հասկանալի չէ կամ միգուցե հասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ձախողեց այս վերլուծությունը եւ ներքաշեց Հայաստանը կործանարար պատերազմի մեջ»։

Հարցին՝ արդյոք մինչեւ Նիկոլ Փաշինյանը կործանարար չէ՞ր, Զուրաբյանը պատասխանեց. «Մինչ Նիկոլ Փաշինյանի մեղքերին անդրադառնալը կարելի է խոսել նաեւ այն մասին, թե ինչ մեղք ունեն նախկին ղեկավարները։ Բայց մենք չպետք է համարենք, որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանին արդարացնում է։ Պարզ օրինակով ներկայացնեմ, թե ինչն է Նիկոլ Փաշինյանի մեղքը։ Նա գրել էր մի հոդված, որը կոչվում էր «44-օրյա պատերազմի պատճառները», դրան հետեւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պոպովի պատասխանը։ Սա առաջին փաստաթուղթն է, որտեղ իրականում բացահայտված է, թե ինչ էր նախատեսում համանախագահների կողմից Նիկոլ Փաշինյանի սեղանին 2019 թվականի հուլիսին դրված պլանը /Լավրովի պլան/։

Նիկոլ Փաշինյանն այս պլանը մերժել է ամենաանհեռատես ձեւերով՝ ըստ էության մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին, ասելով, որ այն, ինչ եղել է բանակցությունների սեղանին, դրանք ինձ համար անընդունելի են, ես պետք է սկսեմ իմ կետից, այսինքն՝ Փաշինյանն ուզում էր աշխարհի վզին փաթաթել «սեփական կետը»։ Պոպովը ասում է, որ ըստ էության որպես հնարավոր համաձայնության կարկաս ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ընդունում էին այս առաջարկները, բայց հետո եկավ Նիկոլ Փաշինյանը, որ ասաց՝ ես չեմ ընդունում ոչ մի նման բան,  ընդհանրապես չեմ բանակցելու մինչեւ Ղարաբաղին չթողնեք՝ նստի սեղանի շուրջ եւ այլ նախապայմաններ․ նա ըստ էության մերժեց բանակցությունները»։

Նա շեշտեց, որ թուրք-ադրբեջանական հարձակումը կարելի էր կանխել բանակցությամբ. «Նիկոլ Փաշինյանն ինքը մի քանի անգամ ասել է՝ ես կարող էի 5 շրջանը տալ, հարցը լուծել, բայց փոխարենը ինձ չէին տալիս Ղարաբաղի անկախությունը։ Այսինքն՝ ստացվում է, որ նա շատ լավ գիտեր, որ այս պլանը ընդունելով նա կարող էր հաստատել խաղաղություն, բայց ինչո՞ւ չարեց դա, ինչո՞ւ տարավ մեր ժողովրդին միակողմանի սպանդի։ Նա չունեցավ քաջություն, իմաստություն՝ այս հարցը լուծել մի դիրքից, որը ամենահարմարն էր դրա համար, երբ ողջ ժողովուրդը լսում եւ վստահում էր նրան»։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ հարցին՝ արդյոք ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին, Զուրաբյանն ասաց, որ հիմա պատրաստվում են համագումարին, տարածքային ժողովներ են անցկացնում, փորձում են գնահատել իրենց ռեսուրսները, կարողությունները եւ ժողովրդի պահանջարկը ՀԱԿ-ի հայտի նկատմամբ. «Բայց այդ աշխատանքը դեռեւս ավարտված չէ, եւ մենք դեռ որոշում չունենք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան հաստատեց Սպուտնիկ V–ի արտադրությունը

Հաջորդ գրառումը

«Եթե չկա մեկը, ով կկարողանար պարտության տանող վիժվածքին հենց Արցախի բունկերում գնդակահարել, ուրեմն հեչ մի՛ զարմացեք, որ էսօր Սամվել Բաբայանը պարտությունը գցում ա բոլոր գեներալների ջեբը»․ Նարեկ Սամսոնյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

«Եթե չկա մեկը, ով կկարողանար պարտության տանող վիժվածքին հենց Արցախի բունկերում գնդակահարել, ուրեմն հեչ մի՛ զարմացեք, որ էսօր Սամվել Բաբայանը պարտությունը գցում ա բոլոր գեներալների ջեբը»․ Նարեկ Սամսոնյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական