Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տպավորություն է՝ խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու

Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն, և ՆԳՆ պարզաբանումը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պարտավորություններն ու արդարացնում արգելված վերաբերմունքը: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Սա քաղաքական հովանավորության հետևանք է. տպավորություն է՝ խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու:

Անպատժելիության, քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը և հեղինակազրկվում ոստիկանների ծառայությունը, որն առանց օրենքի խախտումների է իրականացվում։

Գյումրեցի 75-ամյա տիկնոջ վկայությունը (տեսանյութով) նույնպես իրավապահ մարմինների` օրենքով արգելված վերաբերմունքի մասին է»,- գրել է նա:

Ինչպես արդեն հայտնել էինք, պարեկները Երևանի փողոցում իր սեփական մեքենայից հանել են վարորդին, քարշ տվել, գցել գետնին և բռնի ուժ կիրառել, այնուհետև նրան բերման ենթարկել, ավտոմեքենան էլ տարել տուգանային հրապարակ։