Շաբաթ, Մայիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանը Տեր Սերոբին արգելել է բարձրանալ խորան, հոգևոր ծառայություն մատուցել

18/02/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեմի առաջնորդ՝ Յովնան արքեպիսկոպոսի անօրինական որոշումը… եւ իր բազմակի չափանիշները։

Սոյն հաղորդագրութեամբ փափաքում եմ տեղեկացնել ուխտապահ բոլոր հոգեւորական հայրերին եւ եղբայրներին, եպիսկոպոս, վարդապետ, քահանայ եւ սարկաւագ՝ եւ հաւատաւոր ժողովրդին, անցնող շաբթուան ընթացքին Արեւմտեան Թեմի առաջնորդ՝ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի հակաօրինական, արտառոց, խտրական եւ անընդունելի մի որոշման մասին որը խախտում է Հայաստանեայց Եկեղեցու նուիրապետական օրէնքներին։

Լինելով Լաս Վեգասի նախկին հոգեւոր հովիւը եւ նոյնիսկ չլինեով Թեմի մաս Յովնան սրբազանի կամայական որոշումով՝ այնուամենայնիւ ամէն կիրակի ծառայել եմ Լաս Վեգասի Ս, Կիրակոս Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուն տարիներով։ Սրբազանը իր խտրական որշումներով որեւէ ժամանակ ինձ թոյլ չի տուել պատարագել այն եկեղեցուն որին անձնուիրաբար ծառայել եմ 2008, 2009, 2010 տարիներին որպէս հոգեւոր հովիւ, ծանր պայմանների տակ, երբ նոյնիսկ շէնք չունէինք։

Ս. Կիրակոս Եկեղեցում նոյնիսկ որոշ անհիւրընկալ վերաբերմունքին որոշների կողմից՝ ամբողջ 2025 թուականին, ԱՄԷՆ ԿԻՐԱԿԻ անձնուիրաբար ծառայել եմ խորանին սպասարկելով. Մարգարէական, Առաքելական թուղթերը ընթերցելով եւ Աւետարանը կարդալով։ Ապա վերաբերումը կատարելով, Եկեղեցու զանգը հնչեցնելով, Ողջոյնը բաշխելով, եւ խոստովանահայր լինելով բոլորին։ Եւ երբեմն նոյնիսկ սարկաւագի ամբողջական ծառայութիւնը մատուցելով, երբ ոչ ոք ներկայ չէ պատարագիչին օգնելու։

Երբ սկսեց Եկեղեցու նկատմամբ նիկոլ փաշինեանի հալածանքը, եւ Յովնան սրբազան աւելացուց իր ստորագրութիւնները Նոյեմբեր 27-ի եւ երկրորդ փաստաթղթի տակ, ես յայտնեցի իմ անվերապահ, անսակարկ, ամբողջական հաւատարմութիւնս Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ Վեհափառ հայրապետին, որի վրայ Յովնան սրբազան զանազան մարդոց միջոցաւ ինձ յայտնեց իր զայրոյթը «համարձակութեանս» վրայ, եւ չեղարկեց մի այցելութեան պատարագ իմ կողմից մատուցուելիք՝ այլ քաղաքում, որը առաջինը լինելու էր իմ համար 2023-ից մինչեւ հիմա։

Ապա ունեցայ զանազան հարցազրոյցներ, քանի «ժպրհել էի» հաւատարիմ լինել Մայր Աթոռին, եւ պայքարել նիկոլիզմի դէմ բացայայտ կերպով։ Վերջին հարցազրոյցներից մէկը, որը ունեցել եմ 168.am-ի լրագրող Ռազմիկ Մարտիրոսեանի հետ, երեւի ահաւոր կերպով բարկացրել էր Յովնան սրբազանին՝ որ Փետրուար 7-ին զինք մղեց զանգելու Եկեղեցու հովիւ՝ Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտեանին (ինձ զանգելու քաջութիւնը երբէք չունի) որ ինձ փոխանցի հետեւեալները։

1. Խորանին չեմ կարող սպասարկել, այսինքն խորան պէտք չէ բարձրանամ։

2. Ընթերցուածները չեմ կարող ընթերցել.. երբ դա պարզ դպիրի պաշտօն է։

3. Եկեղեցու դասին մէջ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆՍՏԵԼ։

4. Եկեղեցի չի փափաքում որ գամ, իսկ ԵԹԷ գամ պէտք է նստեմ ժողովրդին մէջ։

Բոլոր այս որոշումները եւ մանաւանդ վերջին երկուքը բացարձակապէս անընդունելի, կամայական, խտրական որոշումներ են Եկեղեցու կանոնները խախտող, երբ ՈՐԵՒԷ հոգեւորական՝ առաքելական կը լինի, կաթոլիկ, բողոքական, կամ նոյնիսկ եթէ հրեայ կամ այլակրօն հոգեւորական լինի, նստում է Եկեղեցու դասին մէջ։ Բրբէնկի Սրբոց Ղեւոնդեանց Եկեղեցում Յովնան սրբազան ատեանին մէջ բազմիցս եւ ամէն անգամ նստեցնում է ԿԱՆԱՆՑ, որոնք երբեմն Եկեղեցի են եկել իրենց կարճ փէշերով, նստելու քահանայից յատկացուած տեղերը։

Սա իմ համար ի հարկէ բացարձակապէս անընդունելի, կամայական որոշում է իմ դէմ արձակած քանի որ ՀԱՒԱՏԱՐԻՄ ԵՄ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՆ ԵՒ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ։

Բայց որեւէ ժամանակ իր որոշումները իմ հանդէպ ՉԵՆ գործադրուելու, որովհետեւ երբ որեւէ հոգեւորական որ պատժուած չէ, կարգալոյծ չէ, փիլոնազուրկ չէ, եւ իր ԼԻԻՐԱՒ կարգով քահանայ է, պէտք է նստի Եկեղեցու դասին մէջ, օրինախախտ, տիրադաւ եւ երկակի չափանիշներ գործադրող նիկոլապաշտ արքեպիսկոսներ դա փափաքեն կամ ոչ։

Իսկ այս տեսանիւթը ցոյց է տալիս Ս. Կիրակոս Եկեղեցին անցած կիրակի՝ , Փետրուար 15, 2026-ին ՄԵԾ ՊԱՀՔի մուտքին, երբ Եկեղեցու հովիւը (նստած ձախին) թոյլ է տուել կիսամերկ կինը, աշխարհիկ O Sole Mio երգով եւ այլ երգերի հետ ծափահարություններ, «բռավո» գոռոցներ, եւ մէջքով խորանին կանգնած ԱՅՆ ՆՈՅՆ ԴԱՍԻՆ ՄԷՋ, ուր ամէն կիրակի կանգնում էր Տ. Սերոբ քահանան…։

Կիսամերկ կանայք եւ նուագիչներ պարոյրով եկեղեցին պղծելը ընդունելի է առաջնորդ սրբազանին համար, իսկ Մայր Աթոռին հաւատարիմ քահանայ լինելը, եւ հայրենիքի, Արցախի, ազգի եւ նահատակ զինուորների համար նիկոլիզմի դէմ պայքարելը….ոչ։

Մի արքեպիսկոպոս որ տարիներով ատել, մեկուսացրել, խտրականութիւն եւ երկակի չափանիշ ունեցել այդ նոյն Եկեղեցու ազգասէր եւ հայրենասէր քահանային դէմ ու Եկեղեցու պղծում ընդունելի՞ է.. Դուք դատեցէք..։

Գիտեմ որ ամենավերջում լաւ կը լինի, վստահ եմ Աստուծոյ արդարութեան։

Տեր Սերոբ քահանայ

Յ. Գ. Որեւէ ժամանակ կարող եմ գնալ եւ կանգնել այն նոյն դասին մէջ անտեսելով ամէն անօրինականութիւն, բայց չգիտեմ թէ որքանով է այս Եկեղեցին Աստուծոյ եւ միւռոնով օծեալ աղօթատուն՝ քան թէ երգա-պարասրահ։ Քրիստոս թոյլ կուտա՞ր այսպիսի երեւոյթ։ Սա՞ է ճանապարհը մարդոց Աստուծոյ մօտեցնելու։ Զուր չէր որ Քրիստոս մտրակով դուրս շպրտեց բոլոր նրանց որոնք Աստուծոյ տունը վերածել էին այլ բանի՝ քան աղօթքի տան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա կոչվում է ձախողված պետության պատկեր, որը թշնամու կողմից զավթված է. Նաիրի Հոխիկյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19-ին կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Միասնության թևեր»-ը ԱԺ ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները կուղարկի ԵՄ-ին

30/04/2026
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը. Հարութ Սասունյան

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց

30/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19-ին կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանը կառավարվում է Իլհամ Ալիևի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա սփյուռքի հայերի համար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախից բռնի տեղահանված հայությունը պետք է վերադառնա իր բնօրրան տիրոջ իրավունքով և կարգավիճակով. Ստեփան Հասան-Ջալալյան

29/04/2026

2026թ. ապրիլի 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին, որոնք մինչև այսօր մնում են Ադրբեջանում գերության մեջ. Բարոնուհի Քոքս

01/05/2026

Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ և Հայաստանով հետաքրքրվող բոլոր անձինք, 2025 թվականի փետրվարի 5-ին հրապարակված իմ հայտարարության մեջ նշեցի, որ պատրաստվում եմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական