Իլհամ Ալիևը ժամանել է Վաշինգտոն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ Միացյալ Նահանգներ է մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է, որ Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19-ին կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստին։






