Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Կիրակի օրով գիշերվա 11-ին նախարարին սպասարկող երկու մեքենաներն առանց նախարարի, ի՞նչ էին անում Երևանի փողոցներում

ՊՆ-ն հաստատեց, Պապիկյանի շաՌասյան վթարի լուրը, բայց պնդեց, որ նա մեքենայում չի եղել:

Հարց է առաջանում ` կիրակի օրով գիշերվա 11-ին նախարարին սպասարկող երկու մեքենաներն առանց նախարարի ի՞նչ էին անում Երևանի փողոցներում: Գոնկա թե՞ շաշկի:

Սամվել Հակոբյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ

Հիշեցնենք, որ ՊՆ-ն այսօր հայտարարել է՝ մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:

«Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,- ասված է հաղորդագրությունում: