Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է

20/04/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր դելիմիտացիայի սկիզբ դնելով, առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու

2. Զիջումը միակողմանի է, առանց ծպտուն հանելու Ջերմուկի, Ներքին Հանդի, Սեւ լճի և այլ հատվածներում 2020-ից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին

3. Հայաստանի այս միակողմանի զիջման միակ բացատրությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու «փաստարկ»-ն է, ինչը՝ պետք է, և կարող է դիվանագիտական ճանապարհով արվել

Ինչպե՞ս

1. Խոսել և ամեն օր հիշեցնել արցախահայության էթնիկ զտման և Ադրբեջանում շարունակ ահագնացող հայատյացության մասին

2. Առանց արցախահայության վերադարձի իրավունքի հարցը հասկանալու՝ անհնար է լինելու իրական համակեցության մասին խոսելը ադրբեջանցիների հետ

3. Միակողմանի զիջումներ անելով խաղաղության մասին խոսելը ոչ թե լուծում է, այլև պարտություն-հաղթանակ (win-lose) շղթայի շարունակություն, որտեղ Հայաստանը շարունակ պարտվում է:

Ասելիք շատ կա: Առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնամ տեղի ունեցողին, սակայն, եթե այս տրամաբանությամբ շարունակվի՝ Տավուշին հաջորդելու է Տիգրանաշենը, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Ծափաթաղը, հետո թերևս միջանցքը, մնացածն էլ կմնա Ալիևի երևակայությանը: Այդ նույն ընթացքում օկուպացիայի տակ կշարունակի մնալ Ջերմուկը, Սեւ Լիճը, Ներքին Հանդն ու Սիսիանի լեռները: Հետո պահանջվելու է ետ կանչել Հաագայից Ադրբեջանի դեմ դատական հայցերը, դա էլ մի այլ հիմնավորմամբ են անելու:

Գործող քաղաքական մեծամասնությունը մեծ նվաճում է որակում Ալմա Աթիի հռչակագիրը՝ առանց քարտեզ՝ ամորֆ մի փաստաթուղթ, որի վերաբերյալ բացի Հայաստանից, այդ տեքստի տակ ստորագրած որևէ այլ երկիր կարծես թե չի խոսում: Այսինքն, այդ փաստաթղթի հիմքով նախկին ԽՍՀՄ տարածքի որևէ երկու այլ հարևան պետություն միմյանց միջև հարաբերություններ կարգավորելը օրակարգում չէ:

Էլ չեմ ասում գերիների վերադարձի խնդիրն անգամ օրակարգ մտցնելու անկարողությունը:

Բանակն ու դիվանագիտությունը այո ուղիղ փոխկապակցված են, իմա՝ որքան ուժեղ ես մի կողմում, այնքան ուժեղ կարող ես լինել մյուսում: Նիկոլ Փաշինյանը թույլ է երկուսում էլ, ուրեմն ի՞նչ, մի ողջ երկիր ու ժողովուրդ դատապարտված է անվերջ պարտությա՞ն:

Աշխատասենյակում Արարատի նկարն Արագածով փոխարինելու, Տիգրանաշենը՝ Քյարքի, վաղն էլ թերևս Վարդենիսը Բասարքեչար անվանելով չի լինելու խաղաղության պայմանագիր: Պատգամավորի հետ հանրայնորեն վատ պահվածքի համար ոստիկանական բռնությամբ քաղաքացուն նվաստացնելով ու Freedom House-ներին գրողի ծոցն ուղարկելով Քաղաքացու օր նշելո՞ւց եք խոսում:

Շատ բարակ սառույցի վրայով եք քայլում տիկնայք և պարոնայք ու ոչ միայն չեք համեստանում՝ ներքին համերաշխության հասնելու փորձեր անելով, այլև Ազգային ժողովի հարթակն ու այդ սենյակի ձեր մեծամասնությունն օգտագործելով բացարձակ ճշմարտությունների դիրքից՝ «մենք մեր պատմությունը երբեք չենք գրել» (Չամչյանը գերեզմանում շուռ է գալիս) ու Հայոց Ցեղասպանության զոհերի ճշգրիտ թվերից եք խոսում:

Մեծամտության, պրիմիտիվության ու անկրթության այս հորձանուտը պետք է դադարի, այլապես կորցնելու եք մարդկային վստահության այն վերջին փշրանքները, որ 2021-ին որպես քվե տրվել է ձեզ ու 2018-ի ժողովրդական զարթոնքին:

Խաղաղության նպատակի, իսկ իրականում պարզ մորթապաշտական մղումներով ամեն հնարավոր ձախողում արդարացնելու ճանապարհը կարճ է: Ի վերջո, աննկարագրելի դաժանություններ տեսած մեր ժողովուրդը չի ամլացել, նրա արգանդը չի չորացել, իսկ մեր լավագույն օրերն առջևում են, ձեզ հետ, թե առանց ձեզ…:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս – Բաղանիս Այրում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա, Կիրանց – Խեյրումլի և Բերքաբեր – Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է

Հաջորդ գրառումը

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական