Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարոսը ձեր քաղաքական թիմին՝ դրա ղեկավարի գլխավորությամբ

18/11/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հետք»-ը ծավալուն հրապարակում է արել  քպ տնտեսական, ասֆալտի, ենթակառուցվածքների թեմաներով հանրային ճանաչում ձեռք բերած նախարար Գնել Սանոսյանի մոր գույքի, ավելի ճիշտ՝ նոր կառուցվող առանձնատան մասին։ Հետաքննող լրագրողները մանրամասն ներկայացրել են Գնել Սանոսյանի թոշակառու մոր կողմից տնօրինվող գույքի ձեռք բերման պատմությունը, շուկայական արժեքը, շինարարական թույլատվության գերարագ ձեւակերպումը և այլն։

Ըստ հրապարակման՝ առանձնատան կառուցման մանրամասն ներկայացված ծախսերը կազմում են 250 հազար դոլար։

Հատկանշական է, որ Գնելի, նրա կնոջ և փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրերի ու բանկային հաշիվների շարժերը վկայում են, որ նախարար քաղաքացի Սանոսյանը չունի նման միջոցներ և ոչ մի քոռ կոպեկով չի մասնակցել գործընթացին։ Չկան ձևակերպված փոխառություններ։ Օդում պտտվող կասկածներին ի պատասխան՝ մեր հարգելի նախարարը պատասխանել է, որ առանձնատան հողի սեփականության ձեռքբերման և կառուցման ֆինանսավորումը իրականացնում են իր եղբայրները, որոնք զբաղվում են արտագնա աշխատանքով։ Իհարկե, մենք հավատում ենք մեր աշխատասեր, ազնիվ նախարարին և խնդրում ենք կասկածողներին հրամցնել մի քանի փաստաթղթեր։

1.Եղբայրների կողմից դեպի Հայաստան կատարված փոխանցումների բանկային անդորրագրերը, որոնք անկասկած պետք է լինեն։ Եթե դրանք չկան, ապա առնվազն կարելի մտածել, որ փեշով փողերը ՀՀ են բերվել կանխիկ, բայց այդ դեպքում 10 հազար դոլարից ավելի գումարը պետք է մաքսային ձևակերպումներով առգրավվեր։ Մնում է մի տարբերակ՝  բարի կամեցող եղբայրները առնվազն 27 անգամ հատել են ՀՀ մաքսային սահմանը՝ գրպանում ունենալով 9999 ԱՄՆ դոլար։ Դա դժվար չէ ստուգել երկիր ժամանողների ցանկերում։

2. Նախարարի եղբայրների արտասահմանյան  եկամուտներից եկամտային հարկի վճարման անդորրագրերը, որոնք ըստ ՀՀ հարկային օրենսգրքի՝ պետք է վճարվեին բազայի նկատմամբ 11 տոկոս դրույքաչափով: Դա էլ դժվար չէ ստուգել ՊԵԿ բազաներում։

3. Ավելի քան 200 հազար  դոլարի կոնվերտացիայի անդորրագրերը, քանի որ 100 հազար դրամը գերազանցող գումարի կոնվերտացիայի համար փոխանակման կետերը իրականացնում են անձնագրային տվյալների գրանցում՝ համաձայն ՀՀ ԿԲ գործող փողերի լվացքի դեմ ուղղված օրենսդրության պահանջների։ Դա էլ դժվար չէ ստուգել ՀՀ ԿԲ մոնիտորինգային բազաներում։

4. Շինարարությունն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի դիմաց վճարումների բանկային փոխանցումների անդորրագրերը և պատվիրատուին տրամադրված հաշիվ ապրանքագրերը, քանի որ անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքով 300 հազար դրամից ավելի կանխիկ գործառնությունները արգելվում են։

Կարծում եմ՝  հարգելի նախարարի եղբայրները չէին կարող գտնվել արտագնա աշխատանքում և նույն ժամանակ սեփական ձեռքերով առանձնատուն կառուցել ՀՀ տարածքում։ Դա էլ դժվար չէ ՊԵԿ ստուգել tax service հարթակում։

5. Հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ շինարարությունն իրականացնող բանվորներին վճարվել է կանխիկ կերպով,  կամ էլ նրանք գրանցված աշխատողներ չեն եղել:

Պահանջվող  փաստաթղթերի, անդորրագրերի ցանկը կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է։

Որպես վերջաբան։

Բոլոր ազնիվ քաղաքացիները սպասում են վերոհիշյալ փաստաթղթերի հրապարակմանը։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մսյո Ազնավուր». մեծ էկրանին մեծն շանսոնյեի մասին ֆիլմն է

Հաջորդ գրառումը

Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատել է SMS-ով. hraparak.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատել է SMS-ով. hraparak.am

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական