Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Վարչապետը ղեկավարել է ամոթալի «խաչակրաց արշավանք» հայկական ինքնության և պետականության դեմ. Ռուսաստանի հայերի միություն

Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու հասցեին հրապարակավ և անամոթաբար օգտագործվող անպարկեշտ լեզուն արժեզրկում է, առաջին հերթին, երկրի վարչապետի ինստիտուտը. ասվում է Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարությունում։

«Մոռանալով իր նպատակի մասին՝ վարչապետը ղեկավարել է ամոթալի «խաչակրաց արշավանք» հայկական ինքնության և պետականության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ տեղի ունեցողն ավելի շատ նման է մանևրի, որը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը իրական մարտահրավերներից և գոյաբանական սպառնալիքներից։