Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Վաղն ուշ է լինելու

Իրավապաշտպան Ավետիք Իաշխանյանը գրել է.

«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ գալիք իշխանությունը չի ճանաչելու սպասվելիք հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը․․․Ծափահարություններ։

Է՛հ մի «ճանաչեք», հետո՞․․․ Հայաստանի շատ քաղաքական ուժեր և գործիչներ «հերոսաբար» չեն ճանաչում 1920թ․ Ալեքսանդրապոլի, ինչպես նաև 1921թ․ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, բայց և ճանաչում և հպարտանում են մի թղթի կտոր Սևրի պայմանագրով։ Հարգելի ընդդիմադիրներ, ոչ թե ապագայում պետք է չճանաչել սպասվելիք խայտառակությունն, այլ թույլ չտալ, որ այն ստորագրվի։ Հետո ուշ է լինելու։

Իհարկե, հետո կասեք, եթե, իհարկե գաք իշխանության, որ «չեք ճանաչում» և այն ստորագրել է նախկին դավաճանը, իսկ մենք ․․․զբաղված էինք ընտրություններով։ Իսկ ընտրություններում հաղթելու հնարավորություն ունի այն քաղաքական ուժը, որն այսօր, այո՛ այսօր կարողանա թույլ չտալ ստորագրել չարաբաստիկ փաստաթուղթը։