Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա ոչ թե շինարարական ծրագիր է, այլ քաղաքական կաշառք Իրանին. վերլուծություն

01/09/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի նախագահի այցի ընթացքում նրան փոխանցվել է հրավեր, որպեսզի իրանական կողմը մասնակցի Հայաստանի դպրոցների շինարարությանը։

Ի?նչ է սա.  փորձենք մանրամասն քննարկել։

 437 մլրդ ՀՆԱ ունեցող Իրանի հետ նման համագործակցության առաջարկը կբերի ազդեցություններ հետևյալ բնագավառներում։

1.Աշխատանքային շուկայի բացասական ազդեցություն

ՀՀ-ում գործազրկությունը մոտ 16% է, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։

Եթե դպրոցաշինության պատվերները տրվեն Իրանին, ապա շինարարության աշխատանքների զգալի մասը (աշխատուժ, նյութերի ներմուծում, տեխնիկա) կգործի արտաքին շուկայի համար, ոչ թե ներսում։

Այսինքն՝ այն գումարները, որոնք պետք է սնուցեին հայ աշխատավորին ու տեղական շինարարական ընկերություններին, ուղղակի կարտահոսեն երկրից։

2․ Արտարժույթի հոսք և բալանսի վատթարացում

Հաշվի առնելով, որ ՀՆԱ-ն Հայաստանում շուրջ 26 մլրդ դոլար է, իսկ Իրանում՝ շուրջ 437 մլրդ դոլար, այստեղ առկա է անհավասար հարաբերություն։

ՀՆԱ-ով փոքր երկրները միշտ զգայուն են արտարժույթի արտահոսքի նկատմամբ։

Եթե դպրոցաշինության վճարումները կատարվեն արտարժույթով (դոլար կամ ռիալ փոխարկմամբ), ապա Հայաստանի ներսում կավելանա դոլարի պահանջարկը, ինչը ճնշում կգործադրի դրամի փոխարժեքի վրա։

Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի առևտրային բալանսը արդեն բացասական է՝

ներմուծումը արագ աճում է,

արտահանումը՝ նվազում։

Ուրեմն յուրաքանչյուր նման նախագիծ խորացնում է վճարային հաշվեկշռի դեֆիցիտը։

3․ Տեղական տնտեսության կորցրած բազմապատկիչ էֆեկտ

Եթե դպրոցաշինության միջոցները ծախսվեին տեղական շինարարական ընկերությունների միջոցով, ապա այդ գումարը կունենար բազմապատկիչ էֆեկտ․

կվճարվեին աշխատավարձեր,

կաճեր ներքին սպառումը,

կմուծվեին հարկեր,

կավելանար շինանյութի ներքին պահանջարկը։

Իսկ երբ աշխատանքը տրվում է օտար երկրին, այդ էֆեկտը տեղական տնտեսությունից դուրս է մնում։

4․ Համեմատական տնտեսական կշիռ

Իրանի նման մեծ տնտեսություն ունեցող երկրի համար Հայաստանի պատվերները փոքր նշանակություն ունեն։

Բայց Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրի  համար դրանք կարող են դառնալ առանցքային ճնշումային գործոն։

Փոքր տնտեսությունները միշտ պետք է խուսափեն արտարժույթի ավելորդ արտահոսքից և հակառակը՝ փորձեն ներգրավել օտար կապիտալ ներսի արտադրողական ոլորտներում։

5․ Եզրակացություն

Տնտեսագիտորեն Հայաստանի կառավարության քայլը սխալ է, որովհետև․

1. Այն չի նվազեցնում գործազրկությունը, այլ պահպանում է բարձր մակարդակը։

2. Արտարժույթը հոսում է երկրից՝ խորացնելով վճարային հաշվեկշռի դեֆիցիտը։

3. Տեղական բիզնեսը զրկվում է զարգանալու հնարավորությունից։

4. Փոքր տնտեսության համար դա դառնում է համակարգային ռիսկ, մինչդեռ մեծ տնտեսության համար՝ աննշան գործարք։

Այստեղ ճիշտ տարբերակը կլիներ՝

օգտագործել ներսի շինարարական ընկերությունները,

հարկային արտոնություններով խթանել տեղական շինարարության զարգացումը,

արտաքին գործընկերներին ներգրավել ոչ թե շինարարության կատարման, այլ ֆինանսավորման կամ տեխնիկական փորձի փոխանցման ձևաչափով։

Բայց տնտեսագիտորեն քրոիջ սռաջացնող այս հրավերքը ունի կոնկրետ քաղաքական ենթատեքստ։ ՀՀ կառավարությունը հերթական անգամ ապացուցում է իր հանձնողական ու դավաճանական էությունը․ պատկերացրեք՝ 26 միլիարդ ՀՆԱ ունեցող Հայաստանը 16% գործազրկությամբ ու արտարժույթի արտահոսքի ահավոր ճնշմամբ փորձում է Իրանի նման հսկա տնտեսությանը (437 միլիարդ ՀՆԱ) պատվեր տալ՝ դպրոց կառուցելու։

Սա տնտեսագիտորեն ոչ միայն հիմար քայլ է, այլև քաղաքական առումով բացահայտ կաշառք է Իրանին։ Մարդիկ, ովքեր այսօր իշխանություն են, փորձում են դպրոցաշինության պատրվակով իրանցիներին կաշառել, որ վերջիններս աչք փակեն Թրամփի միջանցքի ծրագրի վրա ու չվիժեցնեն այն։

Փաստացի, փոխանակ ՀՀ քաղաքացիների ձեռքը տան աշխատանք, գնեն տեղական շինարարից, զարգացնեն ներքին տնտեսությունը, իշխանությունը որոշել է մեր հարկերից հավաքված գումարներով օտար տնտեսությունը սնուցել։ Սա ոչ միայն անհիմն շինարարական պատվեր չէ, այլև ազգային շահերի հանձնում է։

Ուրեմն եկեք բաց խոսենք․

սա ոչ թե շինարարական ծրագիր է, այլ քաղաքական կաշառք Իրանին,

սա ոչ թե տնտեսության զարգացում է, այլ արտարժույթի արտահոսք,

սա ոչ թե ժողովրդի շահի պաշտպանություն է, այլ հաջորդ դավաճան քայլը, որի հետևում թաքնված է միջանցքային տրամաբանություն։

Այս կառավարությունը ոչ մի բանի չի ծառայում, բացի իրենց տերերին ու իրենց փրկության ծրագրերից։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» ազգային միավորման վարչության անդամ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի, իսկ Պակիստանը՝ Հայաստանի անդամակցության դիմումները ՇՀԿ-ին

Հաջորդ գրառումը

ԱԱԾ Հակակոռուպցիոն վարչության պետը հրաժարվել է նոր պաշտոնից ու լքել համակարգը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը». Վլադիմիր Մարտիրոսյան

04/06/2026
Հրապարակախոսություն

Արթուր Օսիպյանը 16-րդ օրն է արդեն՝ հացադուլի մեջ է. նա բանտից նամակ է ուղարկել

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին. Հարութ Սասունյան 

03/06/2026
Հրապարակախոսություն

Անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը. ՀԿ-ների պահանջը` գլխավոր դատախզից

02/06/2026
Հաջորդ գրառումը

ԱԱԾ Հակակոռուպցիոն վարչության պետը հրաժարվել է նոր պաշտոնից ու լքել համակարգը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական