Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա Բաքվի կողմից լավ մշակված «փորձարկում» է, որտեղ դիմադրության ու համապատասխան արձագանքի բացակայությունը կընկալվի որպես կանաչ լույս

12/12/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաքվի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը լավ մշակված «փորձարկում» է: Այս մասին հայտարարություն է տարածել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Ադրբեջանական սադրանքներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածի վրա շարունակվում են: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ այսպես կոչված բնապահպաններ ու լրագրողներ նորից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Իբրև «բնապահպաններ» ներկայացողների գործողությունները, վրանների տեղադրման փորձերը, այդ սադրիչ գործողություններում կանանց ու երեխաներին ներգրավելը, նման մեծ ծավալով լրատվամիջոցների առկայությունը հերթական ապացույցն է նրա, որ գործ ունենք լավ մշակված, ծրագրված գործողության հետ՝ ադրբեջանական իշխանությունների ուղղակի պատասխանատվության ներքո:

Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն ահաբեկել Արցախի մեր հայրենակիցներին, հարցականի տակ դնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի արդյունավետությունը: Ադրբեջանի այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով: Այն նաև Բաքվի կողմից լավ մշակված «փորձարկում» է, որտեղ դիմադրության ու համապատասխան արձագանքի բացակայությունը կընկալվի որպես կանաչ լույս՝ նման հանցավոր գործելաոճը շարունակելու համար, ընդ որում՝ ոչ միայն Արցախում:

Ստեղծված իրավիճակում՝

– ՀՀ-ն` որպես 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կողմ, հանրությանը և աշխարհին տեսանելի անհապաղ քայլեր պիտի ձեռնարկի Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման, իրավունքների պաշտպանության նպատակով:

Այս տեսանկյունից՝ տեսանելի պիտի լինի պաշտոնական Երևանի շատ արագ արձագանքն ու աշխատանքը միջազգային գործընկերների, առաջին հերթին՝ ՌԴ-ի հետ՝ որպես 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կողմ և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող պետություն (բոլոր մակարդակներով՝ թե՛ պետությունների ղեկավարների, թե՛ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների):

– Կոչ ենք անում միջազգային հանրությանը` հատկապես, կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող կամ իրականացման հավակնություն ունեցող պետություններին ու կազմակերպություններին հետևել ու անհապաղ արձագանքել, հարկ եղած դեպքում՝ ապահովել անհրաժեշտ գործողություններ այն ամենի հետ կապված, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Ստեփանակերտ-Գորիս մայրուղում:

– Դիմում ենք մեր հանրությանը, Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին՝ տեր կանգնելու մեր իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից վրաններ տեղադրելը կարող է ճակատագրական հանգրվանի հասցնել. քաղտեխնոլոգ

Հաջորդ գրառումը

Ժամկետային զինծառայողի սպանության մանրամասները բացահայտվել են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հրապարակախոսություն

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ժամկետային զինծառայողի սպանության մանրամասները բացահայտվել են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թշնամու համար և օգտին աշխատող չլիներ՝ կարելի էր քաղաքական գովասանքի արժանացնել. Հովհաննես Ավետիսյան

21/10/2025

Նիկոլը շարունակում է իր հաղթարշավը: Ու առկա պայմաններում և հակադրման որակներում նա էլի է հաղթելու: Իշխանությունը ունի՝ լեգիտիմ բռնություն կիրառելու...

ԿարդալDetails

Անհապաղ դադարեցրեք «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները. Հայաստանի ճարտարապետների պալատ

21/10/2025

Այս վարքը չի համապատասխանում բանակ ունեցող երկրի գլխավոր հրամանատարի վարքին. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը. Հակոկոռուպցիոն կոմիտե

21/10/2025

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական