Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից վրաններ տեղադրելը կարող է ճակատագրական հանգրվանի հասցնել. քաղտեխնոլոգ

12/12/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը, պատերազմի ժամանակ այդպես էլ չկարողանալով իր դրոշը ծածանել Ստեփանակերտում, հիմա ընդամենը ցանկանում է ավարտին հասցնել սկսած գործընթացը՝ Արցախի՝ հայկական մնացած հատվածը զրկելու տնտեսական  ինքնուրույնությունից, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքն ադրբեջանցիների կողմից այսօր փակելու միջադեպին։

«Հանքահումքային ռեսուրսները դեռևս հանդիսանում են Արցախի համար եկամուտ և անկախ ֆինանասավորում ապահովող գործոններ, և այժմ Ադրբեջանն Արցախին փորձում է զրկել այդ գործոններից։ Իսկ դրանցից զրկել կարող է մի դեպքում, երբ հանքահումքային ռեսուրսները վերցնի Արցախի ձեռքից և տա ցանկացած ուրիշին՝ թուրքական, իրանական, ռուսական կամ անգլիական ընկերության։

Ինչպես գիտենք, Ադրբեջանն Արցախում՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 3 հանքի լիցենզիա արդեն իսկ տվել է անգլիացիներին։ Բնական է, որ սա դուր չի գալիս արցախահայերին, որոնք օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների թույլ չէին տվել մուտք գործել Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայր։

Այժմ ադրբեջանցիները երկրորդ քայլ են անում՝ իրենց հերթին կրկին փակելով, ավելին՝ վրաններ տեղադրելով  Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին։ Սա նշանակում է, որ գործընթացը երկարատև է լինելու՝ հասնելով ճակատագրական հանգրվանի»,- ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ եթե Արցախ ելքումուտքը փակվում է, բնականաբար փակվում է նաև դեպի Արցախ սնունդ  և առաջին անհրաժեշտության իրեր հասցնելու մուտքը, ինչն արդեն Ադրբեջանի կողմից ցեղասպան ակտ է և մեծ աղետի է հանգեցնելու։

«Այսինքն՝ իր այս քաղաքականությամբ Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել, հասնել իր նպատակին՝ այն է՝ Արցախին զրկել տնտեսական ինքնուրույնությունից և վերջնականապես ոչնչացնել հայկական Արցախը։ Նրանք բացահայտ իրագործում են իրենց քաղաքականությունը՝ օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից և բացի խոսքերից և որոշակի ֆինանսական օգնություն շպրտելուց՝ ոչ մի այլ բան չի անում»,- ամփոփեց քաղտեխնոլոգը։

Նշենք, որ այսօր համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում՝ ադրբեջանական լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բլոգերներ և հասարակական կազմակերպությունների անդամներ այս պահին շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը։

Նրանք հարձակվում են ռուս խաղաղպահների վրա՝ այսպիսով բախում հրահրելով։

Ադրբեջանցի իբր բնապահպաններն, իրենց հերթին, ի նշան բողոքի՝ վրաններ են տեղադրել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Պրահայում Փաշինյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է և Բաքուն պետք է շփվի ղարաբաղցիների հետ իր ներքին օրենսդրության շրջանակներում, ապա բնական է, որ Ադրբեջանը փակելու է Լաչինի միջանցքը

Հաջորդ գրառումը

Սա Բաքվի կողմից լավ մշակված «փորձարկում» է, որտեղ դիմադրության ու համապատասխան արձագանքի բացակայությունը կընկալվի որպես կանաչ լույս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026
Քաղաքականություն

Ես կասկած չունեմ, որ Ադրբեջանի հետ կբացենք մեր ճանապարհները միմյանց համար. Փաշինյան

05/05/2026
Հաջորդ գրառումը

Սա Բաքվի կողմից լավ մշակված «փորձարկում» է, որտեղ դիմադրության ու համապատասխան արձագանքի բացակայությունը կընկալվի որպես կանաչ լույս

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական