Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու քաղաքական պատասխանատվությունն ընկնում է բացարձակապես իշխող կուսակցության վերնախավի վրա. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

17/04/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի դաժան ծեծի և խոշտանգման սահմռկեցուցիչ միջադեպը ցույց է տալիս այսօրվա վարչախմբի իրական դեմքը. «ժողովրդավարական» Հայաստանում ոստիկանական մեքենայում ձեռնաշղթաներով ձերբակալվածների պահման վայր տարվող քաղաքացուն ուղեկցող ոստիկանները որոշ ժամանակ միայնակ են թողել՝ ճանապարհին կանգնեցրել են մեքենան և դուրս եկել. ասված է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ:

«Այնուհետև մի խումբ դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին քարշ տալով իջեցրել են մեքենայից, տապալել գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը և նետել ավտոմեքենայի մեջ: Դրանից հետո ուղեկցող ոստիկանները վերադարձել են, նստել ավտոմեքենան և հանգիստ շարունակել ճանապարհը։


Քաղաքական դրդապատճառներով բռնության և անօրինականության ֆոնին տեղի ունեցած այս աննախադեպ անօրինականության կապակցությամբ ՀՀԿ-ն վճռականորեն դատապարտում է իշխող կուսակցության պատգամավորի, խորհրդարանի տխրահռչակ խոսնակի և իրավակարգի պատասխանատուների գործողությունները։ Միջադեպը, երբ իշխող կուսակցության պատգամավորի հասցեին քննադատություն հնչեցրած երիտասարդը դարձել է ոչ միայն այդ պատգամավորի ֆիզիկական բռնության, այլև իրավապահ մարմինների և գործող վարչախմբի բանդայի կողմից դաժան հետապնդման և խոշտանգման զոհ, պահանջում է անհապաղ և բազմակողմանի քննություն:

Քաղաքական գործիչների հասցեին վիրավորական արտահայտություններ կարող են լինել ժողովրդավարական հասարակության մեջ։ Սակայն դրան ի պատասխան պատգամավորը ոչ միայն ֆիզիկական ուժ է կիրառել քաղաքացու դեմ, այլև իշխանության բարձր մակարդակում նրա գործողությունները հավանության են արժանացել, ինչը վկայում է իշխող վարչախմբի կողմից «իրավունք» և «ժողովրդավարություն» բառերի իմաստի յուրովի ընկալման մասին:

Պետության վերահսկողության տակ գտնվելու պայմաններում ձերբակալվածի վրա հարձակումը մարդու իրավունքների լրջագույն խախտում է և պետք է դառնա անկախ քննության առարկա: Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել այս ոճրագործությունը բացահայտելու և մեղավորներին խստորեն պատժելու համար:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ուշադրություն դարձնել մեր երկրում ժողովրդավարական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի աղետալի վատթարացմանը:

Հավատացե’ք, եվրոպական արժեքների մասին խոսքը ոչինչ չարժե ձեր լռության պայմաններում: Բայց մենք ձեզանից միայն խոսքեր չենք ակնկալում, այլ որոշակի և հստակ գործողություններ, որոնք ուղղված լինեն մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հարգմանը: Իսկ քաղաքական պատասխանատվությունը տեղի ունեցածի համար ընկնում է բացարձակապես իշխող կուսակցության վերնախավի վրա»,-ասված է հայտարարության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը անպատժելի արտոնյալներ են. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ֆրանսիան կասկածի տակ է դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. Ադրբեջանի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիան կասկածի տակ է դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. Ադրբեջանի ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական