Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և, իհարկե, Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին. Վահագն Ալեքսանյան

Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կմիանա Վարդան Ղուկասյանին. ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Գրառումը՝ ստորև.

Գյումրիում ՏԱՌԱՑԻՈՐԵՆ կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք. Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին։

Ու սա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանը առանց ամաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողներիս ստախոսության մեջ էր մեղադրում, իրեն էլ ներկայացնում որպես քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող մի սամուրայ։

Ինչևէ, արձանագրենք.

1. Չկա Սերժ-Քոչարյան հակամարտություն. կա մեկ ընդհանուր Սերժաքոչարյան։

2. Լավագույնը, ինչ կարող է Հայաստանին առաջարկել Սերժաքոչարյանը դա Վարդան Ղուկասյանն է։

3. ՔՊ-ն ինչպես միշտ ազնիվ էր ու անկեղծ իր ընտրողի հետ՝ ի տարբերություն Սերժաքոչարյանի ներկայացուցիչների (հատկապես Վարդան Ղուկասյան ընտրող Մարտուն Գրիգորյանի)։ Մենք ու նաև անձամբ ես տառացի ներկայացրել էի այս սցենարը։