Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Պայքարող այլախոհներին ահաբեկել չի հաջողվի

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներս խստագույնս դատապարտում ենք մեր գործընկեր, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի վրա կատարված հարձակումը։ Էդգարը լուրջ վնասվածքներ է ստացել. նշված է «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնության հայտարարության մեջ։

Այնուհետև ասվում է. 

Կատարվածը կհամարենք իշխանությունների կողմից վարձատրված հանցագործություն, եթե շատ արագ, օգտագործելով հատկապես առկա տեխնիկական միջոցները, չբացահայտվեն դաժան ծեծի կատարողները և պատվիրատուները։

Պահանջում ենք պատկան մարմիններից իրենց պատասխանատվությունն ապացուցել անձի անվտանգությունն ապահովելու գործում։

Պայքարող այլախոհներին ահաբեկել չի հաջողվի։